Սոցիալական հոգեբանություն

Հեղինակ՝ Գիսանե դը Վարտավան (10-րդ դասարան)

Սոցիալական հոգեբանությունը հոգեբանության բաժին է, որը զբաղվում է մարդկանց վարքի և գործունեության օրինաչափությունների ուսումնասիրմամբ, որոնք պայմանավորված են իրենց ներառված սոցիալական խմբերով, նաև իրենց ուսումնասիրում է խմբերի հոգեբանական բնութագրերը։ Սոցիալական հոգեբանության առկայությունը պայմանավորված է այնպիսի երևույթների առկայությամբ, որոնք կարող են ուսումնասիրվել միայն երկու գիտությունների՝ հոգեբանության և սոցիոլոգիայի, համատեղ ջանքերով։ Հաճախ սոցիալական հոգեբանությունը անվանում են գիտություն «հոգեկանի մասսայական երևույթների» մասին։ Քանի որ ըստ սովետական հոգեբանության դպրոցի առանձին մարդու հոգեկանը նույնպես սոցիալական է, ապա այն նույնպես հանդիսանում է սոցիալական հոգեբանության առարկա։

սոցիալական հոգեբանությունն ուսումնասիրում է.

  • անձի սոցիալական հոգեբանությունը

  • խմբերի և շփման սոցիալական հոգեբանությունը

  • սոցիալական հարաբերությունները

  • հոգեկան գործունեության ձևերը։

  • խմբում փոխահարաբերությունների ազդեցության տակ մարդկանց հոգեկան գործունեության փոփոխությունները

  • խմբերի առանձնահատկությունները

  • հասարակության գործընթացների հոգեկան կողմը։

        Սոցիալական   հոգեբանների  կողմից  ուսումնասիրվող  երևույթները  միշտ  էլ  հետաքրքրել  են  մարդկանց: 19-րդ  դարի  վերջից  սկզբնավորվեց  և այժմ բուռն  զարգացում է ապրում հոգեբանության կարևորագույն բնագավառներց մեկը` սոցիալական հոգեբանությունը: Սոցիալական հոգեբանության զարգացման  պատմության  ուսումնասիռությունը  առանձին խնդիր է: Զարգացող   գիտության  առարկայի սահմանումը միայն մտավոր կարող է լինել: Սոցիալական  հոգեբանությունն  ուսումնասիռում է  մարդկային  փոխհարաբերությունների  տեսակները, դրանց  դրսևորումներն  ու  հոգեբանական օրինաչափությունները  և  այն նոր հոգեկան երևույթները, որոնք առաջանումեն այդ  փոխհարաբերություններում: Իսկ այժմ փորձենք  մի քանի հարցեր  առանձնացնելով`ավելի կոնկրետ շարադրել սոցիալական հոգեբանության առարկայի  մեր  ըմբռնումը:

        Սոցիալական հոգեբանության սահմաններըգծելու համար կարևոր է իմանալ  թե որոնք  են  դրա  տեսակները: Դրանք  երեքն  են .

     1. անհատական սոցիալական վարք. սա անհատական և իդիոսինկրատիկ վարքն է, գտնվում է սոցիալական գործոնների ազդեցության տակ,

     2. անհատական սոցիալական  վարք, որը հատուկ  է նաև  ուրիշներին, այսինքն` անհատական–սոցիալական է:

     3. միջանձնային վարք, այսինքն այնպիսին, որն  առաջ է գալիս երկու կամ  ավելի  անձնավորությունների  փոխազդեցության  դեպքում:

       Սա սոցիալական վարքի տեսակների միակ հնարավոր դասակարգումը չէ: Տարբերվում  են նաև երեք տեսակ.

1.Ինքնահաստատման վարք: Այս տեսակի հիմնական  առանձնահատկություններն են`

ա)մարդու  իսկական, անկեղծ  զգացմունքների  դրսևորումը,

բ)սեփական  օրինական իրավունքների  պաշտպանությունը և

գ) անհիմն  պահանջների  և  սպասումների  մերժումը:

2. Ենթակայական  վարք: Ենթակայական  վարքը   դրսևորող  անձինք  ունենում   են  խոցված ինքնասիրություն, երբեմն  հուզական  անտեղի  պոռթկումներ  են  տեղի  ունենում :

3. Ագրեսիվ  վարք: Ագրեսիվ  վարքը  լինում  է  և խոսքային, և շարժողական: Որոշ   դեպքերում  ագրեսիվ  վարքի  օգնությամբ  մարդը  հասնում  է  իր նպատակներին:

Հուզականության գերակշռության դեպքում առանձնանում են զգացմունքներն ու   տրամադրությունները: Կան նաև այնպիսի հասարակական–հոգեբանական  երևույթներ, որոնցում, հուզական,իմացական և կամային բաղադրիչները  ներկայացված  են  միաձույլ  կերպով:

  19-րդ դարի վերջերից սկսվում են առաջին սոցիալ-հոգեբանական  փորձարարական հետազոտությունները:Սոցիալական հոգեբանության բնագավառում  կատարված առաջին գիտափորձը համարվում է ամերիկացի  Նորման Թրիփլետի`1897թվականին ձեռնարկած  ուսումնասիրությունը: Ուսումնասիրելով հեծանվորդների խմբային մրցությունը նա,ինքն   էլ այդ մարզաձևի սիրահար, հայտնաբերեց, թե անձի կողմից գործողությունների  կատարման վրա ինչպես է ազդում ուրիշների ներկայությունը, պարզվեց, որ  հեծանվորդն  ավելի արագ  է վարում երբ կողքին կա առնվազն  մեկ  այլ հեծանվորդ:

    Այլ մարդկանց ներկայության նման ազդեցությունը ստուգելու նպատակով նա ևս մեկ  փորձ կատարեց, այս անգամ արդեն  երեխաների վրա: Նա փորձարկվողներին խնդրում  էր  ձուկ  որսալու կարթի կոճին թել փաթաթել: Պարզվեց,որ երեխան մենակ  է, ավելի դանդաղ  է  փաթաթում, քան երբ  նրա կողքին այլ  երեխաներ կան: Այս գիտափորձի ընթացքում  բացահայտվեց  սոցիալական  ազդեցության երևույթը, որը հետագայում բավականին լայն հետազոտությունների առարկա  դարձավ: Ինչպես  նշել  է  հայտնի  սոցիալական  հոգեբան  Գորդոն Օլպորտ, սոցիալական  հոգեբանության  զարգացման  առաջին  տասնամյակերում  սրանք   միակ  գիտափորձերն  էին : Հայտնի  է ԱՄՆ–ում սոցիալական հոգեբանության  հիմնախնդիրներից մեկի`Ֆլոյդ Օլպորտի հետազոտությունը, որն արդենվերաբերում  է  աշխատանքի սոցիալական հոգեբանության ոլորտին: Այն  կատարվել է Առաջին  համաշխարհային պատերազմից հետո: Նա   օգտագործեց Ն. Թրիփլետի և գերմանացի  սոցիալական  հոգեբան Վալտեր  Մյոդեի  տվյալները  և  համեմատեց,  թե ինչպես է աշխատում մարդը, երբ նա մենակ  է, երբ կան իրաշխատանքը  դիտողներ  և այն  դեպքում  ,  երբ  մյուս  ներկաներն  էլ  նույն   աշխատանքն  են կատարում: Պարզվեց, որ վերջին  դեպքում աշխատաքի արդյունքները բարելավվում են: Ներկա գտնվող մարդկանց  այդպիսի  բարերար ազդեցությունը գործունեության  կատարման  վրա  Օլպորտն  անվանեց  սոցիալական հեշտացման երևույթ: Այս երևույթն այժմ բավականին լայն  հետազոտությունների առարկա է  դարձել: Սոցիալական  հոգեբանություն  գիրքը  նկատելի  ազդեցություն գործեց փորձարարական սոցիալական հոգեբանության հետագա   զարգացման  վրա:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ   ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ  20- ՐԴ  ԴԱՐԻ  20-ԱԿԱՆ  ԹՎԱԿԱՆՆԵՐԻՑ  ՄԻՆՉԵՎ   ԵՐԿՐՈՐԴ  ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ  ՊԱՏԵՐԱԶՄԸ

