Նիկոլա Տեսլա

Հեղինակ` Դավիթ Ստեփանյան / 10-րդ դասարան/

1484054097 Նիկոլա Տեսլան 19րդ դարի մեծ գյուտարար է: Նա հեղինակն է բազում հայտնագործույթունների, որոնցից մեկն է :  Շատերը կարծում են, որ նրա հայտնագործութունները ավելի մեծ են, քան Ալեքսանդր Բելլի և Թոմաս Էդիսոնի գյուտերը: Նրա էլեկտրական մեքենաները, բուռն երևակայությունը և խելահեղ ոճը տվեց նրան «խելագար հանճարի» խորհրդանիշը:

Տեսլան ծնվել է հոլիսի 10ին 1856թ.-ին Խորվաթիայում, քաղաք Գոսպիկի մոտակայքում գտնվող մի գյուղում, որտեղ էլ որ անցկացրել է իր մանկությունը: Տարրական կրթություն ստացել հենց Գոսպիկ քաղաքում: Տեսլաի ընտանիք մեծ էր, բաղկացած 7 հոգուց` նրա հայրը, մայրը, նա և իր 4 քույր-եղբայները: Տեսլան ուներ յուրատակւկ կարողություններ ժառանգված իր մայիրիկի: Նա ասում էր, որ նա փրձարկելու կարիք չուներ քանզի նա արդեն իր մտքում կարղանում էր հավաքել իր սարքերը և փորձարկել: Տեսլան ուներ շատ մեջբերումներ և մտքեր: Ահա մի քանիսը:

 

Ձեզ ծանո՞թ է «Գլխից վերև չես թռնի» արտահայտությունը: Դա մոլորություն է: Մարդը կարող է ամեն ինչ:

 

Նույնիսկ ամենափոքր արարածի գործողությունները բերում է տիեզերքի փոփոխության:

 

Ժամանակակից գիտնականները խորն են մտածում, պարզ մտածելու փոխարեն: Պարզ մտածելու համար պետք է առողջ միտք ունենաս, իսկ խորը մտածել կարող են նույնիսկ լիովին խելագարները:

 

Մեր գոյության մեծագույն գաղտնիքները դեռևս պետք է բացահայտվեն: Կարող է պարզվել, որ նույնիսկ մահը՝ դա վերջը չէ:

 

Այն, ինչ ես երբևէ արել եմ՝ արել եմ հանուն մարդկության, հանուն աշխարհի, որտեղ չէր լինի հարուստների կողմից աղքատների նվաստացում և ճնշում:

 

Որքան մարդիկ են ինձ անվանել երազող, որքան է ծաղրել իմ մտքերը մեր մոլորված ու կարճատես աշխարհը: Մեզ ժամանակը կդատի:

 

Մեր աշխարհը ընկղմված է էներգիայի հսկայական օվկիանոսում: Մենք թռնում ենք անվերջ տարածության մեջ՝ անհասանելի արագությամբ: Ամեն ինչ շուրջբոլորը պտտվում է, շարժվում է՝ ամենը էներգիա է: Մեր առջև մեծագույն խնդիր է՝ գտնել այդ էներգիայի հայթայթման տարբերակներ: Այնժամ, երբ մարդկությունը այն կարդյունահանի այդ անվերջ աղբյուրից՝ նա առաջ կշարժվի հսկայական քայլերով:

 

Եթե հնարավոր չլինի բարեհաջող հարձակվել որևէ երկրի վրա՝ պատերազմները կվերանան:

 

Ինձ պետք չեն մոդելներ, նկարներ, փորձարկումներ: Երբ ինձ մոտ մտքեր են ծնվում, ես երևակայությանս մեջ սկսում եմ կառուցել սարքը, փոխում եմ նախագիծը, կատարելագործում եմ այն և միացնում: Եվ ինձ համար բոլորովին միևնույնն է, կատարվում է փորձարկումը իմ մտքում, թե՞ արհեստանոցում՝ արդյունքները կլինեն միևնույնը:

Ինտուիցիան՝ դա մի բան է որը դեռևս անհասանելի է ճշգրիտ գիտություններին: Մեր ուղեղը, անկասկած ունի շատ զգայուն նյարդային բջիջներ, որը թույլ է տալիս զգալ ճշմարտությունը՝ նույնիսկ, երբ դա դեռևս անհասանելի է տրամաբանական վերլուծությամբ կամ այլ մտավոր ջանքերով:

 

