Սոցիալական հոգեբանություն

Հեղինակ՝ Գիսանե դը Վարտավան (10-րդ դասարան)

Սոցիալական հոգեբանությունը հոգեբանության բաժին է, որը զբաղվում է մարդկանց վարքի և գործունեության օրինաչափությունների ուսումնասիրմամբ, որոնք պայմանավորված են իրենց ներառված սոցիալական խմբերով, նաև իրենց ուսումնասիրում է խմբերի հոգեբանական բնութագրերը։ Սոցիալական հոգեբանության առկայությունը պայմանավորված է այնպիսի երևույթների առկայությամբ, որոնք կարող են ուսումնասիրվել միայն երկու գիտությունների՝ հոգեբանության և սոցիոլոգիայի, համատեղ ջանքերով։ Հաճախ սոցիալական հոգեբանությունը անվանում են գիտություն «հոգեկանի մասսայական երևույթների» մասին։ Քանի որ ըստ սովետական հոգեբանության դպրոցի առանձին մարդու հոգեկանը նույնպես սոցիալական է, ապա այն նույնպես հանդիսանում է սոցիալական հոգեբանության առարկա։

սոցիալական հոգեբանությունն ուսումնասիրում է.

  • անձի սոցիալական հոգեբանությունը

  • խմբերի և շփման սոցիալական հոգեբանությունը

  • սոցիալական հարաբերությունները

  • հոգեկան գործունեության ձևերը։

  • խմբում փոխահարաբերությունների ազդեցության տակ մարդկանց հոգեկան գործունեության փոփոխությունները

  • խմբերի առանձնահատկությունները

  • հասարակության գործընթացների հոգեկան կողմը։

        Սոցիալական   հոգեբանների  կողմից  ուսումնասիրվող  երևույթները  միշտ  էլ  հետաքրքրել  են  մարդկանց: 19-րդ  դարի  վերջից  սկզբնավորվեց  և այժմ բուռն  զարգացում է ապրում հոգեբանության կարևորագույն բնագավառներց մեկը` սոցիալական հոգեբանությունը: Սոցիալական հոգեբանության զարգացման  պատմության  ուսումնասիռությունը  առանձին խնդիր է: Զարգացող   գիտության  առարկայի սահմանումը միայն մտավոր կարող է լինել: Սոցիալական  հոգեբանությունն  ուսումնասիռում է  մարդկային  փոխհարաբերությունների  տեսակները, դրանց  դրսևորումներն  ու  հոգեբանական օրինաչափությունները  և  այն նոր հոգեկան երևույթները, որոնք առաջանումեն այդ  փոխհարաբերություններում: Իսկ այժմ փորձենք  մի քանի հարցեր  առանձնացնելով`ավելի կոնկրետ շարադրել սոցիալական հոգեբանության առարկայի  մեր  ըմբռնումը:

        Սոցիալական հոգեբանության սահմաններըգծելու համար կարևոր է իմանալ  թե որոնք  են  դրա  տեսակները: Դրանք  երեքն  են .

     1. անհատական սոցիալական վարք. սա անհատական և իդիոսինկրատիկ վարքն է, գտնվում է սոցիալական գործոնների ազդեցության տակ,

     2. անհատական սոցիալական  վարք, որը հատուկ  է նաև  ուրիշներին, այսինքն` անհատական–սոցիալական է:

     3. միջանձնային վարք, այսինքն այնպիսին, որն  առաջ է գալիս երկու կամ  ավելի  անձնավորությունների  փոխազդեցության  դեպքում:

       Սա սոցիալական վարքի տեսակների միակ հնարավոր դասակարգումը չէ: Տարբերվում  են նաև երեք տեսակ.

1.Ինքնահաստատման վարք: Այս տեսակի հիմնական  առանձնահատկություններն են`

ա)մարդու  իսկական, անկեղծ  զգացմունքների  դրսևորումը,

բ)սեփական  օրինական իրավունքների  պաշտպանությունը և

գ) անհիմն  պահանջների  և  սպասումների  մերժումը:

2. Ենթակայական  վարք: Ենթակայական  վարքը   դրսևորող  անձինք  ունենում   են  խոցված ինքնասիրություն, երբեմն  հուզական  անտեղի  պոռթկումներ  են  տեղի  ունենում :

3. Ագրեսիվ  վարք: Ագրեսիվ  վարքը  լինում  է  և խոսքային, և շարժողական: Որոշ   դեպքերում  ագրեսիվ  վարքի  օգնությամբ  մարդը  հասնում  է  իր նպատակներին:

Հուզականության գերակշռության դեպքում առանձնանում են զգացմունքներն ու   տրամադրությունները: Կան նաև այնպիսի հասարակական–հոգեբանական  երևույթներ, որոնցում, հուզական,իմացական և կամային բաղադրիչները  ներկայացված  են  միաձույլ  կերպով:

