Տիգրան Հայրապետյանի «Ֆրուստրացիոն «իրականությունաստեղծման» ազգային կերպը» հոդվածի վերլուծություն

ԵՊՀ  փիլիսոփայության և հոգեբանության

ֆակուլտետի հոգեբանության բաժնի

3-րդ կուրսի ուսանողուհի Գինյա Սումբուլյան

ginya.sumbulyan@ysu.am

Այն հոգեկան վիճակը, երբ մարդու պահանջմունքները բավարարելու կամ նպատակին հասնելու ճանապարհին առաջ են գալիս որոշակի խոչընդոտներ ու առաջացնում էներգիայի ավելցուկ և լարվածություն, անվանում են ֆրուստրացիա:

Ըստ հեղինակի՝ «իրականությունաստեղծումը», որ կատարվում է իշխանությունների և քաղաքական գործիչների կողմից, հանդես է գալիս որպես ֆրուստրացիան հաղթահարելու միջոց: Իսկ ինչի՞ց է առաջանում նրանց մոտ ֆրուստրացիան…

Այսպես. «իրականությունաստեղծումը» ինքնին կեղծիք է և սուտ, որի արմատները, ինչպես նշում է հեղինակը՝ «իրերն իրենց անունով չկոչելու ավանդույթի» արմատները շատ խորն են և ունեն երկուսուկես միլիոն տարվա հնություն: Այդ ժամանակներում իրականությունն ընկալվում էր որպես տաբուների և խոչընդոտների մի ամբողջություն, այսինքն՝ մարդիկ անընդհատ ֆրուստրացվում էին: Եվ ինչպես անալիտիկ հոգեբանության հիմնադիր Կառլ Գուստավ Յունգին հղում կատարելով նշում  է հեղինակը՝ մարդը այդ իրականությունից փախչելու համար ստեղծում է կամայական, երևակայական իրականություն: Բայց մի բան է երևակայել, ստեղծագործել և մարդկության առաջընթացին նպաստելը, մեկ այլ բան՝ երևակայական աշխարհ և իրականություն ստեղծելը: Վերջինը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ:

Հնարավոր չէ հստակ որոշել այն ժամանակահատվածը, երբ ձևավորվել է, կամ մատնանշել այն մարդուն, ով ձևավորել է ֆրուստրացիոն «իրականությունաստեղծման» հետաքրքիր ավանդույթը: Այս առումով, ըստ հեղինակի, մեկ բան հստակ է. եղել է պատվեր, որին հաջորդել է առաջարկը՝ երևակայորեն ստեղծված իրականությունը: Ո՞վ է պատվիրատուն և ո՞վ այդ ծառայությունն առաջարկողը: Ըստ հեղինակի՝ այս առևտուրն իրականանում է «մտածողների» և իշխանավորների միջև: Նրանք կազմում են որոշակի փակ շղթա, մեկը պահանջում է, մյուսը «կատարում», իսկ այս գործարքի ֆինանսական կողմը ապահովում է հայ ժողովուրդը իր որդիների կյանքի և հայրենի տարածքների կորստի ձևով: Ահա ֆրուստրացիայի ողբերգական հետևանքները:

Բայց հարց է առաջանում. ինչու՞ իշխանությունը չստի ու  չխաբի,  կեղծ իրականություն չստեղծի, եթե ոչ ոք դրա դեմ չի պայքարում, չի դատապարտում, ընդունում է դա, խրախուսում,  գնահատում: Դա է հենց ճիշտը նրանց ընկալմամբ և այդ «ճշմարտության խութերի մեջ են նրանք փրկություն փնտրում», ինչը խստագույնս կդատապարտվեր, եթե մենք ապրելիս լինեինք միջնադարում:

Ըստ իս՝ ժողովրդի կողմից ընդունվում է այդ իրականությունը, որովհետև դա պատասխանն է անորոշությանը, դա է ստեղծում որոշակիություն և հեռացնում տագնապային վտանգի զգացումը, քանի որ չկա ստեղծված ողբալի իրականության ավելի համապատասխան բացատրություն:

Հեղինակը նշում է, որ այս ամենը շարունակվում է շուրջ երկու հազար տարի առանց որևէ նշանակալի կամ զգալի փոփոխության, որակական փոփոխության, որովհետև արդեն հնարավոր չէ ազգը միավորել ոչ մի համընդհանուր շահի կամ արժեքի շուրջ՝ ո՛չ լեզու, ո՛չ կրոն, ո՛չ պատմություն և ո՛չ էլ անգամ ֆրուստրացիոն «իրականությունաստեղծման» գաղափար:

Արդյունքը դարձյալ ողբերգական է. արտագաղթ: Հեղինակը սույն հոդվածը գրել է դեռևս 1998 թվականի հուլիս ամսին, բայց տվյալ հարցը շարունակում է մնալ արդիական նաև մեր օրերում: Ինչպես նշվեց՝  կեղծ իրականությունը ստեղծվում է, որովհետև մարդիկ ընդունում են դա, չեն պայքարում դրա դեմ: Մի մասի համար պայքարի բացակայությունը անորոշ իրականությունը որոշակիացնելու  հետևանք է, իսկ մեկ այլ մաս ուղղակի թողնում և հեռանում է երկրից: Երկրորդները թերևս այդ կերպ են արտհայտում իրենց բողոքը ստեղծված գետոյի դեմ: Նրանք չեն կարող ստիպողաբար ընդունել ուրիշների ստեղծած իրականությունը և միաժամանակ լինել հայրենասեր, ուստի հեռանում են:

Եվ մինչ մեր երկիրը դատարկվում է, բարձր ամբիոններից խոսում են սոցիալ-տնտեսական իրավիճակի առողջացման և բնակչության կենսամակարդակի բարձրացման մասին: Խոսում են «ազգային միասնության» գաղափարի մասին, որը,  ըստ հեղինակի, վատ և անճաշակ կատակի է նման, քանի որ միայն այդ գաղափարը արծարծող իշխանավորներին է հասանելի և հասկանալի: Առարկայական իրականությունում այն գոյություն չունի:

Այս վատ կատակն ու ուտոպիստական իրականությունը քայքայում և վնասում են հասրակության հիմնային և ամենակարևոր բջիջը՝ ընտանիքը: Դա տեղի է ունենում թաքնված գործազրկությամբ, սովահարությամբ, ծնելիության մակարդակի ցածր ցուցանիշներով, ծնող-երեխա հարաբերությունների վատթարացմամբ բարոյա-հոգեբանական մակարդակում՝ դաստիարակության խնդիրներ, պահանջմունքների չբավարարում և այլն: Նման վիճակի բացասական ընկալումից խուսափելու համար այն համեմատում են 1992-94 թվականների սոցիալ-տնտեսական վիճակի հետ, որպեսզի ցույց տան ներկայի առավելությունը անցյալի նկատմամբ: Եվ այս ամենը կատարվում է հետխորհրդային և նորաթուխ կուսակցությունների գաղափարների բախման կիզակետում, որտեղ չկա և չի կարող լինել հենց իրենց իսկ քարոզած «ազգային միասնությունը»:

Տ. Հայրապետյանը հաստատապես պնդում  է, որ հայ քաղաքական-հասարակական վերնախավի ֆրուստրացիոն «իրականությունաստեղծման» ռազմավարությունը ժառանգական բնույթ է կրում: Դա, ըստ Վ. Ֆրանկլի, հոգեկան լուրջ խանգարվածության ցուցանիշ է, նամանավանդ երբ կրում է զանգվածային բնույթ: Եվ մի օր այդ նույն զանգվածը «կգահավիժի սեփական ինքնախաբեությունից առաջացած անդունդը», որն առաջացել է առարկայական իրականության և երևակայորեն ստեղծված իրականության միջև, քանի որ դրանք միմյանց հետ կապ չունեն:

Եվ այն պարագայում, երբ ողջ Եվրասիան գտնվում է «համաշխարհային վերաբաժանումների» անխուսափելի վտանգի առաջ, ազգը անվտանգ պահելու և այդ հորձանուտից անվնաս դուրս բերելու համար Հայաստանին պետք է այնպիսի իշխանություն, որը ոչ միայն չի փախչի առարկայական իրականության աչքերին նայելուց, այլև հաշվի կառնի այդ իրականության բոլոր կողմերը, որպեսզի կարողանա գոյատևել և առաջ շարժվել, ոչ թե տեղում դոփել՝ երևակայական աշխարհը գովերգելով:

Այսպիսով՝ գալով այն հարցադրմանը, թե ինչն է ֆրուստրացնում և ստիպում իշխանություններին դիմել այդ ֆրուստրացիան հաղթահարելու «իրականությունաստեղծման» ռազմավարությանը, կարող եմ հստակորեն ասել. հասարակական-քաղաքական վերնախավի ոչ կոմպետենտությունը լուծելու սոցիալ-տնտեսական իրավիճակի հիմնախնդիրը, որը նրանք հանձն են առել ոչ իրենց կամքով: Եկել են իշխանության ոչ թե այդ խնդիրները լուծելու, այլ անձնական նպատակներով: Իրենցից ժողովուրդը պահանջում է մի շարք խնդիրների հստակ լուծում, իսկ իրենք ուզում են հասնել իրենց նպատակին: Ուստիև պատրաստ չեն իրենց ողջ ներուժը գործադրելու պետության խնդիրները լուծելու հարցում:

 

Աղբյուրներ

   Հայրապետյան Տ., Անապատի հազար տարի, 2001թ., էջ 257-260:

Լիդերություն

Հեղինակ` Անտուան Մելքոնյան /10-րդ դասարան/

Խորհրդատու` Գինեա Սմբուլյան / ԵՊՀ. փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, հոգեբանության բաժին, III կուրս /

Առաջնորդը սոցիալական խմբի մի զգալի մաս է կազմում: Երբ աշխարի վրա հայտնվում է ինչ-որ մարդկային համախմբում, դրա կառուցվածքի մեջ ծնվում է նոր լիդեր: Ոմանք կարող են լռել և իրենց ավելի ցածր դասել, իսկ ուրիշները կարող են բարձրաձայնել  և դառնալ առաջնորդ մնացածի համաձայնությամբ: Իրական լիդեր կարող է դառնալ և իր հետևից տանել ուրիշներին միայն այն մարդը, ով կստանա մնացած բոլորի միաձայն համաձայնությունն ու հարգանքը: Լիդերից մարդիկ ակնկալում են տեսնել.

  1. Առաջնորդը պետք է լինի մեզնից մեկը: Այսինքն` նրա կյանքը պետք է միաձուլված լինի խմբի բոլոր անդամների կյանքի հետ: Նա բոլորի հետ միասին պետք է ուրախանա, նեղվի, վրդովվի, տխրի, երջանկանա:
  2. Նա պետք է լինի մեջների լավագույնը: Առաջնորդը պիտի օրինակ ծառայի բոլորի համար: Նա պետք է իրեն արդարացնի ինչպես մարդ, այնպես էլ որպես պրոֆեսիոնալ:
  3. Համարվում է, որ առաջնորդը պետք է ոգի դառնա մնացած բոլորի համար ու պատրաստ լինի կիսվել ցանկացածի հետ:
  4. Եթե առաջնորդը չի կարող արդարացնել բոլորի սպասումները, այդ դեպքում բոլորը նրանից երես կթեքեն: Առաջնորդը պետք է միշտ իր խոսքի տերը լինի, չխաբի մնացածին, լինի ազնիվ և հաշվի առնի ցանկացածին ու ցանկացածի խոսքը:

Մարդկանց պեք չէ իդեալական մասնագետ, այլ իրենց հետաքրքրում է ամբողջ լիդերության ընթացքը, որն էլ մարդու հետ ճիշտ վերաբերվելն է: Նա պետք է տիրապետի հոգեբանական բոլոր էմոցիաներին և հասկանա բոլորին: Ցանկացած լիդեր պետք է կարողանա անհատական մոտեցում գտնել ցանկացածի համար և այս դեպքում ոչ բոլոր մենեջերները կարող են լավ առաջնորդ դառնալ: Այսինքն` իսկական առաջնորդը պետք է ազնիվ լինի, ճկուն, բարեհամբույր, խոսքին տիրապետող, պետք է ունենա ունակություն հասկանալու մարդուն, հմտություն` զգալու զրուցակցի տրամադրությունը, պետք է տեսնի մարդու մեջ անհատականություն: Նա պետք է իրեն համարժեք պահի ցանկացած իրավիճակում, կարողանա կառավարել էմոցիաները, պետք է իմանա իր առավելություններն ու թերությունները: Առաջնորդը պետք է ինքնավստահ լինի ու ցանկանա հասնել իր դրած նշանակետին: Մի խոսքով լիդերը պետք է ուժեղ անձ լինի, ով կկարողանա ապահովել ինքն իրեն ցանկացած հոգեբանական օգնությամբ, միառժամանակ իր հետևից տանելով մի ամբողջ սոցիալական խումբ:

Այսօր ձևավորվում է երկու տեսակետ լիդերության վերաբերյալ: Առաջին կարծիքն ասում է, որ լիդեր ծնվում են, և պնդում է, որ առաջնորդի դաստիարակությունը անիմաստություն է և պատկանում է հեքիաթների շարքին: Չնայած ինձ թվում է, որ նոր ծնված մարդը հում կավ է, ինչով հնարավոր է կառուցել ցանկացած ձևի անձնավորությունների: Երկրորդ կարծիքը ասում է, որ լիդեր դաստիարակվում են և ձևավորվում, ինչին էլ  համաձայն եմ: Չէ՞ որ երեխաները չեն ծնվում վերնաշապիկով:

Լիդերությունը իրեն արդարացնում է ոչ միայն մենեջմենթի կամ բիզնեսի մեջ: Այսօր մենք կարող ենք տեսնել բազմաթիվ խմբեր, թե ընկերական շրջապատում, թե ուղղակի փողոցով անցնելիս: Առաջին հայացքից կարող է թվալ, որ բոլորը միմյանց հետ հավասար են և ուղղակի ընկերներ են միմյանց համար: Այդտեղ երևում է իսկական լիդերի վարպետությունը, երբ միանգամից աքկի չի ընկնում և իրեն պահում է բոլորի նման: Նա համեստ է ցանկացած տեղ, բայց ինչ վերաբերվում է արդեն խոսքի ծանրությանը, այդտեղ նրա կարծիքը գերակշռում է և բոլորն էլ կողմ են լինում նրան: Բայց այս ամենի հետ մեկտեղ կարևոր է հիշել, որ ոչ բոլորն են կարող հմտորեն կառավարել մնացածին: Ամենայն հավանականությամբ կարդացողների մեծամասնության մոտ ցանկություն կառաջանա փորրձել, սակայն մի մոռացեք որ սա խաղալիք չէ ու դուք ռիսկի եք գնում կորցնել ձեր բոլոր սիրված ընկերներին ձախողման դեպքում:

Աղբյուրներ`

https://psyera.ru/liderstvo-v-menedzhmente-1819.htm

http://uchebnik.online/psihologiya-menedjmenta_1233/liderstvo-deystvii-52899.html

http://uchebnik.online/psihologiya-menedjmenta_1233/razvitie-liderskogo-potentsiala-52900.html

 

 

«ՈՒԳԸ – ԱԳԸ. կրթական կամուրջներ» նախագիծ| Սթրեսի մասին. մաս առաջին (ընդհանուր բնութագիր)

Հեղինակ` Գոհար Հովհաննիսյան (10-րդ դասարան)

Խորհրդատու ուսանող` Լուիզա Գևորգյան (ԵՊՀ, փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, III կուրս)

Ի՞նչ է սթրեսը։ Ինչի՞ համար է այն։ Օգտակար է, թե՞ վնասակար։ Ինչպե՞ս խուսափել և որո՞նք են սթրեսի ախտանշանները։ Իմ այս հետազոտական աշխատանքում ես կծանոթացնեմ ձեզ սթրեսի հետ։

