«ՈՒԳԸ – ԱԳԸ. կրթական կամուրջներ» նախագիծ| Սթրեսի մասին. մաս առաջին (ընդհանուր բնութագիր)

Հեղինակ` Գոհար Հովհաննիսյան (10-րդ դասարան)

Խորհրդատու ուսանող` Լուիզա Գևորգյան (ԵՊՀ, փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, III կուրս)

Ի՞նչ է սթրեսը։ Ինչի՞ համար է այն։ Օգտակար է, թե՞ վնասակար։ Ինչպե՞ս խուսափել և որո՞նք են սթրեսի ախտանշանները։ Իմ այս հետազոտական աշխատանքում ես կծանոթացնեմ ձեզ սթրեսի հետ։

Սկսեմ նրանից, որ բոլորս էլ վաղ, թե ուշ ընկնում ենք սթրեսային իրավիճակների մեջ, հնարավոր է արդեն ընկել ենք։ Դա այդքան էլ հաճելի չէ։ Սթրեսն իրենից ներկայացնում է հոգեբանական ուժեղ լարվածություն։ Սովորաբար սթրեսը առաջանում է շատ տարբեր պատճառներով։ Բերեմ օրինակներ՝  Տղամարդ, արդեն 15 տարի է նույն աշխատանքով է զբաղված, օրինակ մեծ կազմակերպության ղեկավար է։ Նա ստիպված է լինում իր գործերը անել արագ և հնարավորինս քիչ ժամանակ վատնել մեկ գործի վրա, քանզի նրան սպասում են ևս 10ը։ Նա համարյա չի հանգստանում և գիշերը չի քնում շատ աշխատանքի պատճառով։ Նա նյարդայն է դառնում, սկսում է շփոթել օրերը և ետ մնալ գրաֆիկից։ Այդ ժամանակ էլ ի հայտ է գալիս սթրեսը։ Չափից դուրս լարվածությունը նպաստում է սթրեսի ազդեցությանը։ Էլ չեմ խոսում, որ կան մարդիկ, որոնց մոտ սթրեսը խրոնիկ է և արդեն վաղուց իրենց կյանքի մի մասն է դարձել։ Բայց թողնենք չափազանցությունները, մենք այդ թեմային կանրադառնանք մի փոքր ուշ։ Հիմա կենտրոնանաք մեր հորինած մարդու վրա, ով ինչպես արդեն ասացինք արդեն սթրեսային իրավիճակում է։ Նա չգիտի ինչպես հասցնի լրացնել կազմակերպությանը շտապ անհրաժեշտ փաստաթղթերը, նրան անդադար ճնշում են, նա նույնիսկ չգիտի ինչի մասին մտաշի առաջնայինը։ Դժվար է ասել հնարավոր է օգնել այս մարդուն դուրս գալ այդ իրավիճակից, երևի թե ոչ, նա ինքը պետք է դուրս գա և հենց դա էլ վախեցնում է։ Մեզանից յուրաքանչյուրը ինչ որ պատճառով ընկնում է սթրեսի մեջ և մեզ սկսում են տանջել այն մտքերը, թե մենք մենակ ենք և ոչ ոք մեզ հիմա չի կարող օգնել։ Եթե որոշ մարդկանց համար դեռ անհասկանալի է, թե որոնք են սթրեսի ախտանշանները ես կփորձեմ թվարկել։

  • Անհանգստություն
  • Կասկածամտություն
  • Վատ տրամադրություն
  • Մշտական լարվածություն
  • Վստահության կորուստ
  • Օտրացման զգացողություն
  • Ցածր ինքնագնահատական
  • Հետաքրքրության բացակայություն
  • Տագնապի զգացում
  • Կյանքից ամբավարարության զգացում
  • Աշխատանքից անբավարարվածություն
  • Անճշտություն
  • Ժամանակի զգացողության կորուստ

Բայց սա դեռ ամենը չէ, ես թվարկեցի միայն հուզային դաշտի անկայունությունը սթրեսի ժամանակ։ Կթվարկեմ նաև ֆիզիկական փոփոխությունները սթրեսի ժամանակ և վարքային փոփոխությունները։

Ֆիզիկական

  • Կայուն գլխացավեր
  • Անորոշ ցավեր
  • Փորկապություն
  • Սրտխառնոց
  • Ալերգիաների հակվածություն
  • Ուշագնացություն
  • Մկանային լարվածություն
  • Քաշի ավելացում կամ նվազում
  • Առարկաների դիտման մեջ դժվարություն
  • Նախկին հիվանդությունների ի հայտ գալ

Թվարկածներն իհարկե ամպայման չէ, որ բոլորի մոտ ի հայտ գան։ Յուրաքանչյուր օրգանիզմ իր ձևով է արտահայտում սթրեսը։

Վարքային

  • Հիշողության թուլացում
  • Վատ երազներ, մղձավանջներ
  • Անքնություն
  • Սխալ գործողություններ
  • Տեսողության մթեցում
  • Դատողությունների խաթարում
  • Անընդհատ բացասական մտքեր
  • Շուտափույթ լուծումներ
  • Բռնկություն
  • Ցրվածության ավելացում, չի ստացվում կենտրոնանալ
  • Ախորժակի կորուստ կամ շատակերություն
  • Ծխախոտի կամ ալկոհոլի ինտենսիվ օգտագործում
  • Ձայնի դող
  • Ժամանակի վատ բաշխում