Այս փուլում փորձարարական սոցիալական հոգեբանությունն աստիճանաբար  ընդլայնեց իր  սահմանները: Այս գիտության ներկայացուցիչները սկսեցին  ավելի  ու  ավելի  լայնորեն հենվել լաբորատորային գիտափորձի վրա: Փորձառական եղանակով  ուսումնասիրվում են  բազմաթիվ երևույթներ, բայց, մեր կարծիքով,ամենից ավելի մեծաթիվ  հետազոտություններ կատարվել են սոցիալական դիրքորոշումների չափման ոլորտում: Սոցիալական հոգեբաններից շատերի կարծիքով, դիրքորոշումները մարդու վարքի  գլխավոր դրդապատճառներից են: Այդպիսիք են, օրինակ, Գ. Օլպորտի կարծիքը: Եթե  կարողանանք ճիշտ չափել մարդու դիրքորոշումները, ապա ի վիճակի կլինենք  կանխատեսել  նրա  վարքը:Բացի սոցիալական ազդեցության խնդրից, սոցիալական  հոգեբանները  այդ ժամանակաշրջանում ուսումնասիրում էին ուրիշ շատ խնդիրներ ևս`երեխաների սոցիալական  վարքը, մրցակցության  և  համագործակցության  տարբերությունները  և այլն: 1929 թվականին հրատարակվեց Թերսթոունի և Չեյզի<<Դիրքորոշումների չափումը>> աշխատությունը, որը սոցիալական հոգեբանության ընդարձակ բնագավառներց մեկի   սկիզբը դրեց:Այնուհետև հրատարակվեցին նոր նյութեր և ուսումնասիրությունների  մեթոդիկաներ և 30-ական թվականների համար բնորոշ դարձան հիմնականում  սոցիալական դիրքորոշումների  ուսումնասիրությունները: Այս  հետազոտությունների  ազդեցության  տակ 1934 թվականին ԱՄՆ-ում հիմնվեց հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոն, որը ներկայումս մի ընդարձակ բնագավառ է դարձել: Աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրներում գործում են այդպիսի մեծ ու փոքր  կենտրոններ, որոնք ծառայություններ են մատուցում կառավարական և մասնավոր  հաստատություններին և ֆիրմաներին: Սոցիալական դիրքորոշումների  ուսումնասիրության բնագավառում մեծ ծավալի աշխատանք էկատարել Թեոդոր  Նյուկոմը: 30-ական  թվականներին  նա  ուսումնասիրեց  երիտասարդ կանանց սոցիալական և  քաղաքական  դիրքորոշումները: 1936թվականին Մուզաֆեր  Շերիֆը, որն  ԱՄՆ-ի հայտնի  սոցիալական  հոգեբաններից  մեկն է,  հրատարակեց  սոցիալական  նորմերին  նվիրված` այժմ  արդեն  դասական  համարվող  հետազոտությունը:Նա   ցույց  տվեց , թե  սոցիալական  խմբի  կազմում  մարդն  ինչպես  է  հայտնագործում  կամ  ձեռք  բերում  երկիմաստ  գրգռիչները  մեկնաբանելու եղանակ և ապա, օգտագործում այլ դրդիչներ, իրադրություններ  մեկնաբանելու  համար: Սոցիալական  հոգեբանության  զարգացման  գործում  հսկայական  ներդրում  է  կատարել  Կուրտ  Լևինը,որը 1933թվականին ԱՄՆ  ներգաղթեց Գերմանիայից: Նա  միաժամանակ և փայլուն  տեսաբան  էր, և  էքսպերիմենտատոր: Կ. Լևինը  արտածման  մեթոդով տեսություններ  ստեղծելու կողմնակից  էր, և  գտնում  էր, որ  սոցիալական  և  անձի հոգեբանության  բնագավառներում  ևս կարելի  է դիտվող էնպպիրիկ  փաստերի  հիման վրա ընդհանուր դրույթներ առաջադրել  մարդու  վարքի  սոցիալական  իրադրությունների  և  վարքի  միջև  առաջ  եկող  կապերի  վերաբերյալ: Նա  հավատացած  էր նաև, որ այդ ընդհանուր դրույթները կարելի է փորձարարական ստուգումների  ենթարկել, այս  աշխատանքների նորհիվ սոցիալան  հոգեբանությունը թևակոխեց  իր  զարգացման  նորագույն  փուլ: Իր  աշխատություններում  նա  ցույց  տվեց, որ  սոցիալական  հոգեբանությունը   ոչ  միայն  իր  խնդիրներն  է  վերցնում  կյանքից, այլև  կարող  է  իր  արդյունքներն  օգտագործել  և  ազդել  սոցիալական  կյանքի  տարբեր  բնագավառների  վրա:Նա ցույց  տվեց , որ  սոցիալական ներգործության և կառավարման   ձևերի   վերաբերյալ սոցիալական հոգեբանների ստացած արդյունքները  գործնական  նշանակություն ունեն:Խոսքը լիդերության ուսումնասիրության մասին է, որի  արդյունքները  մանրամասնորեն  քննարկելու  ենք  հետագա  գլուխներից  մեկում: Կ. Լևինն  իր աշխատակիցների հետ միասին սկիզբ դրեց խմբային դինամիկայի  ուսումնասիրությանը, որը փոքր խմբերի հոգեբանության կորիզն է և լայն  կիրառություններ ունի  արդյունաբերության և կազմակերպությունների հոգեբանության  բնագավառներում:Նա  մշակեց  խմբերում  մասնակցող  դիտման  մեթոդը, որի  շնորհիվ   ծագեց մարզման  խմբերի տեսությունն  ու պրակտիկան:  Հատուկ  հետաքրքրություն  է ներկայացնում ավտոկինեզի  երևույթի  ուսումնասիրությունը: Ընկալման  պրոցեսի  վրա  սոցիալական գործոնների  ազդեցության  համոզիչ  ապացույց  էր Մ. Շերիֆի կողմից  հայտնագործված մի երևույթ, որը  նա  անվանեց ավտոկինեզի  էֆեկտ: Փորձը  կատարվում  է  հետևյալ կերպ. լիովին  մութ  սենյակում մարդը  նայում է  լուսավոր  անշարժ  կետի , բայց  նրան  թվում է, թե  իբր  այդ  կետը շարժվում է: Եթե  փորձարկվողը  չգիտի, թե  կետն  իրենից  ինչ  հեռավորության  վրա  է  գտնվում, ապա  ամեն  անգամ  նայելիս  կետի  դիրքը  նա  տեղաշարժված  է  տեսնում: Պատճառն  այն է, որ  մթության  մեջ  չկա  որևէ  այլ  առարկա, որը նրա համար հաշվառքի սկիզբ, ելման կետ  ծառայի: Ինչի  նկատմամբ հաշվարկել  կետի  դիրքը: Փորձարկվողներին  խնդրում   էին  ասել, թե իրենցից   ինչ հեռավորության  վրա  է գտնվում  կետը  և  ինչ  ուղղությամբ  է  շարժվում: Քանի դեռ   փորձարկվողների ընկալումներն ուսումնասիրում էին առանձին, նրանց  պատասխանները  բավականին  տարբեր էին: Բայց  երբ  մի  քանի  փորձարկվողներ  միասին  սկսեցին  դիտել  լուսավոր  կետը, նրանց  դատողություններն  սկսեցին աստիճանաբար  մոտենալ,  նրանք սկսեցին համաձայնության գալ կետի հեռավորության և շարժման  ուղղության  վերաբերյալ  և  հանգեցին միասնական  տեսակետի: Այս գիտափորձն  ապացուցեց, որ մարդկանց  ընկալումները օբյեկտիվ երևույթների պարզ արտացոլումները չեն: Մեր ընկալումները  հաճախ կրում  է  սոցիալական  գործոնների ազդեցությունը: Սա  փաստորեն  կոնֆորմիզմի առաջին փորձարական հետազոտություններից մեկն  էր, հետագայում բազմաթիվ այլ  հետազոտություններ  կատարվեցին: 1936թվականին հրատարակվեց հեղինակների մի  խմբի  կողմից  ստեղծված <<Ֆրուստրացիա  և  ագրեսիա>> գիրքը,  որը  խոր  ազդեցություն  ունեցավ  հետագա տարիների սոցիալ-հոգեբանական, ինչպես  նաև  անձի  հոգեբանության  և  հոգեբուժության  բնագավառներում  կատարված  հետազոտությունների  վրա: Ժամանակակից սոցիալական հոգեբանության զարգացման վրա հսկայական  ազդեցություն գործեցին դեռևց մինչև երկրորդ աշխարհամարտին սկսած այն  հետազոտությունները, որոնց նպատակն էր պարզել ավտորիտարիզմի,դեմոկրատիայի և  լիբերալիզմի բնույթը:Միչև երկրորդ համաշխարհային պատերազմը որոշ  հետազոտություններ կատարվեցին նաև հեղինակության և նրան երշնչող ազդեցության  վերաբերյալ: 1941թվականին  Ն.Միլլերը  և Ջ. Դոլլարդը  հրապարակեցին ընդօրինակման  և  լիդերության իրենց  կոնցեպցիան: Նրանք պաշտպանում էին  այն կարծիքը, ըստ որի` մարդիկ սովորում  են գնալ լիդերի հետևից առանց մտածելու, ներշնչման  ազդեցության  տակ:

Մարդկանց  միջև առաջ եկող հարաբերությունները  փոխադարձ են: Յուրաքանչյուր  անձ ի վիճակի է  ընկալել, զգալ, մտածել, ցանկանալ  և  գործել: Բայց  յուրաքանչյուր  ոք  գիտի, ընկալում  ու գիտակցում է, որ  ուրիշներն  էլ  կարող  են  ընկալել, գործել: Փոխներգործող  անձինք  գիտակցում են  միմյանց և  կարող են  ներգործել  միմյանց  վրա:

   Անձի և խմբերի սոցիալական վարքն ուսումնասիրելիս  միշտ նպատակահարմար է աչքի առաջ ունենալ ադապտացիայի սկզբունքը: Ադապտացիայի  սկզբունքի  լայն  ընբռնման  համար  միանգամայն  հասկանալի են դառնում, երբ  մարդիկ  որոնում  կամ  ստեղծում    են  պրոբլեմային իրադրություններ  և ապա վերացնում  են  դրանք: Ադապտացիայի դրցևորումներց մեկն էլ  այն է, որ մարդը լինելով  նպատակներ  հետապնդող հոգեբանական համակարգ կարողանում է իր վարքը  ճկուն կերպով փոփոխել: Մարդկանց շփման  ընթացքում առաջ եկող հոգեկան  երևույթներն  ու գործընթացները կարելի է հասկանալ միայն սոցիալական  միջավայրերի այդ բաղադրիչների հետ դրանց փոխներգործությունը հաշվի  առնելու դեպքում: Սոցիալական հոգեբանությունն  ուսումնասիրում  է  երևույթների  լայն  շրջանակ, երևույթներ, որոնք  դիտվում  են  մարդկանց  առօրյա  կյանքում  և  հետաքրքրական  են  բոլորի համար: Աշխարհի  տարբեր  երկրների  բուհերում  հազարավոր ուսանողներ զբաղված են սոցիալական հոգեբանության  ուսումնասիրությամբ:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ   ՎԱՐՔԻ  ՏԵՍԱԿՆԵՐԸ

        Սոցիալական հոգեբանության սահմաններըգծելու համար կարևոր է իմանալ  թե որոնք  են  դրա  տեսակները: Դրանք  երեքն  են .