Ես բոլորովին ուժասպառ եմ, սակայն չեմ կարող դադարեցնել աշխատանքս: Իմ փորձերը այնքան կարևոր են, այնքան գեղեցիկ, այնքան զարմանահրաշ, որ ես դժվարությամբ եմ կտրվում դրանցից, երբ հարկավոր է լինում սնվել: Իսկ երբ փորձում եմ քնել, ապա անընդհատ մտածում եմ դրանց մասին: Ենթադրում եմ, որ այդպես էլ կշարունակեմ, մինչև ուժասպառ չընկնեմ: Ես չեմ չարչարվում ներկայի համար, ես չարչարվում եմ ապագայի համար:

 

Ի՞նչ է վերջապես էլեկտրականությունը: Այդ օրվանից անցել է արդեն 80 տարի և ես նախկինի պես այդ հարցն եմ տալիս ինձ, բայց ունակ չեմ պատասխանել այդ հարցին:

 

Ես կարող էի ճեղքել Երկրակեղևը: Սակայն երբեք դա չեմ անի: Իմ գլխավոր նպատակն էր ցուցադրել երևույթը և տարածել մտքերը, որոնք և կդառնան նոր հետազոտությունների մեկնարկային կետ:

 

Ես պետք է վերջացնեմ իմ կայանի կառուցումը: Դա քայլ կլինի, որը առաջ կտանի մարդկությանը մի ամբողջ դար:

Մտային ունակությունների շնորհը գալիս է Աստծուց, Աստվածային արարածից, և երբ մենք կենտրոնացնում ենք մեր միտքը այս մեծագույն ճշմարտության վրա՝ մենք այդ մեծագույն ուժի հետ հարմոնիայի մեջ ենք մտնում: Իմ մայրը ինձ սովորեցրել է գտնել բոլոր ճշմարտությունները Աստվածաշնչում:

 

Ես վերջապես կարողացա ստեղծել լիցքեր, որոնց հզորությունը շատ անգամ գերազանցում է կայծակի ուժին:

Քաղաքակրթության տարածումը կարելի է համեմատել կրակի հետ՝ սկզբից դա թույլ կայծ էր, հետո առկայծող փոքրիկ կրակ, իսկ հետո արագությամբ և ուժով օժտված հզորագույն կրակ:

 

Տեսլան ուներ շատ լավ հիշողություն, ինչպես իր մայրը, նա կարողանում էր հիշել ամենը անգամ մեկ տեսնելուց: Այդ կարողությունը կոչվում է լուսանկարչական հիշողություն:

 

Գրացում սովորելուց հետո Տեսլան մեկնում է ֆրանսիա աշխատելու: Այնտեղ գործարաններից մեկում նա ճարտարագետ է աշխատել և բարելավել տարբեր էլեկտրական սարքավորումները: Ապա Ֆրանսիայից մեկնել է Ամերիկա: Բեչելորին ամերիկացի գրում էր Թոմաս Էդիսոնին «Այսօր ես ճանաչում եմ երկու մեծ մարդու: Մեկը դու ես, իսկ մյուսը` այսերիտասարդ տղամարդը, ով ցանկանում է տեսնել քեզ»: Էդիսոնը ընդունում է Տեսլային իր մոտ աշխատանքի առաջարկելով իր ստեղծած մշտական հոսանքի գեներատորի նոր սերունդ ստեղծել: Աշխատելու ընդացքում նա հայտաբերում է, որ այդ շարժիչները անպիտան են և հաճախ են փչանում, ապա նա որոշում է բարելավել դրանք: Էդիսոնը այդ գործի դիմաց խոստանում է 50000$, բայց Տեսլայի բարեհաջող աշխատանքից հետո ասում, թե կատակել է գումարի շուրջ: Այստեղից էլ կսում է գիիտնականների միջև վատ հարաբերությունների սրում: Վերջապես Տեսլան դոււրս է գալիս աշխատանքից և սկսում է փոս փորել գումար աշխատելու համար: Ապա նրանց միջև թշնամությունը ավելի է սրվում: Տեսլան պտդում է, որ Էդիսոնի մշխտական հոսանքի կայարանները քիչ են օգուտ բերում ժողովրդին, և երկար տարածություններ անցկացնելու համար մեջ լարոմ են պահաջում, որոնց լարերը չեին դիմանում, այդ իսկ պատճառով էլ այն հաճաշ փչանում էր: Տեսլան առաջարկում է իր լուծման տեսակետը առաջ բերելով փոփոխական հոսանքը, որը վարկյանում 50-60անգամ փոխում էր իր ուղությունը և լարերը կարողանում էին դիմադրել դրան: Վերջապես Տեսլան հաղթում է Էդիսոնին:

Էդիսոնը և Տեսլան ստացել են Նոբելյան մրցանակ, բայց Տեսլան չի ցանկացել կիսել այն Էդիսոնի հետ:

Տեսլայի շատ գյուտեր այսօր էլ գոյություն ունեն անփոփոխ տեսքով և այդպես էլ օգտագործվում են: 1891 թվականին նա ստեղծել է պարույրը, որն մինչդեռ կիրառվում է ռադիոյի և հեռուստացույցի կառուցվածքի մեջ: Տեսլան հորինել է նաև հոսանքի հեռակառավարման սարքավորում: Նա 40 կիլոմետր հեռավորության վրա միաժամանակ միացրել է 200 լամպ, առանց մալուխի, և դրանով զարմացրել է ամբողջ ամերիկյան հասարակությանը: Առաջին ռադիոհաղորդակցությունը և ռադիոհաղորդումները նա է ստեղծել, ինչի համար այլևս լարեր չէր օգտագործում:

Տեսլան պատկերացնում էր, որ մոտ ապագայում ռոբոտների մի ամբողջ ռասա կկարողանա կատարել մարդկանց աշխատանքները: 1898թ. նա ցուցադրում է իր կողմից հայտնաբերված մի գյուտ՝ հեռակառավարվող մոտոռանավակ, որը շատերի կարծիքով «ռոբոտոտեխնիկայի ծնունդն էր»: Տեսլան ենթադրում էր որ շուտով աշխարհը կլցվի խելացի մեքենաներով, ռոբոտներով, տարբեր սենսոռներով և ինքնակառավարվող համակարգերով: Նա իր հայտանագործություններից մեկով, որը կշռում էր ընդամենը 1կգ կարողացել է ստեղծել երկրաշարժ ռեսոնանսի միջոցով, բայց փորձից հետո կոտրել է սարքը ասելով. « Ես կարող էի ճեղքել Երկրակեղևը: Սակայն երբեք դա չեմ անի: Իմ գլխավոր նպատակն էր ցուցադրել երևույթը և տարածել մտքերը, որոնք և կդառնան նոր հետազոտությունների մեկնարկային կետ »:

Նիկոլա Տեսլան ունեցել է տարօրինակ վախեր և քմահաճույքներ: Երեք թվանշանը նրա համար մոգական թիվ է եղել: Հաճախ միևնույն բանը երեք անգամ էր անում: Ճանապարհորդությունների ժամանակ հյուրանոցում միշտ կանգ էր առնում հյուրանոցային այնպիսի սենյակում, որի համարը բաժանվում էր երեքի: Տեսլան շատ էր սիրում թռչուններ ու կենդանիներ, հատկապես կատուներ և աղավնիներ:

Նիկոլա Տեսլան երբեք չի ամուսնացել: Նա ամբողջ կյանքը մենակ է անցկացրել, առանց կնոջ ու երեխաների, չնայած այն հանգամանքին, որ նրան շատ գեղեցիկ կանայք են սիրել:

Նա վախճանվել է 1943 թվականին Նյու Յորքի հյուրանոցներից մեկի 3327-րդ համարում (3327-ը ևս բաժանվում է երեքի): Տեսլայի ցանկությամբ, նրա ընկերը, խորվաթ քանդակագործ Իվան Մեստրովիչը պատրաստել է նրա քանդակը: Այդ քանդակն այսօր է ԱՄՆ Ազգային պարկում Նիագարայի ջրվեժների մոտ է գտնվում:

 

Տեսլան Սերբական դինարի վրա:


Մենք մեր բնազդների ստրուկներն ենք

Հեղինակ` Զավեն Համբարձումյան (12-րդ դասարան)

Ջոն Բի Քելհոունը 20-րդ դարի հանճարեղ ամերիկացի էթոլոգներից էր, որը ուսումնասիրում էր կենդանատեսակների գերբնակեցվածության հարցը:

Հիմնականում Ջոն Քելհոունը հայտնի է դարձել իր` 1968 թվականի hուլիսին սկսած և ազգային հոգենյարդաբանական համալսարանի լաբորատորիայում անցկացրած փորձի շնորհիվ: Փորձի անվանումն էր «Տիեզերք 25», և նրա նպատակն էր պարզել, թե ինչպես իրեն կպահի կենդանատեսակը գերբնակցման դեպքում: Այսպիսով, լաբորատորիայում Ջոնը տեղադրեց 256 արկղ, որոնք իրենցից բներ էին ներկայացնում: Ամեն արկղը նախատեսված էր 15 մկան համար և ամեն օր սնուցվում էր թարմ ուտելիքով և ըմպելիքով: Այսպիսով Քելհոունը սկսեց փորձը բնակեցնելով տարածքը 8 մկներով (4 արու և 4 էգ): Ըստ հաշվարկների, ինչպես Քելհոունը անվանեց՝ մկների ուտոպիայում, կարող էին տեղավորվել 3840 մուկ, իսկ տրամադրվող ըմպելիքը և ուտելիքը կհերիքեր մոտ 9500-ին: Չնայած այս գործոններին, փորձի ժամանակ մկների քանակը հասավ առավելագույնը 2200 թվին, որից հետո այն սկսեց նվազել: 1972 թվականին Քելհոունը փորձը վերջացրեց ընդհանուր 122 մկներով, որոնց վերարտադրողական տարիքը (վերարտադրողական տարիք` տարիք, որից հետո ինչ-ինչ կենդանատեսակի ներկայացուցիչները չեն կարող սերունդ ունենալ) արդեն անցել էր: Այսպիսով, ուտոպիային հիմա ավելի շատ համապատասխանում էր «դժոխք» բառը:
Կենդանաքանակի կայունացման շրջանում էգերի  ագրեսիայի աստիճանը բարձրացավ, և հենց էգ մկները, ոչ թե արու, սկսեցի ակտիվորեն պաշտպանել սեփական տարածքը, չնայած նրան, որ նրանք պաշտպանում էին կոնկրետ տարածքը, ոչ թե ձագերին, թողնելով նրանց անորոշ վիճակում, ինչի հետևանքում վերջիններս հետագայում մահանում էին: Շատ արու մկներ իրենց տեղ չգտնելուց փախչում էին «ֆերմայի» մեջտեղը ուրիշ արու մկների մոտ, որտեղ ցուցաբերում էին չափից բարձր պասիվ կամ ագրեսիվ պահվածք, վերջինիս դեպքում հարձակվելով ուրիշ մկների վրա: Բացի դրանից, մկների մոտ նկատվեց հոմո- և ասեքսուալիզմ:
1972 թվականին, փորձի վերջնակետի մոտ, Քելհոունը նկատեց ևս մեկ մկների խումբ, որոնց անվանեց «գեղեցիկներ» (“beautiful ones”) (խումբը կոչվում էր գեղեցիկ, քանի որ մարմնական վնասվածք կամ դեֆեկտ չուներ), որոնք ոչ մի բան չէին անում բազմանալու համար, և հետևում էին ընդամենը մի քանի բնազդների՝ սնվում էին, քնում և իրենց մորթին մաքրում: Քելհոունի գործընկեր Հելսի Մարսդենը մի քանի արու և էգ «գեղեցիկ» զույգ տեղափոխեց նոր տարածք, բայց նրանք չէին բազմանում:

Այսպիսով Ջոն Քելհոունը եզրակացրեց, որ հասարակության մեջ տեղերը զբաղված լինելու դեպքում հայտնվում է ճգնավորների խումբ, որոնք ապրում են «աուտիստիկ», ինչպես նա ասեց, և պրիմիտիվ կյանքով, հետևելով միայն բազային բնազդներին (ինքնապահպանման), որը կոնֆլիկտ է ստեղծում ամբողջ սոցիալական մեխանիզմի մեջ, ավերելով վերջինս:
Պետք է նշեմ, որ Քելհոունի հետ համաձայն չեմ, ինչքան էլ հանճարեղ չհամարեմ իր աշխատանքը: Ցանկացած կենդանատեսակ ձգտում է բացարձակ դոմինանտության: Տվյալ դեպքում, այդ բացարձակ դոմինանտությանը կարելի էր հասնել միայն բոլոր 3840 տեղերը զբաղացնելու դեպքում, տարածքը լիովին սեփականացնելով, ինչը չկատարվեց: Հարցը նրանում է,  այն ամենն ինչ արվեց 2200  թվին հասնելուց հետո արվում էր նրա համար, որպեսզի կենդանաքանակն անկում ապրի: Նաև պետք է նշեմ, որ կոնֆլիկտ կայունացման շրջանից առաջ հասարակության անդամների մեջ չի նկատվել, ինչը խոսում է, որպես կենդանատեսակ, բացարձակ միության մասին (չհաշվելով պայքարը էգի համար): Այսպիսով հետևություն ենք անում, որ կենդանաքանակն ակտիվորեն անկում էր ապրում, քանի որ մկների ուղեղը չէր հասկանում, որ բնական պաշարների խնդիր չկա, և վախենում էր պաշարների լիովին վերացումից, որը կքանդեր շրջակա տարածքի ամբողջ էկո-համակարգը:
Ամեն դեպքում, պետք է նշեմ, որ սա հոմոսեքսուալիզմի և ասեքսուալիզմի միակ պատճառը չէ:

Մարդկության այժմյան վիճակի և մկների մեջ զուգահեռները ինքներդ անցկացրեք, և ինչպես ասում է հանրահայտ ֆիզիկ-տեսաբան և աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգը. «Մենք մեր բնազդների ստրուկներն ենք»:

Աղբյուրներ՝ YT 1 | 2; WikiPedia 1 | 2Orator.ru

 