  19-րդ դարի վերջերից սկսվում են առաջին սոցիալ-հոգեբանական  փորձարարական հետազոտությունները:Սոցիալական հոգեբանության բնագավառում  կատարված առաջին գիտափորձը համարվում է ամերիկացի  Նորման Թրիփլետի`1897թվականին ձեռնարկած  ուսումնասիրությունը: Ուսումնասիրելով հեծանվորդների խմբային մրցությունը նա,ինքն   էլ այդ մարզաձևի սիրահար, հայտնաբերեց, թե անձի կողմից գործողությունների  կատարման վրա ինչպես է ազդում ուրիշների ներկայությունը, պարզվեց, որ  հեծանվորդն  ավելի արագ  է վարում երբ կողքին կա առնվազն  մեկ  այլ հեծանվորդ:

    Այլ մարդկանց ներկայության նման ազդեցությունը ստուգելու նպատակով նա ևս մեկ  փորձ կատարեց, այս անգամ արդեն  երեխաների վրա: Նա փորձարկվողներին խնդրում  էր  ձուկ  որսալու կարթի կոճին թել փաթաթել: Պարզվեց,որ երեխան մենակ  է, ավելի դանդաղ  է  փաթաթում, քան երբ  նրա կողքին այլ  երեխաներ կան: Այս գիտափորձի ընթացքում  բացահայտվեց  սոցիալական  ազդեցության երևույթը, որը հետագայում բավականին լայն հետազոտությունների առարկա  դարձավ: Ինչպես  նշել  է  հայտնի  սոցիալական  հոգեբան  Գորդոն Օլպորտ, սոցիալական  հոգեբանության  զարգացման  առաջին  տասնամյակերում  սրանք   միակ  գիտափորձերն  էին : Հայտնի  է ԱՄՆ–ում սոցիալական հոգեբանության  հիմնախնդիրներից մեկի`Ֆլոյդ Օլպորտի հետազոտությունը, որն արդենվերաբերում  է  աշխատանքի սոցիալական հոգեբանության ոլորտին: Այն  կատարվել է Առաջին  համաշխարհային պատերազմից հետո: Նա   օգտագործեց Ն. Թրիփլետի և գերմանացի  սոցիալական  հոգեբան Վալտեր  Մյոդեի  տվյալները  և  համեմատեց,  թե ինչպես է աշխատում մարդը, երբ նա մենակ  է, երբ կան իրաշխատանքը  դիտողներ  և այն  դեպքում  ,  երբ  մյուս  ներկաներն  էլ  նույն   աշխատանքն  են կատարում: Պարզվեց, որ վերջին  դեպքում աշխատաքի արդյունքները բարելավվում են: Ներկա գտնվող մարդկանց  այդպիսի  բարերար ազդեցությունը գործունեության  կատարման  վրա  Օլպորտն  անվանեց  սոցիալական հեշտացման երևույթ: Այս երևույթն այժմ բավականին լայն  հետազոտությունների առարկա է  դարձել: Սոցիալական  հոգեբանություն  գիրքը  նկատելի  ազդեցություն գործեց փորձարարական սոցիալական հոգեբանության հետագա   զարգացման  վրա:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ   ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ  20- ՐԴ  ԴԱՐԻ  20-ԱԿԱՆ  ԹՎԱԿԱՆՆԵՐԻՑ  ՄԻՆՉԵՎ   ԵՐԿՐՈՐԴ  ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ  ՊԱՏԵՐԱԶՄԸ

