Լիդերություն

Հեղինակ` Անտուան Մելքոնյան /10-րդ դասարան/

Խորհրդատու` Գինեա Սմբուլյան / ԵՊՀ. փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, հոգեբանության բաժին, III կուրս /

Առաջնորդը սոցիալական խմբի մի զգալի մաս է կազմում: Երբ աշխարի վրա հայտնվում է ինչ-որ մարդկային համախմբում, դրա կառուցվածքի մեջ ծնվում է նոր լիդեր: Ոմանք կարող են լռել և իրենց ավելի ցածր դասել, իսկ ուրիշները կարող են բարձրաձայնել  և դառնալ առաջնորդ մնացածի համաձայնությամբ: Իրական լիդեր կարող է դառնալ և իր հետևից տանել ուրիշներին միայն այն մարդը, ով կստանա մնացած բոլորի միաձայն համաձայնությունն ու հարգանքը: Լիդերից մարդիկ ակնկալում են տեսնել.

  1. Առաջնորդը պետք է լինի մեզնից մեկը: Այսինքն` նրա կյանքը պետք է միաձուլված լինի խմբի բոլոր անդամների կյանքի հետ: Նա բոլորի հետ միասին պետք է ուրախանա, նեղվի, վրդովվի, տխրի, երջանկանա:
  2. Նա պետք է լինի մեջների լավագույնը: Առաջնորդը պիտի օրինակ ծառայի բոլորի համար: Նա պետք է իրեն արդարացնի ինչպես մարդ, այնպես էլ որպես պրոֆեսիոնալ:
  3. Համարվում է, որ առաջնորդը պետք է ոգի դառնա մնացած բոլորի համար ու պատրաստ լինի կիսվել ցանկացածի հետ:
  4. Եթե առաջնորդը չի կարող արդարացնել բոլորի սպասումները, այդ դեպքում բոլորը նրանից երես կթեքեն: Առաջնորդը պետք է միշտ իր խոսքի տերը լինի, չխաբի մնացածին, լինի ազնիվ և հաշվի առնի ցանկացածին ու ցանկացածի խոսքը:

Մարդկանց պեք չէ իդեալական մասնագետ, այլ իրենց հետաքրքրում է ամբողջ լիդերության ընթացքը, որն էլ մարդու հետ ճիշտ վերաբերվելն է: Նա պետք է տիրապետի հոգեբանական բոլոր էմոցիաներին և հասկանա բոլորին: Ցանկացած լիդեր պետք է կարողանա անհատական մոտեցում գտնել ցանկացածի համար և այս դեպքում ոչ բոլոր մենեջերները կարող են լավ առաջնորդ դառնալ: Այսինքն` իսկական առաջնորդը պետք է ազնիվ լինի, ճկուն, բարեհամբույր, խոսքին տիրապետող, պետք է ունենա ունակություն հասկանալու մարդուն, հմտություն` զգալու զրուցակցի տրամադրությունը, պետք է տեսնի մարդու մեջ անհատականություն: Նա պետք է իրեն համարժեք պահի ցանկացած իրավիճակում, կարողանա կառավարել էմոցիաները, պետք է իմանա իր առավելություններն ու թերությունները: Առաջնորդը պետք է ինքնավստահ լինի ու ցանկանա հասնել իր դրած նշանակետին: Մի խոսքով լիդերը պետք է ուժեղ անձ լինի, ով կկարողանա ապահովել ինքն իրեն ցանկացած հոգեբանական օգնությամբ, միառժամանակ իր հետևից տանելով մի ամբողջ սոցիալական խումբ:

Այսօր ձևավորվում է երկու տեսակետ լիդերության վերաբերյալ: Առաջին կարծիքն ասում է, որ լիդեր ծնվում են, և պնդում է, որ առաջնորդի դաստիարակությունը անիմաստություն է և պատկանում է հեքիաթների շարքին: Չնայած ինձ թվում է, որ նոր ծնված մարդը հում կավ է, ինչով հնարավոր է կառուցել ցանկացած ձևի անձնավորությունների: Երկրորդ կարծիքը ասում է, որ լիդեր դաստիարակվում են և ձևավորվում, ինչին էլ  համաձայն եմ: Չէ՞ որ երեխաները չեն ծնվում վերնաշապիկով:

Լիդերությունը իրեն արդարացնում է ոչ միայն մենեջմենթի կամ բիզնեսի մեջ: Այսօր մենք կարող ենք տեսնել բազմաթիվ խմբեր, թե ընկերական շրջապատում, թե ուղղակի փողոցով անցնելիս: Առաջին հայացքից կարող է թվալ, որ բոլորը միմյանց հետ հավասար են և ուղղակի ընկերներ են միմյանց համար: Այդտեղ երևում է իսկական լիդերի վարպետությունը, երբ միանգամից աքկի չի ընկնում և իրեն պահում է բոլորի նման: Նա համեստ է ցանկացած տեղ, բայց ինչ վերաբերվում է արդեն խոսքի ծանրությանը, այդտեղ նրա կարծիքը գերակշռում է և բոլորն էլ կողմ են լինում նրան: Բայց այս ամենի հետ մեկտեղ կարևոր է հիշել, որ ոչ բոլորն են կարող հմտորեն կառավարել մնացածին: Ամենայն հավանականությամբ կարդացողների մեծամասնության մոտ ցանկություն կառաջանա փորրձել, սակայն մի մոռացեք որ սա խաղալիք չէ ու դուք ռիսկի եք գնում կորցնել ձեր բոլոր սիրված ընկերներին ձախողման դեպքում:

Աղբյուրներ`

https://psyera.ru/liderstvo-v-menedzhmente-1819.htm

http://uchebnik.online/psihologiya-menedjmenta_1233/liderstvo-deystvii-52899.html

http://uchebnik.online/psihologiya-menedjmenta_1233/razvitie-liderskogo-potentsiala-52900.html

 

 

Оставьте комментарий