     1. անհատական սոցիալական վարք. սա անհատական և իդիոսինկրատիկ վարքն է, գտնվում է սոցիալական գործոնների ազդեցության տակ,

     2. անհատական սոցիալական  վարք, որը հատուկ  է նաև  ուրիշներին, այսինքն` անհատական–սոցիալական է:

     3. միջանձնային վարք, այսինքն այնպիսին, որն  առաջ է գալիս երկու կամ  ավելի  անձնավորությունների  փոխազդեցության  դեպքում:

       Սա սոցիալական վարքի տեսակների միակ հնարավոր դասակարգումը չէ: Տարբերվում  են նաև երեք տեսակ.

1.Ինքնահաստատման վարք: Այս տեսակի հիմնական  առանձնահատկություններն են`

ա)մարդու  իսկական, անկեղծ  զգացմունքների  դրսևորումը,

բ)սեփական  օրինական իրավունքների  պաշտպանությունը և

գ) անհիմն  պահանջների  և  սպասումների  մերժումը:

2. Ենթակայական  վարք: Ենթակայական  վարքը   դրսևորող  անձինք  ունենում   են  խոցված ինքնասիրություն, երբեմն  հուզական  անտեղի  պոռթկումներ  են  տեղի  ունենում :

3. Ագրեսիվ  վարք: Ագրեսիվ  վարքը  լինում  է  և խոսքային, և շարժողական: Որոշ   դեպքերում  ագրեսիվ  վարքի  օգնությամբ  մարդը  հասնում  է  իր նպատակներին:

Հուզականության գերակշռության դեպքում առանձնանում են զգացմունքներն ու   տրամադրությունները: Կան նաև այնպիսի հասարակական–հոգեբանական  երևույթներ, որոնցում, հուզական,իմացական և կամային բաղադրիչները  ներկայացված  են  միաձույլ  կերպով:

http://ar.uawsi.com/istoriya-sotsialnoy-psihologii.html

 

https://www.simplypsychology.org/social-psychology.html

 

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%B8%D6%81%D5%AB%D5%A1%D5%AC%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%B0%D5%B8%D5%A3%D5%A5%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6

http://www.universalis.fr/encyclopedie/psychologie-sociale/

https://explorable.com/fr/experiences-de-psychologie-sociale

http://lesdefinitions.fr/psychologie-sociale

Տիգրան Հայրապետյանի «Ֆրուստրացիոն «իրականությունաստեղծման» ազգային կերպը» հոդվածի վերլուծություն

ԵՊՀ  փիլիսոփայության և հոգեբանության

ֆակուլտետի հոգեբանության բաժնի

3-րդ կուրսի ուսանողուհի Գինյա Սումբուլյան

ginya.sumbulyan@ysu.am

Այն հոգեկան վիճակը, երբ մարդու պահանջմունքները բավարարելու կամ նպատակին հասնելու ճանապարհին առաջ են գալիս որոշակի խոչընդոտներ ու առաջացնում էներգիայի ավելցուկ և լարվածություն, անվանում են ֆրուստրացիա:

Ըստ հեղինակի՝ «իրականությունաստեղծումը», որ կատարվում է իշխանությունների և քաղաքական գործիչների կողմից, հանդես է գալիս որպես ֆրուստրացիան հաղթահարելու միջոց: Իսկ ինչի՞ց է առաջանում նրանց մոտ ֆրուստրացիան…

Այսպես. «իրականությունաստեղծումը» ինքնին կեղծիք է և սուտ, որի արմատները, ինչպես նշում է հեղինակը՝ «իրերն իրենց անունով չկոչելու ավանդույթի» արմատները շատ խորն են և ունեն երկուսուկես միլիոն տարվա հնություն: Այդ ժամանակներում իրականությունն ընկալվում էր որպես տաբուների և խոչընդոտների մի ամբողջություն, այսինքն՝ մարդիկ անընդհատ ֆրուստրացվում էին: Եվ ինչպես անալիտիկ հոգեբանության հիմնադիր Կառլ Գուստավ Յունգին հղում կատարելով նշում  է հեղինակը՝ մարդը այդ իրականությունից փախչելու համար ստեղծում է կամայական, երևակայական իրականություն: Բայց մի բան է երևակայել, ստեղծագործել և մարդկության առաջընթացին նպաստելը, մեկ այլ բան՝ երևակայական աշխարհ և իրականություն ստեղծելը: Վերջինը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ:

Հնարավոր չէ հստակ որոշել այն ժամանակահատվածը, երբ ձևավորվել է, կամ մատնանշել այն մարդուն, ով ձևավորել է ֆրուստրացիոն «իրականությունաստեղծման» հետաքրքիր ավանդույթը: Այս առումով, ըստ հեղինակի, մեկ բան հստակ է. եղել է պատվեր, որին հաջորդել է առաջարկը՝ երևակայորեն ստեղծված իրականությունը: Ո՞վ է պատվիրատուն և ո՞վ այդ ծառայությունն առաջարկողը: Ըստ հեղինակի՝ այս առևտուրն իրականանում է «մտածողների» և իշխանավորների միջև: Նրանք կազմում են որոշակի փակ շղթա, մեկը պահանջում է, մյուսը «կատարում», իսկ այս գործարքի ֆինանսական կողմը ապահովում է հայ ժողովուրդը իր որդիների կյանքի և հայրենի տարածքների կորստի ձևով: Ահա ֆրուստրացիայի ողբերգական հետևանքները:

Բայց հարց է առաջանում. ինչու՞ իշխանությունը չստի ու  չխաբի,  կեղծ իրականություն չստեղծի, եթե ոչ ոք դրա դեմ չի պայքարում, չի դատապարտում, ընդունում է դա, խրախուսում,  գնահատում: Դա է հենց ճիշտը նրանց ընկալմամբ և այդ «ճշմարտության խութերի մեջ են նրանք փրկություն փնտրում», ինչը խստագույնս կդատապարտվեր, եթե մենք ապրելիս լինեինք միջնադարում:

Ըստ իս՝ ժողովրդի կողմից ընդունվում է այդ իրականությունը, որովհետև դա պատասխանն է անորոշությանը, դա է ստեղծում որոշակիություն և հեռացնում տագնապային վտանգի զգացումը, քանի որ չկա ստեղծված ողբալի իրականության ավելի համապատասխան բացատրություն:

Հեղինակը նշում է, որ այս ամենը շարունակվում է շուրջ երկու հազար տարի առանց որևէ նշանակալի կամ զգալի փոփոխության, որակական փոփոխության, որովհետև արդեն հնարավոր չէ ազգը միավորել ոչ մի համընդհանուր շահի կամ արժեքի շուրջ՝ ո՛չ լեզու, ո՛չ կրոն, ո՛չ պատմություն և ո՛չ էլ անգամ ֆրուստրացիոն «իրականությունաստեղծման» գաղափար:

Արդյունքը դարձյալ ողբերգական է. արտագաղթ: Հեղինակը սույն հոդվածը գրել է դեռևս 1998 թվականի հուլիս ամսին, բայց տվյալ հարցը շարունակում է մնալ արդիական նաև մեր օրերում: Ինչպես նշվեց՝  կեղծ իրականությունը ստեղծվում է, որովհետև մարդիկ ընդունում են դա, չեն պայքարում դրա դեմ: Մի մասի համար պայքարի բացակայությունը անորոշ իրականությունը որոշակիացնելու  հետևանք է, իսկ մեկ այլ մաս ուղղակի թողնում և հեռանում է երկրից: Երկրորդները թերևս այդ կերպ են արտհայտում իրենց բողոքը ստեղծված գետոյի դեմ: Նրանք չեն կարող ստիպողաբար ընդունել ուրիշների ստեղծած իրականությունը և միաժամանակ լինել հայրենասեր, ուստի հեռանում են:

Եվ մինչ մեր երկիրը դատարկվում է, բարձր ամբիոններից խոսում են սոցիալ-տնտեսական իրավիճակի առողջացման և բնակչության կենսամակարդակի բարձրացման մասին: Խոսում են «ազգային միասնության» գաղափարի մասին, որը,  ըստ հեղինակի, վատ և անճաշակ կատակի է նման, քանի որ միայն այդ գաղափարը արծարծող իշխանավորներին է հասանելի և հասկանալի: Առարկայական իրականությունում այն գոյություն չունի:

Այս վատ կատակն ու ուտոպիստական իրականությունը քայքայում և վնասում են հասրակության հիմնային և ամենակարևոր բջիջը՝ ընտանիքը: Դա տեղի է ունենում թաքնված գործազրկությամբ, սովահարությամբ, ծնելիության մակարդակի ցածր ցուցանիշներով, ծնող-երեխա հարաբերությունների վատթարացմամբ բարոյա-հոգեբանական մակարդակում՝ դաստիարակության խնդիրներ, պահանջմունքների չբավարարում և այլն: Նման վիճակի բացասական ընկալումից խուսափելու համար այն համեմատում են 1992-94 թվականների սոցիալ-տնտեսական վիճակի հետ, որպեսզի ցույց տան ներկայի առավելությունը անցյալի նկատմամբ: Եվ այս ամենը կատարվում է հետխորհրդային և նորաթուխ կուսակցությունների գաղափարների բախման կիզակետում, որտեղ չկա և չի կարող լինել հենց իրենց իսկ քարոզած «ազգային միասնությունը»:

Տ. Հայրապետյանը հաստատապես պնդում  է, որ հայ քաղաքական-հասարակական վերնախավի ֆրուստրացիոն «իրականությունաստեղծման» ռազմավարությունը ժառանգական բնույթ է կրում: Դա, ըստ Վ. Ֆրանկլի, հոգեկան լուրջ խանգարվածության ցուցանիշ է, նամանավանդ երբ կրում է զանգվածային բնույթ: Եվ մի օր այդ նույն զանգվածը «կգահավիժի սեփական ինքնախաբեությունից առաջացած անդունդը», որն առաջացել է առարկայական իրականության և երևակայորեն ստեղծված իրականության միջև, քանի որ դրանք միմյանց հետ կապ չունեն:

Եվ այն պարագայում, երբ ողջ Եվրասիան գտնվում է «համաշխարհային վերաբաժանումների» անխուսափելի վտանգի առաջ, ազգը անվտանգ պահելու և այդ հորձանուտից անվնաս դուրս բերելու համար Հայաստանին պետք է այնպիսի իշխանություն, որը ոչ միայն չի փախչի առարկայական իրականության աչքերին նայելուց, այլև հաշվի կառնի այդ իրականության բոլոր կողմերը, որպեսզի կարողանա գոյատևել և առաջ շարժվել, ոչ թե տեղում դոփել՝ երևակայական աշխարհը գովերգելով:

Այսպիսով՝ գալով այն հարցադրմանը, թե ինչն է ֆրուստրացնում և ստիպում իշխանություններին դիմել այդ ֆրուստրացիան հաղթահարելու «իրականությունաստեղծման» ռազմավարությանը, կարող եմ հստակորեն ասել. հասարակական-քաղաքական վերնախավի ոչ կոմպետենտությունը լուծելու սոցիալ-տնտեսական իրավիճակի հիմնախնդիրը, որը նրանք հանձն են առել ոչ իրենց կամքով: Եկել են իշխանության ոչ թե այդ խնդիրները լուծելու, այլ անձնական նպատակներով: Իրենցից ժողովուրդը պահանջում է մի շարք խնդիրների հստակ լուծում, իսկ իրենք ուզում են հասնել իրենց նպատակին: Ուստիև պատրաստ չեն իրենց ողջ ներուժը գործադրելու պետության խնդիրները լուծելու հարցում:

 

Աղբյուրներ

   Հայրապետյան Տ., Անապատի հազար տարի, 2001թ., էջ 257-260:

Լիդերություն

Հեղինակ` Անտուան Մելքոնյան /10-րդ դասարան/

Խորհրդատու` Գինեա Սմբուլյան / ԵՊՀ. փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, հոգեբանության բաժին, III կուրս /

Առաջնորդը սոցիալական խմբի մի զգալի մաս է կազմում: Երբ աշխարի վրա հայտնվում է ինչ-որ մարդկային համախմբում, դրա կառուցվածքի մեջ ծնվում է նոր լիդեր: Ոմանք կարող են լռել և իրենց ավելի ցածր դասել, իսկ ուրիշները կարող են բարձրաձայնել  և դառնալ առաջնորդ մնացածի համաձայնությամբ: Իրական լիդեր կարող է դառնալ և իր հետևից տանել ուրիշներին միայն այն մարդը, ով կստանա մնացած բոլորի միաձայն համաձայնությունն ու հարգանքը: Լիդերից մարդիկ ակնկալում են տեսնել.

  1. Առաջնորդը պետք է լինի մեզնից մեկը: Այսինքն` նրա կյանքը պետք է միաձուլված լինի խմբի բոլոր անդամների կյանքի հետ: Նա բոլորի հետ միասին պետք է ուրախանա, նեղվի, վրդովվի, տխրի, երջանկանա:
  2. Նա պետք է լինի մեջների լավագույնը: Առաջնորդը պիտի օրինակ ծառայի բոլորի համար: Նա պետք է իրեն արդարացնի ինչպես մարդ, այնպես էլ որպես պրոֆեսիոնալ:
  3. Համարվում է, որ առաջնորդը պետք է ոգի դառնա մնացած բոլորի համար ու պատրաստ լինի կիսվել ցանկացածի հետ:
  4. Եթե առաջնորդը չի կարող արդարացնել բոլորի սպասումները, այդ դեպքում բոլորը նրանից երես կթեքեն: Առաջնորդը պետք է միշտ իր խոսքի տերը լինի, չխաբի մնացածին, լինի ազնիվ և հաշվի առնի ցանկացածին ու ցանկացածի խոսքը:

Մարդկանց պեք չէ իդեալական մասնագետ, այլ իրենց հետաքրքրում է ամբողջ լիդերության ընթացքը, որն էլ մարդու հետ ճիշտ վերաբերվելն է: Նա պետք է տիրապետի հոգեբանական բոլոր էմոցիաներին և հասկանա բոլորին: Ցանկացած լիդեր պետք է կարողանա անհատական մոտեցում գտնել ցանկացածի համար և այս դեպքում ոչ բոլոր մենեջերները կարող են լավ առաջնորդ դառնալ: Այսինքն` իսկական առաջնորդը պետք է ազնիվ լինի, ճկուն, բարեհամբույր, խոսքին տիրապետող, պետք է ունենա ունակություն հասկանալու մարդուն, հմտություն` զգալու զրուցակցի տրամադրությունը, պետք է տեսնի մարդու մեջ անհատականություն: Նա պետք է իրեն համարժեք պահի ցանկացած իրավիճակում, կարողանա կառավարել էմոցիաները, պետք է իմանա իր առավելություններն ու թերությունները: Առաջնորդը պետք է ինքնավստահ լինի ու ցանկանա հասնել իր դրած նշանակետին: Մի խոսքով լիդերը պետք է ուժեղ անձ լինի, ով կկարողանա ապահովել ինքն իրեն ցանկացած հոգեբանական օգնությամբ, միառժամանակ իր հետևից տանելով մի ամբողջ սոցիալական խումբ:

Այսօր ձևավորվում է երկու տեսակետ լիդերության վերաբերյալ: Առաջին կարծիքն ասում է, որ լիդեր ծնվում են, և պնդում է, որ առաջնորդի դաստիարակությունը անիմաստություն է և պատկանում է հեքիաթների շարքին: Չնայած ինձ թվում է, որ նոր ծնված մարդը հում կավ է, ինչով հնարավոր է կառուցել ցանկացած ձևի անձնավորությունների: Երկրորդ կարծիքը ասում է, որ լիդեր դաստիարակվում են և ձևավորվում, ինչին էլ  համաձայն եմ: Չէ՞ որ երեխաները չեն ծնվում վերնաշապիկով:

Լիդերությունը իրեն արդարացնում է ոչ միայն մենեջմենթի կամ բիզնեսի մեջ: Այսօր մենք կարող ենք տեսնել բազմաթիվ խմբեր, թե ընկերական շրջապատում, թե ուղղակի փողոցով անցնելիս: Առաջին հայացքից կարող է թվալ, որ բոլորը միմյանց հետ հավասար են և ուղղակի ընկերներ են միմյանց համար: Այդտեղ երևում է իսկական լիդերի վարպետությունը, երբ միանգամից աքկի չի ընկնում և իրեն պահում է բոլորի նման: Նա համեստ է ցանկացած տեղ, բայց ինչ վերաբերվում է արդեն խոսքի ծանրությանը, այդտեղ նրա կարծիքը գերակշռում է և բոլորն էլ կողմ են լինում նրան: Բայց այս ամենի հետ մեկտեղ կարևոր է հիշել, որ ոչ բոլորն են կարող հմտորեն կառավարել մնացածին: Ամենայն հավանականությամբ կարդացողների մեծամասնության մոտ ցանկություն կառաջանա փորրձել, սակայն մի մոռացեք որ սա խաղալիք չէ ու դուք ռիսկի եք գնում կորցնել ձեր բոլոր սիրված ընկերներին ձախողման դեպքում:

Աղբյուրներ`

https://psyera.ru/liderstvo-v-menedzhmente-1819.htm

http://uchebnik.online/psihologiya-menedjmenta_1233/liderstvo-deystvii-52899.html

http://uchebnik.online/psihologiya-menedjmenta_1233/razvitie-liderskogo-potentsiala-52900.html

 

 

«ՈՒԳԸ – ԱԳԸ. կրթական կամուրջներ» նախագիծ| Սթրեսի մասին. մաս առաջին (ընդհանուր բնութագիր)

Հեղինակ` Գոհար Հովհաննիսյան (10-րդ դասարան)

Խորհրդատու ուսանող` Լուիզա Գևորգյան (ԵՊՀ, փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, III կուրս)

Ի՞նչ է սթրեսը։ Ինչի՞ համար է այն։ Օգտակար է, թե՞ վնասակար։ Ինչպե՞ս խուսափել և որո՞նք են սթրեսի ախտանշանները։ Իմ այս հետազոտական աշխատանքում ես կծանոթացնեմ ձեզ սթրեսի հետ։