Սկսեմ նրանից, որ բոլորս էլ վաղ, թե ուշ ընկնում ենք սթրեսային իրավիճակների մեջ, հնարավոր է արդեն ընկել ենք։ Դա այդքան էլ հաճելի չէ։ Սթրեսն իրենից ներկայացնում է հոգեբանական ուժեղ լարվածություն։ Սովորաբար սթրեսը առաջանում է շատ տարբեր պատճառներով։ Բերեմ օրինակներ՝  Տղամարդ, արդեն 15 տարի է նույն աշխատանքով է զբաղված, օրինակ մեծ կազմակերպության ղեկավար է։ Նա ստիպված է լինում իր գործերը անել արագ և հնարավորինս քիչ ժամանակ վատնել մեկ գործի վրա, քանզի նրան սպասում են ևս 10ը։ Նա համարյա չի հանգստանում և գիշերը չի քնում շատ աշխատանքի պատճառով։ Նա նյարդայն է դառնում, սկսում է շփոթել օրերը և ետ մնալ գրաֆիկից։ Այդ ժամանակ էլ ի հայտ է գալիս սթրեսը։ Չափից դուրս լարվածությունը նպաստում է սթրեսի ազդեցությանը։ Էլ չեմ խոսում, որ կան մարդիկ, որոնց մոտ սթրեսը խրոնիկ է և արդեն վաղուց իրենց կյանքի մի մասն է դարձել։ Բայց թողնենք չափազանցությունները, մենք այդ թեմային կանրադառնանք մի փոքր ուշ։ Հիմա կենտրոնանաք մեր հորինած մարդու վրա, ով ինչպես արդեն ասացինք արդեն սթրեսային իրավիճակում է։ Նա չգիտի ինչպես հասցնի լրացնել կազմակերպությանը շտապ անհրաժեշտ փաստաթղթերը, նրան անդադար ճնշում են, նա նույնիսկ չգիտի ինչի մասին մտաշի առաջնայինը։ Դժվար է ասել հնարավոր է օգնել այս մարդուն դուրս գալ այդ իրավիճակից, երևի թե ոչ, նա ինքը պետք է դուրս գա և հենց դա էլ վախեցնում է։ Մեզանից յուրաքանչյուրը ինչ որ պատճառով ընկնում է սթրեսի մեջ և մեզ սկսում են տանջել այն մտքերը, թե մենք մենակ ենք և ոչ ոք մեզ հիմա չի կարող օգնել։ Եթե որոշ մարդկանց համար դեռ անհասկանալի է, թե որոնք են սթրեսի ախտանշանները ես կփորձեմ թվարկել։

  • Անհանգստություն
  • Կասկածամտություն
  • Վատ տրամադրություն
  • Մշտական լարվածություն
  • Վստահության կորուստ
  • Օտրացման զգացողություն
  • Ցածր ինքնագնահատական
  • Հետաքրքրության բացակայություն
  • Տագնապի զգացում
  • Կյանքից ամբավարարության զգացում
  • Աշխատանքից անբավարարվածություն
  • Անճշտություն
  • Ժամանակի զգացողության կորուստ

Բայց սա դեռ ամենը չէ, ես թվարկեցի միայն հուզային դաշտի անկայունությունը սթրեսի ժամանակ։ Կթվարկեմ նաև ֆիզիկական փոփոխությունները սթրեսի ժամանակ և վարքային փոփոխությունները։

Ֆիզիկական

  • Կայուն գլխացավեր
  • Անորոշ ցավեր
  • Փորկապություն
  • Սրտխառնոց
  • Ալերգիաների հակվածություն
  • Ուշագնացություն
  • Մկանային լարվածություն
  • Քաշի ավելացում կամ նվազում
  • Առարկաների դիտման մեջ դժվարություն
  • Նախկին հիվանդությունների ի հայտ գալ

Թվարկածներն իհարկե ամպայման չէ, որ բոլորի մոտ ի հայտ գան։ Յուրաքանչյուր օրգանիզմ իր ձևով է արտահայտում սթրեսը։

Վարքային

  • Հիշողության թուլացում
  • Վատ երազներ, մղձավանջներ
  • Անքնություն
  • Սխալ գործողություններ
  • Տեսողության մթեցում
  • Դատողությունների խաթարում
  • Անընդհատ բացասական մտքեր
  • Շուտափույթ լուծումներ
  • Բռնկություն
  • Ցրվածության ավելացում, չի ստացվում կենտրոնանալ
  • Ախորժակի կորուստ կամ շատակերություն
  • Ծխախոտի կամ ալկոհոլի ինտենսիվ օգտագործում
  • Ձայնի դող
  • Ժամանակի վատ բաշխում

Նորից եմ կրկնում, որ սա ոչ բոլորին է վերաբերվում։ Հիմնական դեպքերում առկա են միայն գլխացավերը, բռնկությունը և շփոթված մտքերը, դատողություններ անելու դժվարացումը։ Հայտնի է այն վարկածը, որ կինը սթրեսի ժամանակ սկսում է շատ ուտել։ Չեմ հերքի քանզի դա ճիշտ է, բայց ոչ բոլոր դեպքերում է այդպես։ Կան մարդիկ, ովքեր սթրեսի ժամանակ կորցնում են ախորժակը և դժվար է իրենց համոզելը, որ ուտեն։ Պետք է լինել համբերատար սթրեսի մեջ գտնվող մարդկանց հետ։ Մեծամասնությունը կուզենա ուղղակի մենակ մնալ, որպեսզի կենտրոնացնի մտքերը, բայց չարժե երկար ժամանակով մենակ թողնել, պետք է հետևել արդյոք նրա մոտ ստացվում է հանգստանալ։ Եվ իհարկե պետք չէ այդ ժամանակ մարդու <գլուխը արդուկել> խորհուրդներով, քանզի նա հիմա դրանց կարքը ամենաքիչ ունի և դժվար թե ինչ որ էական նշանակություն տա դրանց։

Սթրեսը կարող է փոխել ամբողջ մարդու կյանքը և իր բնավորությունը։ Երկարատև սթրեսից դուրս գալու համար մարդիկ նախընտրում են ամենահեշտ տարբերակը, այս դեպքում դա անտարբերությունն է։ Մարդիկ դառնում են անտարբեր շրջապատի և դրանից ելնող ճնշմանը։ Ոչ միշտ է այդ տարբերակը կատարյալ, քանզի ընտրելով այդ լուծումը, մենք ռիսկի տակ ենք դնում մեր մարդկայինությունը և էմոթիաները։ Կարևոր բաներին կարող ենք նշանակություն չտալ և այդ արարքը մեզ կզրկի շատ բաներից՝ ընկերներից, աշխատանքից և վերջ ի վերջո երջանկության զգացումից։ Այդքան հեռու չգնալով կարող եմ ասել, որ կարճատև անտարբերությունը այդքան բանի չի հանգեցնի։ Ի տարբերություն լրիվ բնավորության փոփոխումից դեպի մշտական անտարբերությունը, կարճատև անտարբերությունը իմ տեսանկյունից շատ խելացի լուծում է։ Լինել անտարբեր այն աղբյուրի հանդեպ, որը առաջացնում է սթրես, ժամանակի ընթացքում մենք դա կամ կլուծենք, կամ կհարմարվենք, բայց երկու դեպքում էլ մենք կխուսափենք սթրեսի բացասական ազդեցություններից։

Սթրեսը ունի երեք փուլ՝ առաջինը, երբ զգում ենք տագնապ։ Տագնապը դա նորմալ ռեակցիա է մեզ անհարմար պայմանների դեպքում։ Օրինակ՝ երբ սկսում ենք նկատել ընտանիքի անդամի ոչ նորմալ պահվածքը, դա մեզ ստիպում է զգալ տագնապ, քանզի մենք չգիտենք որն է պատճառը և արդյոք դա նորմալ է իր համար։ Երկրորդ փուլը լարվածությունն է։ Գտնվելով տագնապի մեջ երկար ժամանակ այն վերածվում է լարվածության։ Մեզ սկսում է դա դուր չգալ և հաճախ նաև չուզենալով հարմարվել այդ պայմաններին մենք փորձում ենք անել ինչ որ մի բան։ Եվ վերջապես երրորդ փուլը դա բուն սթրեսն է։ Երբ մենք արդեն զգում ենք սուր դիսկամֆորտ՝ չկարողանալով անել ինչ որ բան սթրեսի աղբյուրի հետ։ Այսպիսով, զգալով սթրես մենք ունենք մի քանի տարբերակ, որոնցից ամենահաճախը կամ ինքներս ենք փորձում դա հաղթահարել, կամ դիմում ենք մասնագետի։ Հոգեթետապևտը օգնում է հաղթահարել սթրեսը, բայց երբ մենք հանգստանում ենք և կրկին վերադառնում սթրեսային իրավիճակին, ամեն ինչ կրկնվում է՝ սթրեսը նորից է հարձակում կատարում։