Նորից եմ կրկնում, որ սա ոչ բոլորին է վերաբերվում։ Հիմնական դեպքերում առկա են միայն գլխացավերը, բռնկությունը և շփոթված մտքերը, դատողություններ անելու դժվարացումը։ Հայտնի է այն վարկածը, որ կինը սթրեսի ժամանակ սկսում է շատ ուտել։ Չեմ հերքի քանզի դա ճիշտ է, բայց ոչ բոլոր դեպքերում է այդպես։ Կան մարդիկ, ովքեր սթրեսի ժամանակ կորցնում են ախորժակը և դժվար է իրենց համոզելը, որ ուտեն։ Պետք է լինել համբերատար սթրեսի մեջ գտնվող մարդկանց հետ։ Մեծամասնությունը կուզենա ուղղակի մենակ մնալ, որպեսզի կենտրոնացնի մտքերը, բայց չարժե երկար ժամանակով մենակ թողնել, պետք է հետևել արդյոք նրա մոտ ստացվում է հանգստանալ։ Եվ իհարկե պետք չէ այդ ժամանակ մարդու <գլուխը արդուկել> խորհուրդներով, քանզի նա հիմա դրանց կարքը ամենաքիչ ունի և դժվար թե ինչ որ էական նշանակություն տա դրանց։

Սթրեսը կարող է փոխել ամբողջ մարդու կյանքը և իր բնավորությունը։ Երկարատև սթրեսից դուրս գալու համար մարդիկ նախընտրում են ամենահեշտ տարբերակը, այս դեպքում դա անտարբերությունն է։ Մարդիկ դառնում են անտարբեր շրջապատի և դրանից ելնող ճնշմանը։ Ոչ միշտ է այդ տարբերակը կատարյալ, քանզի ընտրելով այդ լուծումը, մենք ռիսկի տակ ենք դնում մեր մարդկայինությունը և էմոթիաները։ Կարևոր բաներին կարող ենք նշանակություն չտալ և այդ արարքը մեզ կզրկի շատ բաներից՝ ընկերներից, աշխատանքից և վերջ ի վերջո երջանկության զգացումից։ Այդքան հեռու չգնալով կարող եմ ասել, որ կարճատև անտարբերությունը այդքան բանի չի հանգեցնի։ Ի տարբերություն լրիվ բնավորության փոփոխումից դեպի մշտական անտարբերությունը, կարճատև անտարբերությունը իմ տեսանկյունից շատ խելացի լուծում է։ Լինել անտարբեր այն աղբյուրի հանդեպ, որը առաջացնում է սթրես, ժամանակի ընթացքում մենք դա կամ կլուծենք, կամ կհարմարվենք, բայց երկու դեպքում էլ մենք կխուսափենք սթրեսի բացասական ազդեցություններից։

Սթրեսը ունի երեք փուլ՝ առաջինը, երբ զգում ենք տագնապ։ Տագնապը դա նորմալ ռեակցիա է մեզ անհարմար պայմանների դեպքում։ Օրինակ՝ երբ սկսում ենք նկատել ընտանիքի անդամի ոչ նորմալ պահվածքը, դա մեզ ստիպում է զգալ տագնապ, քանզի մենք չգիտենք որն է պատճառը և արդյոք դա նորմալ է իր համար։ Երկրորդ փուլը լարվածությունն է։ Գտնվելով տագնապի մեջ երկար ժամանակ այն վերածվում է լարվածության։ Մեզ սկսում է դա դուր չգալ և հաճախ նաև չուզենալով հարմարվել այդ պայմաններին մենք փորձում ենք անել ինչ որ մի բան։ Եվ վերջապես երրորդ փուլը դա բուն սթրեսն է։ Երբ մենք արդեն զգում ենք սուր դիսկամֆորտ՝ չկարողանալով անել ինչ որ բան սթրեսի աղբյուրի հետ։ Այսպիսով, զգալով սթրես մենք ունենք մի քանի տարբերակ, որոնցից ամենահաճախը կամ ինքներս ենք փորձում դա հաղթահարել, կամ դիմում ենք մասնագետի։ Հոգեթետապևտը օգնում է հաղթահարել սթրեսը, բայց երբ մենք հանգստանում ենք և կրկին վերադառնում սթրեսային իրավիճակին, ամեն ինչ կրկնվում է՝ սթրեսը նորից է հարձակում կատարում։

Սթրեսի աղբյուրը այդքան էական չէ, քանզի ինչպիսին էլ այն լինի բոլոր մարդիկ զգում են սթրեսը միանման։ Կինը, որ ունի մի քանի երեխա և չի հասցնում զբաղվել սիրելի գործով զգում է նույն սթրեսը, ինչ մի ուրիշ մարդ, ում հարազատը մահացել է։ Ուրիշ հարց է, թե մենք ինչպես ենք պայքարում և դուրս գալիս իրավիճակից, այդ դեպքում մարդիկ իրենք են որոշում ինչպես գործել։ Իսկ հիմա սթրեսի հանգեցման պատճառները։

  • Չափից դուրս լարվածությունը
  • Բացասական մտքերը
  • Վատ շրջապատը
  • Հաճախակի կռիվները, վեճերը
  • Անելաների իրավիճակներ
  • Առօրյա խնդիրները
  • Աղմուկը
  • Մշտական մեղադրանքները
  • Ինքնաքննադատությունը
  • Արգելքները

Վերջ մաս 1-ին

Օգտվել եմ հետևյալ աղբյուրներից՝https://arevayin.wordpress.com/2012/05/06/%D5%BD%D5%A9%D6%80%D5%A5%D5%BD/

http://www.ysu.am/newspaper/hy/1380542055#.WMJ51Tt9600

http://www.doctors.am/hy/emotion-regulation/stress

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%A9%D6%80%D5%A5%D5%BD

Оставьте комментарий