 

Ֆիզիկայի պատմություն (մաս առաջին)

Հեղինակներ` Վիկտորյա Նավասարդյան և Դավիթ Ստեփանյան (10-րդ դասարան)

Թեև դեռևս հին հույները, եգիպտացիները, հայերը և այլ ժողովուրդներ այն ժամանակվանից սկսած գիտական արժեք ունեցող զգալի տեղեկություններ էին կուտակել, բայց մինչև 16-րդ դարը ֆիզիկայում կառավարել են հին հունական մտահայեցական բնափիլիսոփայական պատկերացումները, այդ թվում նաև Տիեզերքի երկրակենտրոն համակարգի մոդելը, և միայն 16-րդ դարի կեսին է Նիկոլայ Կոպեռնիկոսն առաջադրել արևակենտրոն համակարգի տեսությունը։ Գիտական ֆիզիկայի հիմքերը դրել է Գալիլեո Գալիլեյը՝  17-րդ դարում։ Նա առաջին գիտնականն էր, որը ֆիզիկական մարմինների ու երևույթների վարքը բացատրելու համար կարևորեց բնության փորձնական ուսումնասիրությունը։ Գալիլեյն ապացուցեց, որ մարմինների անկման ժամանակը կախված չէ նրանց զանգվածից։ Դա բնության՝ փորձնական ճանապարհով հաստատված կարևորագույն օրենքներից առաջինն էր։ Գալիլեյի ու նրա ժամանակակիցների՝ Յոհան Կեպլերի, Ռենե Դեկարտի, Քրիստիան Հյույգենսի և ուրիշների աշխատանքներն ընդհանրացրեց Իսահակ Նյուտոնը՝ ստեղծելով դասական մեխանիկան։ Նա հայտնագործեց տիեզերական ձգողության օրենքը, դասական մեխանիկայի շրջանակներում գրավիտացիոն փոխազդեցությունը բացատրող մի օրենք։ Նյուտոնը այն բացահայտեց 1666 թ.։ Ըստ այդ օրենքի՝ իրարից R հեռավորության վրա գտնվող m1 և m2 զանգվածներով մարմինների գրավիտացիոն ձգողականության ուժը ուղիղ համեմատական է զանգվածներին և հակադարձ համեմատական է հեռավորության քառակուսուն, այսինքն՝ F = Gm1m2R2:

Այստեղ G-ն գրավիտացիոն հաստատունն է, որը հավասար է 6.67384(80)·10-11 Ն·մ2/կգ-2։ 17-րդ դարի առաջին կեսից սկսեց զարգանալ գազերի տեսությունը հայտնաբերված՝ Է. Տորիչելլիի, Մ. Լոմոնոսովի, Ռ. Բոյլի, Է. Մարիոտի և ուրիշների կողմից։ 18-րդ դարում ֆիզիկոսներն սկսեցին ավելի լավ պատկերացնել, թե ինչ են ջերմությունն ու լույսը, փորձեր կատարեցին էլեկտրականության և մագնիսականության ուժերի հետ։ 19-րդ դարում Ֆարադեյի, Ջ. Մաքսվելի և ուրիշների կողմից հայտնաբերվեցին էլեկտրականության (էներգիայի ձև, որը հեշտորեն վերափոխվում է այլ ձևերի, կամ կարող է լարերի միջով տարածվել մեծ հեռավորությունների վրա։ Էլեկտրականությամբ են աշխատում բոլոր էլեկտրական սարքերը՝ թեյնիկից մինչև համակարգիչ) և մագնիսականության (լիցքավորված շարժվող մասնիկների փոխազդեցության հատուկ տեսակ, որն իրագործվում է մագնիսական դաշտի միջոցով) հիմնական օրենքները։

19-րդ դարի վերջին գիտնականներն առաջին անգամ դիտարկեցին ճառագայթաակտիվությունն ու ներատոմային մասնիկները (մասնիկներ, որոնց չափերը փոքր են ատոմի չափերից։ Ներատոմային մասնիկները լինում են երկու տիպի՝ տարրական, որոնք ըստ արդի տեսության բաղկացած չեն այլ մասնիկներից, և բաղադրյալ): Քվանտային պատկերացումների հիմքը դրեց Մ. Պլանկը՝ ենթադրելով, որ էլեկտրամագնիսական ճառագայթման էներգիան ընդունում է ընդհատուն արժեքներ։