Սթրեսի աղբյուրը այդքան էական չէ, քանզի ինչպիսին էլ այն լինի բոլոր մարդիկ զգում են սթրեսը միանման։ Կինը, որ ունի մի քանի երեխա և չի հասցնում զբաղվել սիրելի գործով զգում է նույն սթրեսը, ինչ մի ուրիշ մարդ, ում հարազատը մահացել է։ Ուրիշ հարց է, թե մենք ինչպես ենք պայքարում և դուրս գալիս իրավիճակից, այդ դեպքում մարդիկ իրենք են որոշում ինչպես գործել։ Իսկ հիմա սթրեսի հանգեցման պատճառները։

  • Չափից դուրս լարվածությունը
  • Բացասական մտքերը
  • Վատ շրջապատը
  • Հաճախակի կռիվները, վեճերը
  • Անելաների իրավիճակներ
  • Առօրյա խնդիրները
  • Աղմուկը
  • Մշտական մեղադրանքները
  • Ինքնաքննադատությունը
  • Արգելքները

Վերջ մաս 1-ին

Օգտվել եմ հետևյալ աղբյուրներից՝https://arevayin.wordpress.com/2012/05/06/%D5%BD%D5%A9%D6%80%D5%A5%D5%BD/

http://www.ysu.am/newspaper/hy/1380542055#.WMJ51Tt9600

http://www.doctors.am/hy/emotion-regulation/stress

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%A9%D6%80%D5%A5%D5%BD

Հայոց ազգային գաղափարախոսության հարցի շուրջ

Ասատրյան Գեղամ

ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ, Ուսանողական գիտական ընկերության նախագահ

gegham.asatryan.95@mail.ru, հեռ.՝ 094780242

         Ազգային գաղափարախոսությունը ազգի և պետության զարգացման ռազմավարություն է՝ իր մարտավարական լուծումներով: Մեկ այլ ձևակերպմամբ` ազգային գաղափարախոսությունը ազգի անդամներին իրար հոգեպես կամ գիտակցորեն կապող և շաղկապող գաղափարների ու արժեքների համակարգ է:

Ամբողջական տարբերակն ընթերցեք այս հղումով:

 

 

Մարտին Լյութեր. սո՞ւրբ, թե՞ մարդասպան

Հեղինակ` Հարություն Ասատրյան (8-րդ դասարան)

Մարտին Լյութերը գերմանացի աստվածաբան, վանական և եկեղեցու բարեփոխիչ է եղել։ Նա հիմնադրել է բողոքականությունը։ Հայտնի է միայն հավատով արդարացման վարդապետությամբ և հայտնության քրիստոսակենտրոն ընկալմամբ։ Լյութերի հայտնի 95 թեզիսները նշանավորում են Ռեֆորմացիայի սկզբնավորումը։

95-tezisov-martina-lyutera1

«ԱՍՈՒՄ են, թե ամբողջ պատմության ընթացքում [Մարտին Լյութերի]վերաբերյալ ավելի շատ գիրք է գրվել, քան որևէ այլ մեկի, բացառությամբ նրա տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի»։

Այսպես էր գրված «Թայմ» հանդեսում։ Լյութերը խոսքով և գործով նպաստեց Ռեֆորմացիայի (կրոնական շարժում, որը նկարագրվել է որպես «մարդկության պատմության մեջ ամենանշանակալից հեղափոխությունը», ծնունդ առնելուն։ Դրանով նա ներդրում ունեցավ Եվրոպայի կրոնական պատկերը փոխելու և այդ աշխարհամասում միջնադարյան ժամանակների վրա վարագույր իջեցնելու գործում։ Լյութերը նաև մեկ միասնական գերմաներեն գրավոր լեզվի ձևավորման հիմքը դրեց։ Աստվածաշնչի այն թարգմանությունը, որ կատարել էնա, անկասկած, շարունակում է մնալ որպես ամենատարածված գերմաներեն թարգմանությունը։

Մարտին Լյութերը ծնվել է 1483 թ. նոյեմբերին գերմանական Էյսլեբենքաղաքում։ Թեև նրա հայրը աշխատում էր պղնձի հանքերում, նա կարողացավ բավականաչափ գումար վաստակել որդուն լավ կրթություն տալու համար։ 1501 թ.–ին Մարտինը դարձավ Էրֆուրտի համալսարանի ուսանող։ Համալսարանի գրադարանում նա առաջին անգամ Աստվածաշունչ կարդաց։ «Գիրքը ինձ շատ դուր եկավ,— ասել էր նա,— և ես ինձ բախտավոր կհամարեի, եթե մի գեղեցիկ օր այդ գրքից ունենայի»։

martinluther1

22 տարեկանում Լյութերը մտավ Էրֆուրտում գտնվող Ավգուստինի  վանքը։Հետագայում նա հաճախեց Վիտենբերգի համալսարան ու դարձավ աստվածաբանության դոկտոր։ Լյութերն իրեն անարժան էր համարում Աստծո բարեհաճությանը և ժամանակ առ ժամանակ վհատության մեջ էր ընկնում անմաքուր խղճի պատճառով։ Սակայն Աստվածաշունչն ուսումնասիրելու, աղոթք անելու և խորհրդածելու շնորհիվ նա ավելի ճիշտ հասկացողություն ձեռք բերեց այն մասին, թե ինչպես է Աստված դիտում մեղավորներին։ Լյութերը հասկացավ, որ Աստծո բարեհաճությունը վաստակելհնարավոր չէ։ Ընդհակառակն, դա տրվում էր Աստծո շնորհով այն մարդկանց, ովքեր հավատ ունեին։

Մարտին Լյութերի մասին նկարվել են բազմաթիվ ֆիլմեր: Նրա բոլորխոսքերն ու մեջբերումները հավատքի և Աստծուն երկրպագելու մասին են: Կալիֆորնիայի «Սեդլբեկ» եկեղեցու հովիվ Ռիկ Ուորենն ասել է, որ ամենը, ինչ նա անում էր ազատության, արդարության և ռասսայական հավասարության հաստատման համար, բխում էր Աստծո Խոսքի նրա հասկացողությունից: «Ես կարդացել եմ հարյուրավորները նրա քարոզներից, և դրանք հարուստ աստվածաշնչյան բովանդակություն ունեն», ասել է նա:

Մարտին Լյութերի կարծիքով Աստված ամենուր է և պետք չէ եկեղեցիներ կառուցել նրա հետ հաղորդակցվելու համար, պետք չեն միջնորդներ մեզ և Աստծուն իրար հետ կապելու համար: Մարտին Լյութերը ռեֆորմացիա է կատարում, որի պատճառներից էր այն, որ եկեղեցին սկսել էր բիզնեսով զբաղվել: Նրանք գումար են վերցնում մարդկանցից և հավատացնում, որ Աստված ներել է իրենց մեղքերը: Ինչքան շատ գումար ես նրանց տալիս այդքան շատ մեղքեր են ներվում: Այդ ռեֆորմացիայի պատճառով տեղի ունեցան տարբեր պատերազմներ, որից զոհվեցին բազմաթիվ մարդիկ, ստեղծվեցին նոր պետություններ: Եկեղեցու հեղինակությունը ընկնում է և ամենից կարևորը՝ ստեղծվում է բողոքական քրիստոնեությունը:

Կան տարբեր կարծիքներ Մարտին Լյութերի իրական ցանկությունների մասին: Կա կարծիք, որ նա մարդկանց մահն է ցանկացել, այդ պատճառով էլ սկսել է բողոքականությամբ զբաղվել: Կան նաև մարդիկ, ովքեր հավատում են, այն բանին, թե նա չի ցանկացել անմեղ մարդկանց մահը:

Աղբյուրներ
http://www.crossnews.am/2015/01/22/kyankhi-npatakeh-erjanik-lineleh-che-ayl-asttco-kamkheh-katareleh-martin-lyuther-khing/
http://wol.jw.org/hy/wol/d/r44/lp-rea/2003686

Տրոյական պատերազմ. Ավանդազրո՞ւյց, թե՞ իրականություն

Հեղինակ` Էդուարդ Երիցյան (7-րդ դասարան)