Սկսեմ նրանից, որ բոլորս էլ վաղ, թե ուշ ընկնում ենք սթրեսային իրավիճակների մեջ, հնարավոր է արդեն ընկել ենք։ Դա այդքան էլ հաճելի չէ։ Սթրեսն իրենից ներկայացնում է հոգեբանական ուժեղ լարվածություն։ Սովորաբար սթրեսը առաջանում է շատ տարբեր պատճառներով։ Բերեմ օրինակներ՝  Տղամարդ, արդեն 15 տարի է նույն աշխատանքով է զբաղված, օրինակ մեծ կազմակերպության ղեկավար է։ Նա ստիպված է լինում իր գործերը անել արագ և հնարավորինս քիչ ժամանակ վատնել մեկ գործի վրա, քանզի նրան սպասում են ևս 10ը։ Նա համարյա չի հանգստանում և գիշերը չի քնում շատ աշխատանքի պատճառով։ Նա նյարդայն է դառնում, սկսում է շփոթել օրերը և ետ մնալ գրաֆիկից։ Այդ ժամանակ էլ ի հայտ է գալիս սթրեսը։ Չափից դուրս լարվածությունը նպաստում է սթրեսի ազդեցությանը։ Էլ չեմ խոսում, որ կան մարդիկ, որոնց մոտ սթրեսը խրոնիկ է և արդեն վաղուց իրենց կյանքի մի մասն է դարձել։ Բայց թողնենք չափազանցությունները, մենք այդ թեմային կանրադառնանք մի փոքր ուշ։ Հիմա կենտրոնանաք մեր հորինած մարդու վրա, ով ինչպես արդեն ասացինք արդեն սթրեսային իրավիճակում է։ Նա չգիտի ինչպես հասցնի լրացնել կազմակերպությանը շտապ անհրաժեշտ փաստաթղթերը, նրան անդադար ճնշում են, նա նույնիսկ չգիտի ինչի մասին մտաշի առաջնայինը։ Դժվար է ասել հնարավոր է օգնել այս մարդուն դուրս գալ այդ իրավիճակից, երևի թե ոչ, նա ինքը պետք է դուրս գա և հենց դա էլ վախեցնում է։ Մեզանից յուրաքանչյուրը ինչ որ պատճառով ընկնում է սթրեսի մեջ և մեզ սկսում են տանջել այն մտքերը, թե մենք մենակ ենք և ոչ ոք մեզ հիմա չի կարող օգնել։ Եթե որոշ մարդկանց համար դեռ անհասկանալի է, թե որոնք են սթրեսի ախտանշանները ես կփորձեմ թվարկել։

  • Անհանգստություն
  • Կասկածամտություն
  • Վատ տրամադրություն
  • Մշտական լարվածություն
  • Վստահության կորուստ
  • Օտրացման զգացողություն
  • Ցածր ինքնագնահատական
  • Հետաքրքրության բացակայություն
  • Տագնապի զգացում
  • Կյանքից ամբավարարության զգացում
  • Աշխատանքից անբավարարվածություն
  • Անճշտություն
  • Ժամանակի զգացողության կորուստ

Բայց սա դեռ ամենը չէ, ես թվարկեցի միայն հուզային դաշտի անկայունությունը սթրեսի ժամանակ։ Կթվարկեմ նաև ֆիզիկական փոփոխությունները սթրեսի ժամանակ և վարքային փոփոխությունները։

Ֆիզիկական

  • Կայուն գլխացավեր
  • Անորոշ ցավեր
  • Փորկապություն
  • Սրտխառնոց
  • Ալերգիաների հակվածություն
  • Ուշագնացություն
  • Մկանային լարվածություն
  • Քաշի ավելացում կամ նվազում
  • Առարկաների դիտման մեջ դժվարություն
  • Նախկին հիվանդությունների ի հայտ գալ

Թվարկածներն իհարկե ամպայման չէ, որ բոլորի մոտ ի հայտ գան։ Յուրաքանչյուր օրգանիզմ իր ձևով է արտահայտում սթրեսը։

Վարքային

  • Հիշողության թուլացում
  • Վատ երազներ, մղձավանջներ
  • Անքնություն
  • Սխալ գործողություններ
  • Տեսողության մթեցում
  • Դատողությունների խաթարում
  • Անընդհատ բացասական մտքեր
  • Շուտափույթ լուծումներ
  • Բռնկություն
  • Ցրվածության ավելացում, չի ստացվում կենտրոնանալ
  • Ախորժակի կորուստ կամ շատակերություն
  • Ծխախոտի կամ ալկոհոլի ինտենսիվ օգտագործում
  • Ձայնի դող
  • Ժամանակի վատ բաշխում

Նորից եմ կրկնում, որ սա ոչ բոլորին է վերաբերվում։ Հիմնական դեպքերում առկա են միայն գլխացավերը, բռնկությունը և շփոթված մտքերը, դատողություններ անելու դժվարացումը։ Հայտնի է այն վարկածը, որ կինը սթրեսի ժամանակ սկսում է շատ ուտել։ Չեմ հերքի քանզի դա ճիշտ է, բայց ոչ բոլոր դեպքերում է այդպես։ Կան մարդիկ, ովքեր սթրեսի ժամանակ կորցնում են ախորժակը և դժվար է իրենց համոզելը, որ ուտեն։ Պետք է լինել համբերատար սթրեսի մեջ գտնվող մարդկանց հետ։ Մեծամասնությունը կուզենա ուղղակի մենակ մնալ, որպեսզի կենտրոնացնի մտքերը, բայց չարժե երկար ժամանակով մենակ թողնել, պետք է հետևել արդյոք նրա մոտ ստացվում է հանգստանալ։ Եվ իհարկե պետք չէ այդ ժամանակ մարդու <գլուխը արդուկել> խորհուրդներով, քանզի նա հիմա դրանց կարքը ամենաքիչ ունի և դժվար թե ինչ որ էական նշանակություն տա դրանց։

Սթրեսը կարող է փոխել ամբողջ մարդու կյանքը և իր բնավորությունը։ Երկարատև սթրեսից դուրս գալու համար մարդիկ նախընտրում են ամենահեշտ տարբերակը, այս դեպքում դա անտարբերությունն է։ Մարդիկ դառնում են անտարբեր շրջապատի և դրանից ելնող ճնշմանը։ Ոչ միշտ է այդ տարբերակը կատարյալ, քանզի ընտրելով այդ լուծումը, մենք ռիսկի տակ ենք դնում մեր մարդկայինությունը և էմոթիաները։ Կարևոր բաներին կարող ենք նշանակություն չտալ և այդ արարքը մեզ կզրկի շատ բաներից՝ ընկերներից, աշխատանքից և վերջ ի վերջո երջանկության զգացումից։ Այդքան հեռու չգնալով կարող եմ ասել, որ կարճատև անտարբերությունը այդքան բանի չի հանգեցնի։ Ի տարբերություն լրիվ բնավորության փոփոխումից դեպի մշտական անտարբերությունը, կարճատև անտարբերությունը իմ տեսանկյունից շատ խելացի լուծում է։ Լինել անտարբեր այն աղբյուրի հանդեպ, որը առաջացնում է սթրես, ժամանակի ընթացքում մենք դա կամ կլուծենք, կամ կհարմարվենք, բայց երկու դեպքում էլ մենք կխուսափենք սթրեսի բացասական ազդեցություններից։

Սթրեսը ունի երեք փուլ՝ առաջինը, երբ զգում ենք տագնապ։ Տագնապը դա նորմալ ռեակցիա է մեզ անհարմար պայմանների դեպքում։ Օրինակ՝ երբ սկսում ենք նկատել ընտանիքի անդամի ոչ նորմալ պահվածքը, դա մեզ ստիպում է զգալ տագնապ, քանզի մենք չգիտենք որն է պատճառը և արդյոք դա նորմալ է իր համար։ Երկրորդ փուլը լարվածությունն է։ Գտնվելով տագնապի մեջ երկար ժամանակ այն վերածվում է լարվածության։ Մեզ սկսում է դա դուր չգալ և հաճախ նաև չուզենալով հարմարվել այդ պայմաններին մենք փորձում ենք անել ինչ որ մի բան։ Եվ վերջապես երրորդ փուլը դա բուն սթրեսն է։ Երբ մենք արդեն զգում ենք սուր դիսկամֆորտ՝ չկարողանալով անել ինչ որ բան սթրեսի աղբյուրի հետ։ Այսպիսով, զգալով սթրես մենք ունենք մի քանի տարբերակ, որոնցից ամենահաճախը կամ ինքներս ենք փորձում դա հաղթահարել, կամ դիմում ենք մասնագետի։ Հոգեթետապևտը օգնում է հաղթահարել սթրեսը, բայց երբ մենք հանգստանում ենք և կրկին վերադառնում սթրեսային իրավիճակին, ամեն ինչ կրկնվում է՝ սթրեսը նորից է հարձակում կատարում։

Սթրեսի աղբյուրը այդքան էական չէ, քանզի ինչպիսին էլ այն լինի բոլոր մարդիկ զգում են սթրեսը միանման։ Կինը, որ ունի մի քանի երեխա և չի հասցնում զբաղվել սիրելի գործով զգում է նույն սթրեսը, ինչ մի ուրիշ մարդ, ում հարազատը մահացել է։ Ուրիշ հարց է, թե մենք ինչպես ենք պայքարում և դուրս գալիս իրավիճակից, այդ դեպքում մարդիկ իրենք են որոշում ինչպես գործել։ Իսկ հիմա սթրեսի հանգեցման պատճառները։

  • Չափից դուրս լարվածությունը
  • Բացասական մտքերը
  • Վատ շրջապատը
  • Հաճախակի կռիվները, վեճերը
  • Անելաների իրավիճակներ
  • Առօրյա խնդիրները
  • Աղմուկը
  • Մշտական մեղադրանքները
  • Ինքնաքննադատությունը
  • Արգելքները

Վերջ մաս 1-ին

Օգտվել եմ հետևյալ աղբյուրներից՝https://arevayin.wordpress.com/2012/05/06/%D5%BD%D5%A9%D6%80%D5%A5%D5%BD/

http://www.ysu.am/newspaper/hy/1380542055#.WMJ51Tt9600

http://www.doctors.am/hy/emotion-regulation/stress

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%A9%D6%80%D5%A5%D5%BD

Հայոց ազգային գաղափարախոսության հարցի շուրջ

Ասատրյան Գեղամ

ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ, Ուսանողական գիտական ընկերության նախագահ

gegham.asatryan.95@mail.ru, հեռ.՝ 094780242

         Ազգային գաղափարախոսությունը ազգի և պետության զարգացման ռազմավարություն է՝ իր մարտավարական լուծումներով: Մեկ այլ ձևակերպմամբ` ազգային գաղափարախոսությունը ազգի անդամներին իրար հոգեպես կամ գիտակցորեն կապող և շաղկապող գաղափարների ու արժեքների համակարգ է:

Ամբողջական տարբերակն ընթերցեք այս հղումով:

 

 

Նիկոլա Տեսլա

Հեղինակ` Դավիթ Ստեփանյան / 10-րդ դասարան/

1484054097 Նիկոլա Տեսլան 19րդ դարի մեծ գյուտարար է: Նա հեղինակն է բազում հայտնագործույթունների, որոնցից մեկն է :  Շատերը կարծում են, որ նրա հայտնագործութունները ավելի մեծ են, քան Ալեքսանդր Բելլի և Թոմաս Էդիսոնի գյուտերը: Նրա էլեկտրական մեքենաները, բուռն երևակայությունը և խելահեղ ոճը տվեց նրան «խելագար հանճարի» խորհրդանիշը:

Տեսլան ծնվել է հոլիսի 10ին 1856թ.-ին Խորվաթիայում, քաղաք Գոսպիկի մոտակայքում գտնվող մի գյուղում, որտեղ էլ որ անցկացրել է իր մանկությունը: Տարրական կրթություն ստացել հենց Գոսպիկ քաղաքում: Տեսլաի ընտանիք մեծ էր, բաղկացած 7 հոգուց` նրա հայրը, մայրը, նա և իր 4 քույր-եղբայները: Տեսլան ուներ յուրատակւկ կարողություններ ժառանգված իր մայիրիկի: Նա ասում էր, որ նա փրձարկելու կարիք չուներ քանզի նա արդեն իր մտքում կարղանում էր հավաքել իր սարքերը և փորձարկել: Տեսլան ուներ շատ մեջբերումներ և մտքեր: Ահա մի քանիսը:

 

Ձեզ ծանո՞թ է «Գլխից վերև չես թռնի» արտահայտությունը: Դա մոլորություն է: Մարդը կարող է ամեն ինչ:

 

Նույնիսկ ամենափոքր արարածի գործողությունները բերում է տիեզերքի փոփոխության:

 

Ժամանակակից գիտնականները խորն են մտածում, պարզ մտածելու փոխարեն: Պարզ մտածելու համար պետք է առողջ միտք ունենաս, իսկ խորը մտածել կարող են նույնիսկ լիովին խելագարները:

 

Մեր գոյության մեծագույն գաղտնիքները դեռևս պետք է բացահայտվեն: Կարող է պարզվել, որ նույնիսկ մահը՝ դա վերջը չէ:

 

Այն, ինչ ես երբևէ արել եմ՝ արել եմ հանուն մարդկության, հանուն աշխարհի, որտեղ չէր լինի հարուստների կողմից աղքատների նվաստացում և ճնշում:

 

Որքան մարդիկ են ինձ անվանել երազող, որքան է ծաղրել իմ մտքերը մեր մոլորված ու կարճատես աշխարհը: Մեզ ժամանակը կդատի:

 

Մեր աշխարհը ընկղմված է էներգիայի հսկայական օվկիանոսում: Մենք թռնում ենք անվերջ տարածության մեջ՝ անհասանելի արագությամբ: Ամեն ինչ շուրջբոլորը պտտվում է, շարժվում է՝ ամենը էներգիա է: Մեր առջև մեծագույն խնդիր է՝ գտնել այդ էներգիայի հայթայթման տարբերակներ: Այնժամ, երբ մարդկությունը այն կարդյունահանի այդ անվերջ աղբյուրից՝ նա առաջ կշարժվի հսկայական քայլերով:

 

Եթե հնարավոր չլինի բարեհաջող հարձակվել որևէ երկրի վրա՝ պատերազմները կվերանան:

 

Ինձ պետք չեն մոդելներ, նկարներ, փորձարկումներ: Երբ ինձ մոտ մտքեր են ծնվում, ես երևակայությանս մեջ սկսում եմ կառուցել սարքը, փոխում եմ նախագիծը, կատարելագործում եմ այն և միացնում: Եվ ինձ համար բոլորովին միևնույնն է, կատարվում է փորձարկումը իմ մտքում, թե՞ արհեստանոցում՝ արդյունքները կլինեն միևնույնը:

Ինտուիցիան՝ դա մի բան է որը դեռևս անհասանելի է ճշգրիտ գիտություններին: Մեր ուղեղը, անկասկած ունի շատ զգայուն նյարդային բջիջներ, որը թույլ է տալիս զգալ ճշմարտությունը՝ նույնիսկ, երբ դա դեռևս անհասանելի է տրամաբանական վերլուծությամբ կամ այլ մտավոր ջանքերով:

 

Ես բոլորովին ուժասպառ եմ, սակայն չեմ կարող դադարեցնել աշխատանքս: Իմ փորձերը այնքան կարևոր են, այնքան գեղեցիկ, այնքան զարմանահրաշ, որ ես դժվարությամբ եմ կտրվում դրանցից, երբ հարկավոր է լինում սնվել: Իսկ երբ փորձում եմ քնել, ապա անընդհատ մտածում եմ դրանց մասին: Ենթադրում եմ, որ այդպես էլ կշարունակեմ, մինչև ուժասպառ չընկնեմ: Ես չեմ չարչարվում ներկայի համար, ես չարչարվում եմ ապագայի համար:

 

Ի՞նչ է վերջապես էլեկտրականությունը: Այդ օրվանից անցել է արդեն 80 տարի և ես նախկինի պես այդ հարցն եմ տալիս ինձ, բայց ունակ չեմ պատասխանել այդ հարցին:

 

Ես կարող էի ճեղքել Երկրակեղևը: Սակայն երբեք դա չեմ անի: Իմ գլխավոր նպատակն էր ցուցադրել երևույթը և տարածել մտքերը, որոնք և կդառնան նոր հետազոտությունների մեկնարկային կետ:

 

Ես պետք է վերջացնեմ իմ կայանի կառուցումը: Դա քայլ կլինի, որը առաջ կտանի մարդկությանը մի ամբողջ դար:

Մտային ունակությունների շնորհը գալիս է Աստծուց, Աստվածային արարածից, և երբ մենք կենտրոնացնում ենք մեր միտքը այս մեծագույն ճշմարտության վրա՝ մենք այդ մեծագույն ուժի հետ հարմոնիայի մեջ ենք մտնում: Իմ մայրը ինձ սովորեցրել է գտնել բոլոր ճշմարտությունները Աստվածաշնչում:

 

Ես վերջապես կարողացա ստեղծել լիցքեր, որոնց հզորությունը շատ անգամ գերազանցում է կայծակի ուժին:

Քաղաքակրթության տարածումը կարելի է համեմատել կրակի հետ՝ սկզբից դա թույլ կայծ էր, հետո առկայծող փոքրիկ կրակ, իսկ հետո արագությամբ և ուժով օժտված հզորագույն կրակ:

 

Տեսլան ուներ շատ լավ հիշողություն, ինչպես իր մայրը, նա կարողանում էր հիշել ամենը անգամ մեկ տեսնելուց: Այդ կարողությունը կոչվում է լուսանկարչական հիշողություն:

 

Գրացում սովորելուց հետո Տեսլան մեկնում է ֆրանսիա աշխատելու: Այնտեղ գործարաններից մեկում նա ճարտարագետ է աշխատել և բարելավել տարբեր էլեկտրական սարքավորումները: Ապա Ֆրանսիայից մեկնել է Ամերիկա: Բեչելորին ամերիկացի գրում էր Թոմաս Էդիսոնին «Այսօր ես ճանաչում եմ երկու մեծ մարդու: Մեկը դու ես, իսկ մյուսը` այսերիտասարդ տղամարդը, ով ցանկանում է տեսնել քեզ»: Էդիսոնը ընդունում է Տեսլային իր մոտ աշխատանքի առաջարկելով իր ստեղծած մշտական հոսանքի գեներատորի նոր սերունդ ստեղծել: Աշխատելու ընդացքում նա հայտաբերում է, որ այդ շարժիչները անպիտան են և հաճախ են փչանում, ապա նա որոշում է բարելավել դրանք: Էդիսոնը այդ գործի դիմաց խոստանում է 50000$, բայց Տեսլայի բարեհաջող աշխատանքից հետո ասում, թե կատակել է գումարի շուրջ: Այստեղից էլ կսում է գիիտնականների միջև վատ հարաբերությունների սրում: Վերջապես Տեսլան դոււրս է գալիս աշխատանքից և սկսում է փոս փորել գումար աշխատելու համար: Ապա նրանց միջև թշնամությունը ավելի է սրվում: Տեսլան պտդում է, որ Էդիսոնի մշխտական հոսանքի կայարանները քիչ են օգուտ բերում ժողովրդին, և երկար տարածություններ անցկացնելու համար մեջ լարոմ են պահաջում, որոնց լարերը չեին դիմանում, այդ իսկ պատճառով էլ այն հաճաշ փչանում էր: Տեսլան առաջարկում է իր լուծման տեսակետը առաջ բերելով փոփոխական հոսանքը, որը վարկյանում 50-60անգամ փոխում էր իր ուղությունը և լարերը կարողանում էին դիմադրել դրան: Վերջապես Տեսլան հաղթում է Էդիսոնին:

Էդիսոնը և Տեսլան ստացել են Նոբելյան մրցանակ, բայց Տեսլան չի ցանկացել կիսել այն Էդիսոնի հետ:

Տեսլայի շատ գյուտեր այսօր էլ գոյություն ունեն անփոփոխ տեսքով և այդպես էլ օգտագործվում են: 1891 թվականին նա ստեղծել է պարույրը, որն մինչդեռ կիրառվում է ռադիոյի և հեռուստացույցի կառուցվածքի մեջ: Տեսլան հորինել է նաև հոսանքի հեռակառավարման սարքավորում: Նա 40 կիլոմետր հեռավորության վրա միաժամանակ միացրել է 200 լամպ, առանց մալուխի, և դրանով զարմացրել է ամբողջ ամերիկյան հասարակությանը: Առաջին ռադիոհաղորդակցությունը և ռադիոհաղորդումները նա է ստեղծել, ինչի համար այլևս լարեր չէր օգտագործում:

Տեսլան պատկերացնում էր, որ մոտ ապագայում ռոբոտների մի ամբողջ ռասա կկարողանա կատարել մարդկանց աշխատանքները: 1898թ. նա ցուցադրում է իր կողմից հայտնաբերված մի գյուտ՝ հեռակառավարվող մոտոռանավակ, որը շատերի կարծիքով «ռոբոտոտեխնիկայի ծնունդն էր»: Տեսլան ենթադրում էր որ շուտով աշխարհը կլցվի խելացի մեքենաներով, ռոբոտներով, տարբեր սենսոռներով և ինքնակառավարվող համակարգերով: Նա իր հայտանագործություններից մեկով, որը կշռում էր ընդամենը 1կգ կարողացել է ստեղծել երկրաշարժ ռեսոնանսի միջոցով, բայց փորձից հետո կոտրել է սարքը ասելով. « Ես կարող էի ճեղքել Երկրակեղևը: Սակայն երբեք դա չեմ անի: Իմ գլխավոր նպատակն էր ցուցադրել երևույթը և տարածել մտքերը, որոնք և կդառնան նոր հետազոտությունների մեկնարկային կետ »:

Նիկոլա Տեսլան ունեցել է տարօրինակ վախեր և քմահաճույքներ: Երեք թվանշանը նրա համար մոգական թիվ է եղել: Հաճախ միևնույն բանը երեք անգամ էր անում: Ճանապարհորդությունների ժամանակ հյուրանոցում միշտ կանգ էր առնում հյուրանոցային այնպիսի սենյակում, որի համարը բաժանվում էր երեքի: Տեսլան շատ էր սիրում թռչուններ ու կենդանիներ, հատկապես կատուներ և աղավնիներ:

Նիկոլա Տեսլան երբեք չի ամուսնացել: Նա ամբողջ կյանքը մենակ է անցկացրել, առանց կնոջ ու երեխաների, չնայած այն հանգամանքին, որ նրան շատ գեղեցիկ կանայք են սիրել:

Նա վախճանվել է 1943 թվականին Նյու Յորքի հյուրանոցներից մեկի 3327-րդ համարում (3327-ը ևս բաժանվում է երեքի): Տեսլայի ցանկությամբ, նրա ընկերը, խորվաթ քանդակագործ Իվան Մեստրովիչը պատրաստել է նրա քանդակը: Այդ քանդակն այսօր է ԱՄՆ Ազգային պարկում Նիագարայի ջրվեժների մոտ է գտնվում:

 

Տեսլան Սերբական դինարի վրա:


Մարտին Լյութեր. սո՞ւրբ, թե՞ մարդասպան

Հեղինակ` Հարություն Ասատրյան (8-րդ դասարան)

Մարտին Լյութերը գերմանացի աստվածաբան, վանական և եկեղեցու բարեփոխիչ է եղել։ Նա հիմնադրել է բողոքականությունը։ Հայտնի է միայն հավատով արդարացման վարդապետությամբ և հայտնության քրիստոսակենտրոն ընկալմամբ։ Լյութերի հայտնի 95 թեզիսները նշանավորում են Ռեֆորմացիայի սկզբնավորումը։

95-tezisov-martina-lyutera1

«ԱՍՈՒՄ են, թե ամբողջ պատմության ընթացքում [Մարտին Լյութերի]վերաբերյալ ավելի շատ գիրք է գրվել, քան որևէ այլ մեկի, բացառությամբ նրա տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի»։

Այսպես էր գրված «Թայմ» հանդեսում։ Լյութերը խոսքով և գործով նպաստեց Ռեֆորմացիայի (կրոնական շարժում, որը նկարագրվել է որպես «մարդկության պատմության մեջ ամենանշանակալից հեղափոխությունը», ծնունդ առնելուն։ Դրանով նա ներդրում ունեցավ Եվրոպայի կրոնական պատկերը փոխելու և այդ աշխարհամասում միջնադարյան ժամանակների վրա վարագույր իջեցնելու գործում։ Լյութերը նաև մեկ միասնական գերմաներեն գրավոր լեզվի ձևավորման հիմքը դրեց։ Աստվածաշնչի այն թարգմանությունը, որ կատարել էնա, անկասկած, շարունակում է մնալ որպես ամենատարածված գերմաներեն թարգմանությունը։

Մարտին Լյութերը ծնվել է 1483 թ. նոյեմբերին գերմանական Էյսլեբենքաղաքում։ Թեև նրա հայրը աշխատում էր պղնձի հանքերում, նա կարողացավ բավականաչափ գումար վաստակել որդուն լավ կրթություն տալու համար։ 1501 թ.–ին Մարտինը դարձավ Էրֆուրտի համալսարանի ուսանող։ Համալսարանի գրադարանում նա առաջին անգամ Աստվածաշունչ կարդաց։ «Գիրքը ինձ շատ դուր եկավ,— ասել էր նա,— և ես ինձ բախտավոր կհամարեի, եթե մի գեղեցիկ օր այդ գրքից ունենայի»։

martinluther1

22 տարեկանում Լյութերը մտավ Էրֆուրտում գտնվող Ավգուստինի  վանքը։Հետագայում նա հաճախեց Վիտենբերգի համալսարան ու դարձավ աստվածաբանության դոկտոր։ Լյութերն իրեն անարժան էր համարում Աստծո բարեհաճությանը և ժամանակ առ ժամանակ վհատության մեջ էր ընկնում անմաքուր խղճի պատճառով։ Սակայն Աստվածաշունչն ուսումնասիրելու, աղոթք անելու և խորհրդածելու շնորհիվ նա ավելի ճիշտ հասկացողություն ձեռք բերեց այն մասին, թե ինչպես է Աստված դիտում մեղավորներին։ Լյութերը հասկացավ, որ Աստծո բարեհաճությունը վաստակելհնարավոր չէ։ Ընդհակառակն, դա տրվում էր Աստծո շնորհով այն մարդկանց, ովքեր հավատ ունեին։

Մարտին Լյութերի մասին նկարվել են բազմաթիվ ֆիլմեր: Նրա բոլորխոսքերն ու մեջբերումները հավատքի և Աստծուն երկրպագելու մասին են: Կալիֆորնիայի «Սեդլբեկ» եկեղեցու հովիվ Ռիկ Ուորենն ասել է, որ ամենը, ինչ նա անում էր ազատության, արդարության և ռասսայական հավասարության հաստատման համար, բխում էր Աստծո Խոսքի նրա հասկացողությունից: «Ես կարդացել եմ հարյուրավորները նրա քարոզներից, և դրանք հարուստ աստվածաշնչյան բովանդակություն ունեն», ասել է նա:

Մարտին Լյութերի կարծիքով Աստված ամենուր է և պետք չէ եկեղեցիներ կառուցել նրա հետ հաղորդակցվելու համար, պետք չեն միջնորդներ մեզ և Աստծուն իրար հետ կապելու համար: Մարտին Լյութերը ռեֆորմացիա է կատարում, որի պատճառներից էր այն, որ եկեղեցին սկսել էր բիզնեսով զբաղվել: Նրանք գումար են վերցնում մարդկանցից և հավատացնում, որ Աստված ներել է իրենց մեղքերը: Ինչքան շատ գումար ես նրանց տալիս այդքան շատ մեղքեր են ներվում: Այդ ռեֆորմացիայի պատճառով տեղի ունեցան տարբեր պատերազմներ, որից զոհվեցին բազմաթիվ մարդիկ, ստեղծվեցին նոր պետություններ: Եկեղեցու հեղինակությունը ընկնում է և ամենից կարևորը՝ ստեղծվում է բողոքական քրիստոնեությունը:

Կան տարբեր կարծիքներ Մարտին Լյութերի իրական ցանկությունների մասին: Կա կարծիք, որ նա մարդկանց մահն է ցանկացել, այդ պատճառով էլ սկսել է բողոքականությամբ զբաղվել: Կան նաև մարդիկ, ովքեր հավատում են, այն բանին, թե նա չի ցանկացել անմեղ մարդկանց մահը:

Աղբյուրներ
http://www.crossnews.am/2015/01/22/kyankhi-npatakeh-erjanik-lineleh-che-ayl-asttco-kamkheh-katareleh-martin-lyuther-khing/
http://wol.jw.org/hy/wol/d/r44/lp-rea/2003686

Տրոյական պատերազմ. Ավանդազրո՞ւյց, թե՞ իրականություն

Հեղինակ` Էդուարդ Երիցյան (7-րդ դասարան)

Տրոյական պատերազմը սկսվել է նրանից, որ Պարիսը համոզեց Մենելայոսի կնոջը՝ Հեղինեին, իր հետ փախչել: Հույները տասը տարի պաշարումից հետո, Ոդիսևսի խորամանկությամբ գրավեցին և ավերեցին քաղաքը: Հերոդոտոսի տեղեկության պատմական ճշգրտությունը ժամանակակից գիտությունն ընդունում է: Նա իր <<Պատմություն>> գրքի մեջ գրում է եգիպտական քրմերի և պարսիկ պատմաբանների տարբերակների մասին, որոնք տարբերվում են Հոմերոսի պատմածից: Ոչ միայն Հունաստանը, այլև հարևան երկրներն էլ են ընդունում Տրոյական պատերազմը որպես պատմական իրադարձություն: Հետաքրքիր է, որ այս վարկածային իրադարձությունը