20-րդ դարի սկիզբը նշանավորվեց նոր, հրաշալի ֆիզիկական գաղափարների, այդ թվում՝ Ա. Էյնշտեյնի հարաբերականության տեսության(Հարաբերականության տեսություն, տարածաժամանակի ֆիզիկական տեսությունը, այսինքն՝ ֆիզիկական պրոցեսների ունիվերսալ տարածա-ժամանակային հատկությունները նկարագրող տեսությունը։ Տերմինը 1906 թվականին ներմուծել է Մաքս Պլանկը՝ ընդգծելու համար հարաբերականության սկզբունքի հատուկ դերը հարաբերականության հատուկ տեսությունում:  Երբեմն կիրառվում է որպես «ռելյատիվիստական ֆիզիկա» տերմինի համարժեքը) ի հայտ գալով։ Այդ առաջընթացը հանգեցրեց տարածության ու ժամանակի նոր ըմբռնման։

1930-50-ական թվականներին ստեղծվել է էլեկտրամագնիսական երևույթների քվանտային տեսությունը՝ քվանտային էլեկտրադինամիկան (էլեկտրամագնիսական դաշտի և լիցքավորված մասնիկների փոխազդեցության քվանտային տեսություն)։

1950-ական թվականներին ձևավորվել է տարրական մասնիկների ֆիզիկան (ֆիզիկայի բաժին, որն ուսումնասիրում է տարրական մասնիկների և նրանց փոխազդեցությունների հատկությունները և կառուցվածքը), որը հետազոտում է նյութի կառուցվածքի առանձնահատկությունները՝ տարրական մասնիկների մակարդակով (սկզբնային, անբաժանելի, ներքին կառուցվածք չունեցող մասնիկներ, որոնցից կազմված է ամբողջ մատերիան)։

Նոր ֆիզիկական երևույթների և օրենքների հայտնագործությունները միշտ իրենց հետևից բերել են տեխնիկական խնդիրների լուծումներ, որոնք էականորեն բարեփոխել են մարդու կենցաղը։ Օրինակ՝ երբ 1832 թ-ին Մ. Ֆարադեյը հայտնագործեց էլեկտրամագնիսական ինդուկցիայի երևույթը (էլեկտրական հոսանքի առաջացում փակ կոնտուրում՝ դրանով անցնող մագնիսական հոսքի փոփոխության ժամանակ), ընդամենը 30 տարի անց այդ երևույթի կիրառումով արտադրվեցին էլեկտրական շարժիչներ (էլեկտրական էներգիան մեխանիկականի փոխակերպող մեքենա)։ Իսկ մեր օրերում վակուումում էլեկտրոնների շարժման ուսումնասիրության շնորհիվ հնարավոր եղավ կառուցել էլեկտրոնային լամպ և հեռուստատեսային խողովակը (էլեկտրոնային սարք, ծառայում է լուսային պատկերը էլեկտրական իմպուլսների հաջորդականության՝ հեռուստատեսային տեսաազդանշանի փոխակերպելու համար)։ Ֆիզիկոսները շուրջ 20 տարի զբաղված էին ատոմի միջուկի կառույցի ուսումնասիրություններով՝ համոզված լինելով, որ դրանք զուտ տեսական նշանակություն ունեն։ Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին բացահայտվեց միջուկային էներգիայի ստացման հնարավորությունը, և մարդկությունը անցավ միջուկային էներգիայի դարաշրջան։ Իսկ ջերմամիջուկային էներգիան կարող է էներգիայի անսպառ աղբյուր դառնալ մարդկության համար։ Քվանտային տեսության զարգացումը հանգեցրեց էլեկտրոնիկայի բուռն առաջընթացի, որից սկսվեց համակարգչային դարաշրջանը։

Տիեզերքի գաղտնիքները բացահայտելու նպատակով այսօր ստեղծված է հատուկ տիեզերական տեխնիկա։ Տիեզերանավերի վրա տեղադրված աստղադիտակներով կարելի է այնպիսի դիտումներ կատարել, որոնց չի խանգարում Երկրի մթնոլորտի խիտ շերտը։ Ստացված նոր տվյալներն իրենց հերթին նոր հեռանկար են բացում տիեզերագիտության զարգացման համար։

Ատոմային ֆիզիկայի նորագույն նվաճումները հնարավորություն կտան պատասխանելու այն հարցին, թե ինչից է կազմված աշխարհը։ Այս հարցի լուծմանը մեծապես կնպաստի Ֆրանսիայի և Շվեյցարիայի սահմանում կառուցված 27 կմ երկարությամբ գերհզոր արագացուցիչը, որը գործարկվեց 2008 թ-ին։ Խիստ կարևոր է ֆիզիկայի նվաճումների կիրառմամբ կենսաբանական հիմնահարցերի ուսումնասիրությունը։ Դա հնարավորություն կտա գիտնականներին վստահ պայքարել հիվանդությունների դեմ, որպեսզի երկարի մարդու կյանքը։

 

http://armhistory.do.am/forum/16-27-1

https://anulikk.wordpress.com/2010/11/09/%D5%B0%D5%AB%D5%B6-%D5%B0%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8/