Տրոյական պատերազմը սկսվել է նրանից, որ Պարիսը համոզեց Մենելայոսի կնոջը՝ Հեղինեին, իր հետ փախչել: Հույները տասը տարի պաշարումից հետո, Ոդիսևսի խորամանկությամբ գրավեցին և ավերեցին քաղաքը: Հերոդոտոսի տեղեկության պատմական ճշգրտությունը ժամանակակից գիտությունն ընդունում է: Նա իր <<Պատմություն>> գրքի մեջ գրում է եգիպտական քրմերի և պարսիկ պատմաբանների տարբերակների մասին, որոնք տարբերվում են Հոմերոսի պատմածից: Ոչ միայն Հունաստանը, այլև հարևան երկրներն էլ են ընդունում Տրոյական պատերազմը որպես պատմական իրադարձություն: Հետաքրքիր է, որ այս վարկածային իրադարձությունը

հույները համարում են անժխտելի իրականություն և հպարտանում են նրա հերոսներով: Չնայած որոշ գիտնականներ համարում են, որ Իլիական պատերազմը  ուղղակի եղել է ցեղային ընդհարում, իսկ մյուսները կարծում են, թե դա նույն մարդկանց մի քանի անգամվա հարձակումներն են եղել: Սակայն եթե ուշադիր կարդանք <<Իլիականը>>, կհասկանանք, որ խոսքը լայնածավալ պատերազմի մասին է: Ժամանակի ընթացքում այլ հեղինակներ հարստացրել են Տրոյական պատերազմի պատմությունը և ավելացրել անհատաստեղծ առասպելներ, ինչպիսին է, օրինակ՝ <<Պարիսի դատը>>: Իմ կարծիքով չնայած <<Իլիականը>> շատ գունավորումներ ունի, այն համենայն դեպս իրական պատերազմի պատմություն է: Այն ժամանակ հաճախ արշավանքներ էին լինում, դեպի Փոքր Ասիայի երկրներ և հնարավոր է, որ Տրոյական պատերազմը այդ արշավանքներից մեկն է եղել: Հնարավոր է, որ հույները մի անգամ պարտություն են կրել Տրոյայի հետ պատերազմում և այս մի պատերազմը վրեժխնդրություն էր: Այս իրադարձության իրական լինելը կասկածի տակ են դնում, գերբնական ուժերով հերոսների, աստվածների  և այլ գերբնական արարածների ներկայությունը: Հին հունական պոեմներում հաճախ սովորական բաները գունազարդված են լինում, բայց այս մեկը Հոմերոսը այնքան լավ է ներկել, որ գիտնականները գլուխ են կոտրում և չեն հասկանում:  Գտնվել է այն տարածքը, որտեղ Տրոյա քաղաքն է եղել, բայց ապացուցված չի, որ հենց այդ իրադարձության պատճառով է Տրոյան վերացել: Հնարավոր է, որ մոտ ապագայում, գիտնականները նոր բացահայտումների և տեխնոլոգիաների շնորհիվ կկարողանան բացել այդ գաղտնիքը, բայց մինչ այդ կարելի է Տրոյական պատերազմի մասին չմտածել և գլուխ չցավեցնել:
Աղբյուրներ՝

http://www.historie.ru/civilizacii/krito-mikenskaya-civilizaciya/62-troyanskaya-voyna-mif-i-realnost.html

http://www.syl.ru/article/78975/troyanskaya-voyna-mif-ili-realnosthttp://blog.oup.com/2013/05/trojan-war-fact-or-fiction/http://virtoo.ru/almanach/nepoznannoe/troyanskaya-vojna-mif-ili-realnost.htmlhttp://alpan365.ru/troyanskaya-vojna-mif-ili-fakt/

Քաղաքակրթական բախում (Մաս 3)

Հեղինակ` Հարություն Ասատրյան (8-րդ դասարան)

Այս նոր աշխարհում, առավել լայնածավալ, կարևոր և վտանգավոր բախումները չեն լինի սոցիալական շերտերի, հարուստների և աղքատների միջև, այլ կլինեն մշակութային տարբեր դիմագիծ ունեցող ժողովուրդների միջև: Քաղաքակրթությունների ներսում կպատահեն միջցեղային պատերազմներ և էթնիկ կոնֆլիկտներ:

1380112215_7«Սառը պատերազմից» հետո առաջին անգամ պատմության մեջ, քաղաքականությունը դարձավ և´ բազմաբևեռ, և´ բազմամշակութային: Մարդկության գոյության մեծագույն մասի ընթացքում քաղաքակրթությունները հարաբերվում էին միմյանց հետ ժամանակ առ ժամանակ կամ ընդհանրապես չէին հարաբերվում:  «Սառը պատերազմի» ժամանակաշրջանում, համաշխարհային քաղաքականությունը դարձավ երկբևեռ, իսկ աշխարհը բաժանվեց երեք մասի: Առավել զարգացող և հզոր երկրները, ԱՄՆ առաջնորդությամբ, ներքաշված էին գաղափարական, տնտեսական, երբեմն նաև ռազմական լայնամասշտաբ պայքարի մեջ` կոմունիստական երկրների խմբի դեմ, որոնց կազմակերպում և ղեկավարում էր Խորհրդային Միությունը: Այդ բախումը, մեծ մասամբ արտահայտվում էր երկու ճամբարների սահմաններից դուրս` երրորդ աշխարհում, որը կազմված էր հիմնականում աղքատ, քաղաքական առումով անկայուն երկրներից, որոնք նոր էին ձեռք բերել անկախություն և հայտարարել իրենց քաղաքական չեզոքության մասին:

 

Սոմալիում տեղի ունեցող արյունոտ կլանային բախումները ծավալվելու վտանգ չեն պարունակում: Ռուանդայում տեղի ունեցող ցեղային արյունոտ բախումները հետևանք ունեն Ուգանդայի, Զաիրի և Բուրունդիի համար, ոչ ավելին: Քաղաքակրթական արյունոտ բախումները Բոսնիայում, Կովկասում, Կենտրոնական Ասիայում կամ Քաշմիրում կարող են վերածվել մեծ պատերազմների: Հարավսլավական կոնֆլիկտում Ռուսաստանը ցուցաբերեց դիվանագիտական օգնություն սերբերին, իսկ Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Իրանը և Լիբիան բոսնիացիներին զենքով և ֆինանսապես օգնեցին ոչ թե քաղաքական, գաղափարական կամ տնտեսական հետաքրքրությունների պատճառով, այլ մշակութային ազգակցության հիմքով: Ինչպես նկատում է Վացլավ Հավելը. «Մշակութային բախումներն ամրապնդվում են և այսօր դարձել են առավել վտանգավոր, քան երբևէ պատմության մեջ»:

 

 

20-րդ դարի վերջին տարիներին քաղաքակրթությունների տարանջատության խնդիրը առավել սուր է դրվել: Դրա պատճառները բազմաթիվ են և բազմազան:

50-ական և 60-ական թվականներին արևմտյան աշխարհը իրեն դիտում էր որպես աշխարհի արդյունաբերական շղթայի բնական մաս, որը դրա մնացած տարրերի հետ ավելի շուտ նմանություն ունի, քանի տարբերություն: Բավական է հիշել Ռ. Արոնի բառերը այն մասին, որ «Եվրոպան բաղկացած է ոչ թե երկու արմատապես առանձնահատուկ աշխարհներից՝ սովետական և արևմտյան, այլ մեկ միասնական իրականություն է՝ արդյունաբերական քաղաքակրթություն»: Այդ մասին են վկայում նաև առաջին հերթին ԱՄՆ-ի փորձերը «սոսնձել» արդյունաբերական այս մոդելը աշխարհի այլ տեղանքներում, հատկապես ճապոնիայում:

Է. Հիրշմանը նշում էր, որ զարգացող երկրներում անրաժեշտ նորամուծական ռեսուրսների բացակայությունը պայմանավորում է դրանց արագ արդյունաբերականացման ապահովման մեջ Արևմուտքի բացառիկ դերը: Իսկ Ու.Ոոստոուն նշում էր նորամուծությունների միանշանակ անհրաժեշտ թիվը, ինքնուրույն արդյունաբերական զարգացման համար, որը պիտի գերազանցեր 12-15%-ը:

Չնայած, որ Հանդինգթոնի կոնցեպցիան ամբողջությամբ հիմնավորված է ժամանակակից միջազգային հարաբերությունների իրավիճակի վրա, և նրա փաստարկները կապված են հեղինակավոր գիտնականների մշակումների հետ, այնուամենայնիվ, նկատելի են սխալներ, որոնք միշտ հանդիպում են, այն մարդկանց մոտ, ովքեր ցանկանում են«խնդիրը հարմարեցնել պատասխանին»: Հանդինգոնը ընթացիկ ուղղություններին վերագրում է նաև անժամանակ կամ երկարատև կայունությունը (քրոնոցենտրիզմ), կամ ձգտում է «շարունակել պատմությունը» նոր ունիվերսալ հիմնավորումների վրա (հոլլիզմ):

Հայոց ցեղասպանությունը  քաղաքակրթական բախում է, որին մասնակցել են նաև քրդական ցեղերը:  Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին երիտթուրքերի կառավարությունը, ջանալով պահպանել քայքայվող Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի և ազգային միատարրության քաղաքականությունը: Այն ծրագրում էր հսկայածավալ մի կայսրության ստեղծում, որը տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կներառեր Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսումէր բոլոր քրիստոնյա, իսլամական և այլ փոքրամասնությունների թրքացում: Հայ բնակչություն ըդիտվում էր հիմնական խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին: Թուրքերը հարձակվել են հայերի վրա, որպեսզի գրավեն հողերը և զարգացնեն իրենց քաղաքակրթությունը։ Ցեղասպանությունը կարող էր լինել նաև նրանից, որ հայերը միշտ թուրքերից զարգացած են եղել, իսկ թուրքերը չկարողանալով մրցակցել հարձակվել և կոտորել են անմեղ ժողովրդին։ Թուրքերը այդ հանցանքը գործելու համար օգտագործել են քրդերին։ Կա նաև տեսակետ, որ քրդերի միտքն է եղել հայերի վրա հարձակվելը, իսկ նրանք այդ գործում օգտագործել են թուրքերին։ : Թուրքերը միշտ կրոնական տարբերությունը օգտագործել են նրա համար, որպեսզի հայերին ճնշեն:

 

Աղբյուրներ

 

http://civilngo.com/%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A2%D5%A1%D5%AD%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B4%D5%A1%D5%BD-5/

 

http://dpir.mskh.am/hy/node/1219

 

http://www.genocide-museum.am/arm/armenian_genocide.php

Толерантность и Традиции

Հեղինակ` Զավեն Համբարձումյան (12-րդ դասարան)

Плачевно, что для того, чтобы говорить правду, нужно надевать балаклаву.

Что бы вы сказали, если бы к вам подошел человек, и сказал бы, что он изобьет вас из-за того, что вам ананас нравится больше яблоки? Ведь яблоко — это священный плод (я знаю, что в библии не указывался конкретный фрукт), и предпочитать что-то другое яблоке – не естественно, аморально, да и вообще вас не помешало бы сжечь на костре за такое. Вы бы явно посчитали глупым этого человека, правда? Ведь вы же не можете менять свои вкусовые предпочтения до такого, чтобы, к примеру, то же самое яблоко было вкуснее сочного и сладкого ананаса.

Другой пример: вот стучится к вам в дверь некая персона, и заявляет, что истинные армяне, и вообще избранные люди любят Адель, а вам она не нравится. Вы не хотите слушать ванильные песни, вы хотите слушать Suicide Silence и вообще делать безуспешные попытки самоубийств по вечерам. И этот же человек говорит, что вы неверный, и за свое неверие вы будете слушать песни Джастина Бибера до конца времен, задыхаясь и желая поскорее умереть от осознания того, что вы уже знаете все его песни наизусть, а из-за случайного порядка проигрывания песен, ваш мозг даже не может адаптироваться и игнорировать внешний раздражитель. Вот он дебил, да? Я именно подметил слово «любит» выше, ибо чувства мы не контролируем. Вы не можете просто так решить, и начать любить музыку Адель, или тех же Суицидников.

А теперь пример из жизни: вам пишет некий индивид, и спрашивает, какие у вас религиозные взгляды. И вы, как честный гражданин, говорите, что вы 6/7 агностик по шкале Докинза, а короче говоря – в бога не верите. И тут в адрес вашей честности и надежды на разумный ответ вы слушаете угрозы о физической расправе с вами им и его друзьями, которые, видать, самые что ни на есть настоящие мужчины, раз готовы избить толпой одного человека из-за того, что он не похож на них. Мало того, вы еще и будете вечность гореть в аду до скончания времен. Насколько это не глупо? Это же почти то же самое, что: «Слухай сюда, малой, может ты и не знаешь, но вне пространства и времени есть невидимый, всезнающий, всевидящий и всемогущий дядька, и если ты сейчас же не поверишь мне, не только я тебя изобью толпой, но ты будешь гореть в аду, где сам Люцифер будет рвать тебя на части и медленно пожирать частички твоего тела». Ну это же глупо. Ну вот кто в такое поверит? Это-ж надо быть шизофреником, чтобы в такое поверить. Ну или совсем уж мелких. И вот в таком совсем уж мелком возрасте, когда ребенок не способен даже понять где он находится, его крестят, его растят как христианина, при том, что он даже не понимает разницу между, скажем, своей веткой христианства, и, к примеру, православной. И вот это вот – традиция. Говорят, что традиции сохраняют людей вместе. Что-ж. Возможно и так, но и нельзя отрицать то, что она еще и отупляет, и делает мировозрение индивида уже.
Автор: Завен Амбарцумян

Sauce: YouTube 1 | 2 | 3 | 4, The God Delusion (Richard Dawkins, 2006), The Greatest Show on Earth (Richard Dawkins, 2009), The Selfish Gene, 1976)

Քաղաքակրթական բախում (երկրորդ մաս)

Հեղինակ` Հարություն Ասատրյան (8-րդ դասարան)

Որոշ փիլիսոփաներ, քաղաքակրթություն ասելով հասկանում են մարդկային հասարակության մեջ գոյություն ունեցող օրենքների, հոգևոր եւ բարոյական չափորոշիչների, գիտության, արվեստի եւ փիլիսոփայության կատարելագործում, առաջընթաց: Դրան հակառակ, մի շարք պեսիմիստ պատմաբաններ, համարում են, որ քաղաքակրթությունը, դա հետընթաց է, զարգացման դադար ու անկում: Գերմանացի փիլիսոփա Օսվալդ Շպենգլերը, եվրոպական քաղաքակրթության վերաբերյալ իր հիմնական աշխատությունը անգամ անվանել է ՙԵվրոպայի մայրամուտը՚: Իր հերթին Շպենգլերը գտնում էր, որ մարդկային հասարակությունը, իր հիմնավորումից մինչեւ մեր օրերը, ստեղծել է 10 քաղաքակրթություններ.
(Եգիպտական, Չինական, Ասորա-բաբելոնա-փյունիկյան, խալդական կամ հին սեմական, Հնդկական, Իրանական, Հրեական, Հունական, Հռոմեական, Նոր-սեմական կամ արաբական, Գերմանո-ռոմանական կամ եվրոպական):  Առնոլդ Թոյնբին իր ՙՊատանության հետազոտություններ՚ աշխատություն մեջ, կատարել է համաշխարհային քաղաքակրթության պատմության բազմակողմանի վերլուծություն: Թոյնբին գտում էր, որ մարդկային հասարակությունը, իր պատմության ընթացքում, ստեղծել է 21 քաղաքակրթություններ, որոնցից ներկա փուլում մնացել են միայն վեցը: Ըստ Հանթինգտոնի քաղաքակրթությունները 9-ն են(Արևմտյան քաղաքակրթություն, Իսլամական քաղաքակրթություն, ինդուիստական քաղաքակրթություն, Չինական քաղաքակրթություն, Ճապոնական քաղաքակրթություն, Լատինոամերիկյան քաղաքակրթություն, Բուդդայական քաղաքակրթություն, Ուղղափառ քաղաքակրթություն և Աֆրիկյան (հնարավոր է) քաղաքակրթություն:

untitled

 

Հանթինգտոնը գտնում է, որ ապագայում քաղաքակրթությունների բախումը անխուսափելի է: Եթե բռնկվի երրորդ համաշխարհային պատերազմը, դա կլինի ոչ այլ ինչ, քան քաղաքակրթությունների պատերազմ: Հեղինակը ի նկատի ունի իսլամական և արեւմտյան-քրիստոնեական քաղաքակրթությունների բախումը: Արևմտյան քաղաքակրթությունը առաջ է եկել Ք.Հ. 8-9-րդ դարերում: Այն իր զարգացման գագաթնակետին հասավ  քսաներորդ դարի սկզբում: Արևմտյան քաղաքակրթությունը որոշիչ ազդեցություն թողեց մնացած բոլոր քաղաքակրթությունների վրա:

 

Որոշ քաղաքակրթություններ (արևմտյան, հինդուիստական, չինական, ուղղափառ, ճապոնական և բուդդայական) ունեն իրենց «առանցքային», այսինքն գլխավոր երկրները`, իսկ այլ քաղաքակրթությունները (իսլամական, լատինոամերիկյան և աֆրիկյան) չունեն առանցքային երկրներ: Առանցքային երկրներ ունեցող քաղաքակրթությունները առավել կայուն են: Քաղաքակրթությունների աշխարհագրական հարևանությունը հաճախ բերում է հակամարտության և երբեմն բախման: Երբեմն այդ հակամարտությունները կարելի է կանխատեսել` ելնելով քաղաքակարթությունների զարգացման տրամաբանությունից և փոխգործակցությունից: Քաղաքակրթությունների բախումը խոր արմատներ ունի Ասիայի շրջաններում: Մուսուլմանների և ինդուսների, մինչև պատմության խորքը գնացող պայքարը այսօր արտահայտվում է ոչ միայն Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտությամբ, այլ նաև Հնդկաստանի ներսում ավելի ու ավելի  ոխակալ ինդուսական խմբավորումների և ավելի նշանակալի դարձող մուսուլմանական փոքրամասնությունների միջև կրոնական թշնամանքի սրմամբ:

 

 

Աղբյուրներ

https://armwiki.wordpress.com/2011/01/06/the-clash-of-civilizations/

http://notebook.mskh.am/art.php?id=84

http://civilngo.com/%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A2%D5%A1%D5%AD%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B4%D5%A1%D5%BD-3/

 

Աբրահամ Լինքոլնի սպանության վարկածները

Հեղինակ` Գոհար Հովհաննիսյան (10-րդ դասարան)

Untitled.png

Պատմություն

193սմ։ Ամուսնացած էր՝ Մերի Թոդ։ Ուներ 4 որդի։ Աղքատ ընտանիքից էր։

Աբրահամ Լինքոլնը՝ ԱՄՆ-ի 16-րդ նախագահը սպանվել է՝

Օր-  ապրիլի 15-ին

Ժամ- 7։22

Թվական- 1865

Քաղաք, երկիր- ԱՄՆ, Վաշինգտոն

Վայր- Ֆորդի թատրոն

Սպանող- Ջոն Ուիլքս Բութ, դերասան, <հարավային> կողմից էր

Թաղված է- ՍփրինգֆիլդիՕուկ–Ռիջգերեզմանատանը

Անձնական թիկնապահ- Ջոն Ֆրեդերիկ Փարկեր

Վկաներ- Մերի Թոդ (կինը), մայոր Հենրի Ռետբոուն

Նկարն արվել է 1865 թվականի ապրիլի 10-ին, սա նրա վերջին լուսանկարն է։

 

 

Իրադարձության նկարագրում

 

Ջոն Ուիլքս Բուտը, լսելով Աբրահամի ճառը և տեսնելով նրա հրամանը սևամորթներին հանրություն թողնելու ևստրկությունից ազատելու մասին, շատ է զայրանում։ Նա որոշում է սպանել Լինքոլնին։ Քանի որ Բուտը արդեն մի քանի անգամ եղել էր Փորդի թատրոնում, նա գիտեր կառույցը, ինչպես նաև նախագահի դիտելու վայրը։ Նախօրոք փչացնելով այնտեղի դռան փականը՝ նա ապահովեց իր մուտքը դեպի նախագահական օթյակ։ Այդ օրը երեկոյան ներկայացման երկրորդ գործողության սկզբից օթյակ մտավ Բուտը։ Իսկ Լինքոլնի անձնական թիկնապահը՝ Ջոն Ֆրեդերիկ Փարկերը, որը պետք է հետևեր դրսից, գնացել էր մեկ հարկ ներքև՝ խմելու, իր այսքայլով նա ապահովեց Բուտի մուտքը։ Բուտը ներս մտավ և կրակեց Լինքոլնի գլխին, երբ նա հեռադիտակով հետևում էր թատրոնի ընթացքին (հետագայում այդ հեռադիտակը 2012 թվականին աճուրդի հանվեց, 500 հազար դոլարով վաճառվեց)։ Ատրճանակի անվանումը- Դերինջեր։ Լուսանկարը՝Untitled1.png

Հետո ամբողջ դահլիճը, մտածելով, թե դա ներկայացման մի մաս է, սկսեց ծիծաղել, բայց երբ ծխի միջից տեսան սպանված Լինքոլնին, վազեցին դահլիճից դուրս։ Մերի Թոդը գոռաց, իսկ մայոր Հենրի Ռետբուոնը, փորձելով կանգնեցնել փախչող Բուտին, վիրավորվեց։ Ջոնը նրա թևին հարվածեց իր դանակով և դուրս թռավ նախագահական օթյակից։ Դանակի լուսանկարը`Untitled2.png

Նրա ոտքը խճճվեց դրոշին, որը կախված էր օթյակից, ընկավ՝ կոտրելով ոտքը։ Հետո Էդմունդ Սպենգլերը հոգաց այն մասին, որ Ջոնը կարողանա փախչի թատրոնից (հետո նրան բանտ տարան 6 տարով)։ Նստելով ձին Ջոնը փախավ այդ վայրից։Փաստերն ասում են, որ Աբրահամը մահացել է հաջորդ առավոտյան՝ այդպես էլ ուշքի չգալով։ Հետագայում Ջոնին ոստիկանությունը գտավ Մերիլենդ ագարակում։ Նրան սպանեց սերժանտ Բաստոնոմ Կարբետը հենց այդ ագարակում։ Աբրահամին թաղեցին ՍփրինգֆիլդիՕուկ–Ռիջ գերեզմանատանը։ Դրանից հետո էլ կախաղան հանեցին բոլոր այն մարդկանց, ովքեր հանցակից էին։ Կարող եմ նաև ասել, որ ըստ փաստերի, փորձել են նաև սպանել Լինքոլնի փոխնախագահ Էնդրյու Ջոնսոնին և դա հանձնարարված էր Ջորջ Ստցերոդին, բայց նա չկարողացավ դա անել։ Նրան հետո նույնպես կախեցին։

 

Ինչպես արդեն հայտնի է, ԱՄՆ-ի 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնին սպանել են  56 տարեկան հասակում։ Սպանողը ըստ փաստերի <հարավային> կողմից Ջոն Ուիլքս Բութն է։ Ես հետազոտություն կատարեցի՝ փորձելով պարզել նրա սպանության առեղծվածները, այսինքն` արդյո՞ք նրա սպանությունը միտումնավոր էր, արդյո՞ք Լնքոլնը ճանաչում էր Ջոն-ին և վերջապես` արդյո՞ք հենց Լինքոլն  էր կազմակերպել իր իսկ սպանությունը։

Սկսեմ փաստերից։ Ես գտա որոշ փաստեր, որ հնարավոր է Լինքոլնը ճանաչել էր իրեն սպանողին։ Նրա որդի Ռոբերտը մեկնել էր ճամփորդության դեպի Նյու Ջերսի նահանգ: Երբ գնացքը սկսել էր շարժվել, երիտասարդ Լինքոլնը հանկարծ ընկել էր հարթակից եւ չէր կարողացել վեր բարձրանալ: Բարեբախտաբար, վերարկուի օձիքից քաշելով նրան փրկել էին:

Նրա փրկիչը Էդվին Բութն էր՝ ամերիկացի դերասան Ջոն Ուիլքս Բութի եղբայրը, ով հետագայում դառնում է Աբրահամ Լինքոլնին սպանողը:

Ահա այսպես հավանական է, որ Լինքոլնը ճանաչել է Բութերի ընտանիքին։

Ջոնը մահացել է Աբահամի մահից 12 օր անց, 26 տարեկանում։ Նրան սպանել են և դա արել է ոստիկանությունը, քանզի նա ցույց էր տալիս դիմադրություն։ Այս դեպքում հարց է առաջանում։ Ինչու՞ նրան սպանեցին, այլ ոչ թե ձերբակալեցին։ Լինքոլնը աշխատել է ոստիկանությունում և եթե նա ուզենար իր սպանությունը կազմակերպեր, նա շատ հեշտ կարող էր վերացնել բոլոր վկաներին ոստիկանության ծանոթների շնորհիվ։ Սա արդեն կասկածի տակ է դնում նրա հանկարծակի սպանությունը։ Ջոնը <հարավային> կողմից էր և զարմանալի չէ, որ ուզում էր սպանել Լինքոլնին, այստեղ քանդվում է այն վարկածը, որ Լինքոլնը կապի մեջ էր եղել Ջոնի հետ։ Թատրոնում են նրան սպանել և դա տրամաբանական է, քանի որ շատ դժվար կլիներ սպանողին ներս թափանցել Սպիտակ տուն։ Ապա ինչո՞ւ թատրոնում հսկիչներ չկային, ինչո՞ւ նրան ներս թողեցին, որովհետև Լինքոլնի անձնական թիկնապահը գնացել էր մեկ հարկ ներքև ալկոհոլ խմելու և չի հետևել իրադարձությանը։ Արդյո՞ք Լինքոլնը այդքան միամիտ գտնվեց, որ չկասկածեց <հարավային> կողմից վրեժխնդրությանը պատերազմից հետո։

Պատմությունը և փաստերը ցույց են տալիս, որ Լինքոլնըը շատ խելացի է եղել, ոչ միայն նախագահի կարգավիճակում, այլև ամբողջ կյանքում։ Նա ինքնուրույն սովորել է իրավագիտություն, այցելել է դատարաններ․․․։ Դպրոց գնացել է ընդամենը 1 տարի և հասցրել է միայն տառեր սովորել, հենց դրա շնորհիվ կարդացել է շատ գրքեր, այդպես սովորելով և ամրապնդելով գիտելիքները։ Նախագահական տարիներին նա հաղթեց պատերազմում, վերացրեց ստրկությունը և արդյո՞ք այդքանից հետո նա չկասկածեց, որ իրեն կուզենան սպանել։ Իմ տեսանկյունից քիչ հավանական է։ Նա մահացավ 56 տարեկանում։ Այստեղ կա նաև հոգեբանական տեսանկյուն։ Նա 9 տարեկան հասակից երազել է դառնալ ազդեցություն ունեցող անձնավորություն, քանզի նա ատել է ֆերմերի կյանքը։ Աբրահամը չի ուզեցել դառնալ սովորական ֆերմեր, ինչպիսին իր հայրն էր, նա ամաչել է այն մտքից, որ աղքատ է։ Այդ իսկ պատճառով այդքան ձգտում էր դուրս գալ  այդ կարգավիճակից։ Եվ երբ օրենքը թույլատրեց ստրկատիրությունը որոշ հարավային նահանգներում, Լինքոլնը որոշեց, որ դա սխալ է և նա պետք է գործի դնելով իր փաստաբանակա ուժերը, ինչպես նաև իր հզոր ինտելեկտը, վերացնի ստրկատիրությունը։ Կարելի է ասել նա ատում էր ստրկությունը։ Նա ուներ 4 տղա, որոնցից 3ը շատ շուտ մահացան։ Նա կարող էր նաև տուժել հոգեբանորեն այդպիսի կորստից։ Նա լավ հայր էր և կարելի է համացանցում տեսնել իր նամակը որդիներից մեկի ուսուցչին, որտեղ նա խոսում էր կյանքից և որ ուսուցիչը պետք է նրան սովորեցնի, որ եթե կա չարը, կգտնվի նաև բարի, եթե կա դավաճան, ապա կա նաև նվիրված առաջնորդ․․․։ Եվ իրոք, նա շատ նվիրված առաջնորդ էր։ Եվ եթե իր սպանությունը նա նախօրոք կազմակերպեր, հաշվի կառներ նաև իր երկրի ապագան։ Նայելով նաև, որ հաջող նախագահ Էնդրյու Ջոնսոնը այդպես էլ չշարունակեց Աբրահամի պլանները՝ չտվեց հողատարածք և հասարակություն մտնելու իրավունք աղքատներին և հարավային կողմից տուժողներին։ Դժվար թե Լինքոլնը հաշվի չառներ դա։ Այստեղ կա մի հակահարված ապացուցելու հակառակը։ Քանզի նա փոքրուց երազել է միայն ստրկությունը վերացնելու մասին։ Եվ երբ նա դա վերջապես արեց, նրան հաջողվեց, կարելի է եզրակացնել, որ նա էլ չգտավ կյանքը շարունակելու իմաստ։ Նրա որդիները մահացել էին, իսկ կյանքի միակ երազանքը իրականացել էր։ Ես արեցի եզրակացություն, որ հույսը կտրելով և հոգեբանորեն տուժելով՝ Աբրահամը կարող էր գնալ այն քայլին, որը կսպաներ իրեն։Հատկապես նրա 3-րդ որդի՝ Ուիլյամի մահից հետո նա ընկավ խորը դեպրեսիայի մեջ, քանի որ նա իր սիրելի որդին էր, ով ամենաշատն էր նման Լինքոլնին։ Նա դեղեր էր խմում սնդիկի պարունակությամբ և շատ քանակով, ավելի շատ, քան հիմա է ընդունված։ Կարելի է ասել նա իրեն կամաց-կամաց թունավորում էր։ Դրա պատճառով նա ավելի նյարդային և զգայուն էր դարձել, բայց չէ որ այդ դեղերը անհրաժեշտ էին նրան մելանխոլիայի և դեպրեսիայի դեմ պայքարելու համար։ Նախագահ ընտրվելուց 5 ամիս անց նա զգում է դեղերի վատ ազդեցությունը և դադարեցնում նրանց ընդունումը։

Աբրահամը իրեն շատ պարզ մարդ էր ցույց տալիս, մարդ, ով ուզում էր օգներ սևամորթներին։ Հաշվի առնելով իր ատված մանկությունը, որտեղ նա աշխատում էր իր կամքին հակառակ, կարող ենք ասել, որ նա հասկանալով սևամորթների վիճակը՝ ուզում էր նրանց օգնել։ Իրականում նա շատ բարդ մարդ է եղել։ Շատ փակ։ Սիրել է մտածել մենակ և շատ է աշխատել իր անձի վրա, իր ինքնազարգացման վրա։ Նա ուներ մեծ տաղանդ, որով նա կարողանում էր կառավարել իրեն, հոգևոր ուժը ավելացնել, ինտելեկտը զարգացներ և ի վերջո հենց այդ տաղանդը նրան կործանեց։

Այսպիսով վերջացնելով իմ հետազոտությունը և գալիս եմ այն եզրակացության, որ ի վերջո նրա մահը մնում է առեղծվածային, համենայն դեպս՝ ինձ համար։ Նա էր պատվիրել իր սպանությունը դեպրեսիայից ելնելով, թե ուղղակի հաշվի չէր առել իրեն վրեժխնդիր լինելու հանգամանքը, դա ես ասել չեմ կարող։ Հենց ինձ Աբրահամ Լինքոլնի անձը շատ հետաքրքիր է՝ թե մտածելակերպը, թե կյանքը և թե սպանությունը։

 

 

Աղբյուրներ

http://sassik.livejournal.com/247618.html

https://ru.wikipedia.org/wiki/%D0%A3%D0%B1%D0%B8%D0%B9%D1%81%D1%82%D0%B2%D0%BE_%D0%90%D0%B2%D1%80%D0%B0%D0%B0%D0%BC%D0%B0_%D0%9B%D0%B8%D0%BD%D0%BA%D0%BE%D0%BB%D1%8C%D0%BD%D0%B0

http://www.azglobus.net/1209-tayny-istorii-ubiystvo-avraama-linkolna.html

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8B%D5%B8%D5%B6_%D5%88%D6%82%D5%AB%D5%AC%D6%84%D5%BD_%D4%B2%D5%B8%D6%82%D5%A9

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%A2%D6%80%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B4_%D4%BC%D5%AB%D5%B6%D6%84%D5%B8%D5%AC%D5%B6

https://news.am/arm/news/102708.html

http://grqamol.am/tarber-zhanrer/patmutyunner/abraham-linkolni-namaky-vordu-usucchuhun/

https://www.youtube.com/watch?v=4cGQs51JBbU