հույները համարում են անժխտելի իրականություն և հպարտանում են նրա հերոսներով: Չնայած որոշ գիտնականներ համարում են, որ Իլիական պատերազմը  ուղղակի եղել է ցեղային ընդհարում, իսկ մյուսները կարծում են, թե դա նույն մարդկանց մի քանի անգամվա հարձակումներն են եղել: Սակայն եթե ուշադիր կարդանք <<Իլիականը>>, կհասկանանք, որ խոսքը լայնածավալ պատերազմի մասին է: Ժամանակի ընթացքում այլ հեղինակներ հարստացրել են Տրոյական պատերազմի պատմությունը և ավելացրել անհատաստեղծ առասպելներ, ինչպիսին է, օրինակ՝ <<Պարիսի դատը>>: Իմ կարծիքով չնայած <<Իլիականը>> շատ գունավորումներ ունի, այն համենայն դեպս իրական պատերազմի պատմություն է: Այն ժամանակ հաճախ արշավանքներ էին լինում, դեպի Փոքր Ասիայի երկրներ և հնարավոր է, որ Տրոյական պատերազմը այդ արշավանքներից մեկն է եղել: Հնարավոր է, որ հույները մի անգամ պարտություն են կրել Տրոյայի հետ պատերազմում և այս մի պատերազմը վրեժխնդրություն էր: Այս իրադարձության իրական լինելը կասկածի տակ են դնում, գերբնական ուժերով հերոսների, աստվածների  և այլ գերբնական արարածների ներկայությունը: Հին հունական պոեմներում հաճախ սովորական բաները գունազարդված են լինում, բայց այս մեկը Հոմերոսը այնքան լավ է ներկել, որ գիտնականները գլուխ են կոտրում և չեն հասկանում:  Գտնվել է այն տարածքը, որտեղ Տրոյա քաղաքն է եղել, բայց ապացուցված չի, որ հենց այդ իրադարձության պատճառով է Տրոյան վերացել: Հնարավոր է, որ մոտ ապագայում, գիտնականները նոր բացահայտումների և տեխնոլոգիաների շնորհիվ կկարողանան բացել այդ գաղտնիքը, բայց մինչ այդ կարելի է Տրոյական պատերազմի մասին չմտածել և գլուխ չցավեցնել:
Աղբյուրներ՝

http://www.historie.ru/civilizacii/krito-mikenskaya-civilizaciya/62-troyanskaya-voyna-mif-i-realnost.html

http://www.syl.ru/article/78975/troyanskaya-voyna-mif-ili-realnosthttp://blog.oup.com/2013/05/trojan-war-fact-or-fiction/http://virtoo.ru/almanach/nepoznannoe/troyanskaya-vojna-mif-ili-realnost.htmlhttp://alpan365.ru/troyanskaya-vojna-mif-ili-fakt/

Քաղաքակրթական բախում (Մաս 3)

Հեղինակ` Հարություն Ասատրյան (8-րդ դասարան)

Այս նոր աշխարհում, առավել լայնածավալ, կարևոր և վտանգավոր բախումները չեն լինի սոցիալական շերտերի, հարուստների և աղքատների միջև, այլ կլինեն մշակութային տարբեր դիմագիծ ունեցող ժողովուրդների միջև: Քաղաքակրթությունների ներսում կպատահեն միջցեղային պատերազմներ և էթնիկ կոնֆլիկտներ:

1380112215_7«Սառը պատերազմից» հետո առաջին անգամ պատմության մեջ, քաղաքականությունը դարձավ և´ բազմաբևեռ, և´ բազմամշակութային: Մարդկության գոյության մեծագույն մասի ընթացքում քաղաքակրթությունները հարաբերվում էին միմյանց հետ ժամանակ առ ժամանակ կամ ընդհանրապես չէին հարաբերվում:  «Սառը պատերազմի» ժամանակաշրջանում, համաշխարհային քաղաքականությունը դարձավ երկբևեռ, իսկ աշխարհը բաժանվեց երեք մասի: Առավել զարգացող և հզոր երկրները, ԱՄՆ առաջնորդությամբ, ներքաշված էին գաղափարական, տնտեսական, երբեմն նաև ռազմական լայնամասշտաբ պայքարի մեջ` կոմունիստական երկրների խմբի դեմ, որոնց կազմակերպում և ղեկավարում էր Խորհրդային Միությունը: Այդ բախումը, մեծ մասամբ արտահայտվում էր երկու ճամբարների սահմաններից դուրս` երրորդ աշխարհում, որը կազմված էր հիմնականում աղքատ, քաղաքական առումով անկայուն երկրներից, որոնք նոր էին ձեռք բերել անկախություն և հայտարարել իրենց քաղաքական չեզոքության մասին:

 

Սոմալիում տեղի ունեցող արյունոտ կլանային բախումները ծավալվելու վտանգ չեն պարունակում: Ռուանդայում տեղի ունեցող ցեղային արյունոտ բախումները հետևանք ունեն Ուգանդայի, Զաիրի և Բուրունդիի համար, ոչ ավելին: Քաղաքակրթական արյունոտ բախումները Բոսնիայում, Կովկասում, Կենտրոնական Ասիայում կամ Քաշմիրում կարող են վերածվել մեծ պատերազմների: Հարավսլավական կոնֆլիկտում Ռուսաստանը ցուցաբերեց դիվանագիտական օգնություն սերբերին, իսկ Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Իրանը և Լիբիան բոսնիացիներին զենքով և ֆինանսապես օգնեցին ոչ թե քաղաքական, գաղափարական կամ տնտեսական հետաքրքրությունների պատճառով, այլ մշակութային ազգակցության հիմքով: Ինչպես նկատում է Վացլավ Հավելը. «Մշակութային բախումներն ամրապնդվում են և այսօր դարձել են առավել վտանգավոր, քան երբևէ պատմության մեջ»:

 

 

20-րդ դարի վերջին տարիներին քաղաքակրթությունների տարանջատության խնդիրը առավել սուր է դրվել: Դրա պատճառները բազմաթիվ են և բազմազան:

50-ական և 60-ական թվականներին արևմտյան աշխարհը իրեն դիտում էր որպես աշխարհի արդյունաբերական շղթայի բնական մաս, որը դրա մնացած տարրերի հետ ավելի շուտ նմանություն ունի, քանի տարբերություն: Բավական է հիշել Ռ. Արոնի բառերը այն մասին, որ «Եվրոպան բաղկացած է ոչ թե երկու արմատապես առանձնահատուկ աշխարհներից՝ սովետական և արևմտյան, այլ մեկ միասնական իրականություն է՝ արդյունաբերական քաղաքակրթություն»: Այդ մասին են վկայում նաև առաջին հերթին ԱՄՆ-ի փորձերը «սոսնձել» արդյունաբերական այս մոդելը աշխարհի այլ տեղանքներում, հատկապես ճապոնիայում:

Է. Հիրշմանը նշում էր, որ զարգացող երկրներում անրաժեշտ նորամուծական ռեսուրսների բացակայությունը պայմանավորում է դրանց արագ արդյունաբերականացման ապահովման մեջ Արևմուտքի բացառիկ դերը: Իսկ Ու.Ոոստոուն նշում էր նորամուծությունների միանշանակ անհրաժեշտ թիվը, ինքնուրույն արդյունաբերական զարգացման համար, որը պիտի գերազանցեր 12-15%-ը:

Չնայած, որ Հանդինգթոնի կոնցեպցիան ամբողջությամբ հիմնավորված է ժամանակակից միջազգային հարաբերությունների իրավիճակի վրա, և նրա փաստարկները կապված են հեղինակավոր գիտնականների մշակումների հետ, այնուամենայնիվ, նկատելի են սխալներ, որոնք միշտ հանդիպում են, այն մարդկանց մոտ, ովքեր ցանկանում են«խնդիրը հարմարեցնել պատասխանին»: Հանդինգոնը ընթացիկ ուղղություններին վերագրում է նաև անժամանակ կամ երկարատև կայունությունը (քրոնոցենտրիզմ), կամ ձգտում է «շարունակել պատմությունը» նոր ունիվերսալ հիմնավորումների վրա (հոլլիզմ):

Հայոց ցեղասպանությունը  քաղաքակրթական բախում է, որին մասնակցել են նաև քրդական ցեղերը:  Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին երիտթուրքերի կառավարությունը, ջանալով պահպանել քայքայվող Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի և ազգային միատարրության քաղաքականությունը: Այն ծրագրում էր հսկայածավալ մի կայսրության ստեղծում, որը տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կներառեր Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսումէր բոլոր քրիստոնյա, իսլամական և այլ փոքրամասնությունների թրքացում: Հայ բնակչություն ըդիտվում էր հիմնական խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին: Թուրքերը հարձակվել են հայերի վրա, որպեսզի գրավեն հողերը և զարգացնեն իրենց քաղաքակրթությունը։ Ցեղասպանությունը կարող էր լինել նաև նրանից, որ հայերը միշտ թուրքերից զարգացած են եղել, իսկ թուրքերը չկարողանալով մրցակցել հարձակվել և կոտորել են անմեղ ժողովրդին։ Թուրքերը այդ հանցանքը գործելու համար օգտագործել են քրդերին։ Կա նաև տեսակետ, որ քրդերի միտքն է եղել հայերի վրա հարձակվելը, իսկ նրանք այդ գործում օգտագործել են թուրքերին։ : Թուրքերը միշտ կրոնական տարբերությունը օգտագործել են նրա համար, որպեսզի հայերին ճնշեն:

 

Աղբյուրներ

 

http://civilngo.com/%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A2%D5%A1%D5%AD%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B4%D5%A1%D5%BD-5/

 

http://dpir.mskh.am/hy/node/1219

 

http://www.genocide-museum.am/arm/armenian_genocide.php