Այս փուլում փորձարարական սոցիալական հոգեբանությունն աստիճանաբար  ընդլայնեց իր  սահմանները: Այս գիտության ներկայացուցիչները սկսեցին  ավելի  ու  ավելի  լայնորեն հենվել լաբորատորային գիտափորձի վրա: Փորձառական եղանակով  ուսումնասիրվում են  բազմաթիվ երևույթներ, բայց, մեր կարծիքով,ամենից ավելի մեծաթիվ  հետազոտություններ կատարվել են սոցիալական դիրքորոշումների չափման ոլորտում: Սոցիալական հոգեբաններից շատերի կարծիքով, դիրքորոշումները մարդու վարքի  գլխավոր դրդապատճառներից են: Այդպիսիք են, օրինակ, Գ. Օլպորտի կարծիքը: Եթե  կարողանանք ճիշտ չափել մարդու դիրքորոշումները, ապա ի վիճակի կլինենք  կանխատեսել  նրա  վարքը:Բացի սոցիալական ազդեցության խնդրից, սոցիալական  հոգեբանները  այդ ժամանակաշրջանում ուսումնասիրում էին ուրիշ շատ խնդիրներ ևս`երեխաների սոցիալական  վարքը, մրցակցության  և  համագործակցության  տարբերությունները  և այլն: 1929 թվականին հրատարակվեց Թերսթոունի և Չեյզի<<Դիրքորոշումների չափումը>> աշխատությունը, որը սոցիալական հոգեբանության ընդարձակ բնագավառներց մեկի   սկիզբը դրեց:Այնուհետև հրատարակվեցին նոր նյութեր և ուսումնասիրությունների  մեթոդիկաներ և 30-ական թվականների համար բնորոշ դարձան հիմնականում  սոցիալական դիրքորոշումների  ուսումնասիրությունները: Այս  հետազոտությունների  ազդեցության  տակ 1934 թվականին ԱՄՆ-ում հիմնվեց հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոն, որը ներկայումս մի ընդարձակ բնագավառ է դարձել: Աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրներում գործում են այդպիսի մեծ ու փոքր  կենտրոններ, որոնք ծառայություններ են մատուցում կառավարական և մասնավոր  հաստատություններին և ֆիրմաներին: Սոցիալական դիրքորոշումների  ուսումնասիրության բնագավառում մեծ ծավալի աշխատանք էկատարել Թեոդոր  Նյուկոմը: 30-ական  թվականներին  նա  ուսումնասիրեց  երիտասարդ կանանց սոցիալական և  քաղաքական  դիրքորոշումները: 1936թվականին Մուզաֆեր  Շերիֆը, որն  ԱՄՆ-ի հայտնի  սոցիալական  հոգեբաններից  մեկն է,  հրատարակեց  սոցիալական  նորմերին  նվիրված` այժմ  արդեն  դասական  համարվող  հետազոտությունը:Նա   ցույց  տվեց , թե  սոցիալական  խմբի  կազմում  մարդն  ինչպես  է  հայտնագործում  կամ  ձեռք  բերում  երկիմաստ  գրգռիչները  մեկնաբանելու եղանակ և ապա, օգտագործում այլ դրդիչներ, իրադրություններ  մեկնաբանելու  համար: Սոցիալական  հոգեբանության  զարգացման  գործում  հսկայական  ներդրում  է  կատարել  Կուրտ  Լևինը,որը 1933թվականին ԱՄՆ  ներգաղթեց Գերմանիայից: Նա  միաժամանակ և փայլուն  տեսաբան  էր, և  էքսպերիմենտատոր: Կ. Լևինը  արտածման  մեթոդով տեսություններ  ստեղծելու կողմնակից  էր, և  գտնում  էր, որ  սոցիալական  և  անձի հոգեբանության  բնագավառներում  ևս կարելի  է դիտվող էնպպիրիկ  փաստերի  հիման վրա ընդհանուր դրույթներ առաջադրել  մարդու  վարքի  սոցիալական  իրադրությունների  և  վարքի  միջև  առաջ  եկող  կապերի  վերաբերյալ: Նա  հավատացած  էր նաև, որ այդ ընդհանուր դրույթները կարելի է փորձարարական ստուգումների  ենթարկել, այս  աշխատանքների նորհիվ սոցիալան  հոգեբանությունը թևակոխեց  իր  զարգացման  նորագույն  փուլ: Իր  աշխատություններում  նա  ցույց  տվեց, որ  սոցիալական  հոգեբանությունը   ոչ  միայն  իր  խնդիրներն  է  վերցնում  կյանքից, այլև  կարող  է  իր  արդյունքներն  օգտագործել  և  ազդել  սոցիալական  կյանքի  տարբեր  բնագավառների  վրա:Նա ցույց  տվեց , որ  սոցիալական ներգործության և կառավարման   ձևերի   վերաբերյալ սոցիալական հոգեբանների ստացած արդյունքները  գործնական  նշանակություն ունեն:Խոսքը լիդերության ուսումնասիրության մասին է, որի  արդյունքները  մանրամասնորեն  քննարկելու  ենք  հետագա  գլուխներից  մեկում: Կ. Լևինն  