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%A1%D5%AC%D5%AB%D5%AC%D5%A5%D5%B8_%D4%B3%D5%A1%D5%AC%D5%AB%D5%AC%D5%A5%D5%B5

https://hy.wikipedia.org/wiki/%D5%85%D5%B8%D5%B0%D5%A1%D5%B6_%D4%BF%D5%A5%D5%BA%D5%AC%D5%A5%D6%80

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8C%D5%A5%D5%B6%D5%A5_%D4%B4%D5%A5%D5%AF%D5%A1%D6%80%D5%BF

https://hy.wikipedia.org/wiki/%D4%BB%D5%BD%D5%A1%D5%B0%D5%A1%D5%AF_%D5%86%D5%B5%D5%B8%D6%82%D5%BF%D5%B8%D5%B6

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B7%D5%BE%D5%A1%D5%B6%D5%BB%D5%A5%D5%AC%D5%AB%D5%BD%D5%BF%D5%A1_%D5%8F%D5%B8%D6%80%D5%AB%D5%B9%D5%A5%D5%AC%D5%AC%D5%AB

https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%AB%D5%AD%D5%A1%D5%B5%D5%AB%D5%AC_%D4%BC%D5%B8%D5%B4%D5%B8%D5%B6%D5%B8%D5%BD%D5%B8%D5%BE

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B7%D5%A4%D5%B4_%D5%84%D5%A1%D6%80%D5%AB%D5%B8%D5%BF

https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%A1%D5%B5%D6%84%D5%AC_%D5%96%D5%A1%D6%80%D5%A1%D5%A4%D5%A5%D5%B5

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8B%D5%A5%D5%B5%D5%B4%D5%BD_%D5%84%D5%A1%D6%84%D5%BD%D5%BE%D5%A5%D5%AC

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B7%D5%AC%D5%A5%D5%AF%D5%BF%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B5%D6%80%D5%AF%D6%80%D5%AB_%D5%B4%D5%A1%D5%A3%D5%B6%D5%AB%D5%BD%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%A4%D5%A1%D5%B7%D5%BF

https://hy.wikipedia.org/wiki/%D5%86%D5%A5%D6%80%D5%A1%D5%BF%D5%B8%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%AB%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80

https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%A1%D6%84%D5%BD_%D5%8A%D5%AC%D5%A1%D5%B6%D5%AF

https://hy.wikipedia.org/wiki/%D5%94%D5%BE%D5%A1%D5%B6%D5%BF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D5%A7%D5%AC%D5%A5%D5%AF%D5%BF%D6%80%D5%A1%D5%A4%D5%AB%D5%B6%D5%A1%D5%B4%D5%AB%D5%AF%D5%A1

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8F%D5%A1%D6%80%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%AB%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D6%86%D5%AB%D5%A6%D5%AB%D5%AF%D5%A1

 

Մարդը ծնվել է բուսակեր

Հեղինակ` Անտուան Մելքոնյան (10-րդ դասարան)

Քանզի մարդիկ ծնված օրվանից ուտում են միս, նրանք անգամ իրենց մտքով էլ չեն կարող անցկացնել, որ մարդը ծնվել է բուսակեր: Ամենակեր դարձած մարդն ամենայն հավանականությամբծնվել է բուսակեր: Եկեք համեմատենք մարդուն և մնացած կենդանիներին:

Սկսենք հենց մարսողական համակարգից: Խոտակերների մոտ կա յուրահատուկ մարսողական համակարգ, որն իր մեջ ընդգրկում է մի քանի ստամոքսի մաս, որտեղ սնունդը ենթարկվում է բակտերիական սիմբիոնտի: Գիշատիչ կենդանիների մոտ մարսողական համակարգն ավելի կարճ է, քան բուսակերներինը: Բանը նրանում է, որ բույսերը մարսելու համար ավելի երկար ժամանակ է հարկավոր:Զարմանալի է, որ մարդու մոտ այն յուրահատուկ է` երկար է գիշատիչներից և կարճ բուսակերներից:

Ինչ վերաբերում է մարդու մարսողական համակարգին, այն ավելի նման է բուսակերների մարսողական համակարգին, քանզի մարդու ստամոքսային հեղուկը քայքայման աստիճանով նման է բուսակեր կենդանիների ստամոքսահյութին: Մարդու մարսողական համակարգն արտադրում է տաս անգամ ավելի թթու ստամոքսահյութ, քան գիշատիներինը, չկան կծու մասունքներ, որը հարկավոր է միսը մարսելու համար: Միսը պետք է արագ մարսել, իսկ մեր օրգանիզմում այն ստիպված է լինում անցնել երկար ճանապարհ և այդ ընթացքում արտազատում է թունավոր նյութեր, որոնք էլ վնասում են մարդու օրգանիզմը և դժվարեցնում երիկամների աշխատանքը:

Ես ներկայացրի մարսողական համակարգի նմանություններն ու տարբերությունները, բայց քանի որ մարսողական համակարգի մեջ մտնում է նաև բերանը, ապա եկեք համեմատենք ծնոտային կառուցվածքը և ատամները: Մենք ժանիքներ չունենք: Դա նշանակում է, որ մեր ատամները ստեղծված չեն միսը հոշոտելու համար: Եվ մարդն ընդհանրապես չի շարժվել գիշատիչների էվոլյուցիայի գծով: Դրա մասին խոսում է մարմնի և ծնոտի կառուցվածքը: Մարդու ատամներն ավելի հարթ են, որը մշակում է սնունդն ավելի երկար մարսելու համար: Մեր ատամների կառուցվածքն ավելի նման է օրանգուտանգների և գորիլաների ատամներին, որոնք չեն ուտում միս: Մեր ատամները ստեղծված են միրգ ծամելու համար, ոչ թե մկանային հյուսվածք: Ծնոտային կառուցվածքը գիշատիչների մոտ շարժվում է վերև և ներքև, իսկ բուսակերներինը շարժվում է ամեն ուղղ ությամբ:

Այն, որ մարդու աչքերը գտնվում են իրար մոտ, չի կարող մարդու գիշատիչ լինելն ապացուցել, ինչպես կարծում են մսակերները:

Այսպիսով մարդը յուրահատուկ, բայց ավելի շատ բուսակեր էակ է: Բայց նա ինչ էլ ուտի, իրեն վնաս չի պատճառի: Սակայն հաշվի առնենք, որ էվոլյուցիայի ընթացքում միս ուտելով մենք բավականին փոխվել ենք:

 

Ես կարծում եմ, որ եթե մարդը չդառնար ամենակեր, նա չէր կարող հասնել զարգացման քաղաքակրթական մակարդակի:
Եկեք մի պահ պատկերացնենք հին մարդուն, մտովի հետ գնանք, որտեղ մարդը դեռ անգամ չէր ստեղծել կրակը: Նա սնվում է բույսերով, խոտով և հատապտուղներով: Ինչքան ժամանակ է նրան պետք, որ միայն կերակրի ինքն իրեն և գոյատևի այդ օրը: Հիմա ես նայում եմ ուրիշ բուսակեր կենդանիների և տեսնում, որ նրանք անցկացնում են իրենց օրն ուտելով և քնելով: Նրանք ձանձրանալու ժամանակ չունեն: Այսինքն` մարդն արածելով չէր կարողանա ձանձրանալ և դրա պատճառով սկսել ստեղծագործել: Իսկ ի՞նչ է պետք մարդուն ձանձրանալու համար: Դե, իհարկե, մեծ քանակությամբ սնունդ: Եթե մարդը մեկ անգամ որս է արել ու պահել իր ամբողջ ընտանիքին մի քանի օր, նա սկսել է ստեղծագործել և զարգանալ: Սկսել է ստեղծել միջավայր, որտեղ ինքն իրեն կզգա ավելի հարմարավետ: Ժամերով նստել և խաղացել է քարերի հետ: Մենք դա ծիծաղելի ենք համարում, բայց իզուր: Քարը նույնպես մեծ դեր է կատարել զարգացման գործում: Միայն մտածեք, թե ինչքա՞ն բան է ստեղծվել քարից: Նա կոտրել է մի քար և հանկարծակի սուր մասով վնասել իրեն: Նա հասկացել է, որ դա կարելի է օգտագործել առօրյաում: Քարերը իրար է խփել, հանկարծակի կայծ է առաջացել: Կայծով միամիտ վառել է իրեն, և սկսել է դա օգտագործել ջերմություն ստանալու համար: Սրանք են զարգացման առաջին քայլերը: Դառնալով ամենակեր, մենք սկսել ենք քայլել քաղաքակրթական ճանապարհով:

 

 

 

http://vegjournal.ru/filosofiya/tochka-zreniya/982-chelovek-travoyadnoe-sushchestvo-.html

 

http://pravda.tvob.ru/tajny-prirody/578-chelovek-eto-travoyadnoe-ili-plotoyadnoe-chast-2

 

http://pravda.tvob.ru/tajny-prirody/577-chelovek-eto-travoyadnoe-ili-plotoyadnoe-chast-1

 

http://www.huffingtonpost.com/kathy-freston/shattering-the-meat-myth_b_214390.html

 

http://meatyourfuture.com/2015/09/herbivores-carnivores/

 

http://www.celestialhealing.net/physicalveg3.htm