իր աշխատակիցների հետ միասին սկիզբ դրեց խմբային դինամիկայի  ուսումնասիրությանը, որը փոքր խմբերի հոգեբանության կորիզն է և լայն  կիրառություններ ունի  արդյունաբերության և կազմակերպությունների հոգեբանության  բնագավառներում:Նա  մշակեց  խմբերում  մասնակցող  դիտման  մեթոդը, որի  շնորհիվ   ծագեց մարզման  խմբերի տեսությունն  ու պրակտիկան:  Հատուկ  հետաքրքրություն  է ներկայացնում ավտոկինեզի  երևույթի  ուսումնասիրությունը: Ընկալման  պրոցեսի  վրա  սոցիալական գործոնների  ազդեցության  համոզիչ  ապացույց  էր Մ. Շերիֆի կողմից  հայտնագործված մի երևույթ, որը  նա  անվանեց ավտոկինեզի  էֆեկտ: Փորձը  կատարվում  է  հետևյալ կերպ. լիովին  մութ  սենյակում մարդը  նայում է  լուսավոր  անշարժ  կետի , բայց  նրան  թվում է, թե  իբր  այդ  կետը շարժվում է: Եթե  փորձարկվողը  չգիտի, թե  կետն  իրենից  ինչ  հեռավորության  վրա  է  գտնվում, ապա  ամեն  անգամ  նայելիս  կետի  դիրքը  նա  տեղաշարժված  է  տեսնում: Պատճառն  այն է, որ  մթության  մեջ  չկա  որևէ  այլ  առարկա, որը նրա համար հաշվառքի սկիզբ, ելման կետ  ծառայի: Ինչի  նկատմամբ հաշվարկել  կետի  դիրքը: Փորձարկվողներին  խնդրում   էին  ասել, թե իրենցից   ինչ հեռավորության  վրա  է գտնվում  կետը  և  ինչ  ուղղությամբ  է  շարժվում: Քանի դեռ   փորձարկվողների ընկալումներն ուսումնասիրում էին առանձին, նրանց  պատասխանները  բավականին  տարբեր էին: Բայց  երբ  մի  քանի  փորձարկվողներ  միասին  սկսեցին  դիտել  լուսավոր  կետը, նրանց  դատողություններն  սկսեցին աստիճանաբար  մոտենալ,  նրանք սկսեցին համաձայնության գալ կետի հեռավորության և շարժման  ուղղության  վերաբերյալ  և  հանգեցին միասնական  տեսակետի: Այս գիտափորձն  ապացուցեց, որ մարդկանց  ընկալումները օբյեկտիվ երևույթների պարզ արտացոլումները չեն: Մեր ընկալումները  հաճախ կրում  է  սոցիալական  գործոնների ազդեցությունը: Սա  փաստորեն  կոնֆորմիզմի առաջին փորձարական հետազոտություններից մեկն  էր, հետագայում բազմաթիվ այլ  հետազոտություններ  կատարվեցին: 1936թվականին հրատարակվեց հեղինակների մի  խմբի  կողմից  ստեղծված <<Ֆրուստրացիա  և  ագրեսիա>> գիրքը,  որը  խոր  ազդեցություն  ունեցավ  հետագա տարիների սոցիալ-հոգեբանական, ինչպես  նաև  անձի  հոգեբանության  և  հոգեբուժության  բնագավառներում  կատարված  հետազոտությունների  վրա: Ժամանակակից սոցիալական հոգեբանության զարգացման վրա հսկայական  ազդեցություն գործեցին դեռևց մինչև երկրորդ աշխարհամարտին սկսած այն  հետազոտությունները, որոնց նպատակն էր պարզել ավտորիտարիզմի,դեմոկրատիայի և  լիբերալիզմի բնույթը:Միչև երկրորդ համաշխարհային պատերազմը որոշ  հետազոտություններ կատարվեցին նաև հեղինակության և նրան երշնչող ազդեցության  վերաբերյալ: 1941թվականին  Ն.Միլլերը  և Ջ. Դոլլարդը  հրապարակեցին ընդօրինակման  և  լիդերության իրենց  կոնցեպցիան: Նրանք պաշտպանում էին  այն կարծիքը, ըստ որի` մարդիկ սովորում  են գնալ լիդերի հետևից առանց մտածելու, ներշնչման  ազդեցության  տակ:

Մարդկանց  միջև առաջ եկող հարաբերությունները  փոխադարձ են: Յուրաքանչյուր  անձ ի վիճակի է  ընկալել, զգալ, մտածել, ցանկանալ  և  գործել: Բայց  յուրաքանչյուր  ոք  գիտի, ընկալում  ու գիտակցում է, որ  ուրիշներն  էլ  կարող  են  ընկալել, գործել: Փոխներգործող  անձինք  գիտակցում են  միմյանց և  կարող են  ներգործել  միմյանց  վրա:

   Անձի և խմբերի սոցիալական վարքն ուսումնասիրելիս  միշտ նպատակահարմար է աչքի առաջ ունենալ ադապտացիայի սկզբունքը: Ադապտացիայի  սկզբունքի  լայն  ընբռնման  համար  միանգամայն  հասկանալի են դառնում, երբ  մարդիկ  որոնում  կամ  ստեղծում    են  պրոբլեմային իրադրություններ  և ապա վերացնում  են  դրանք: Ադապտացիայի դրցևորումներց մեկն էլ  այն է, որ մարդը լինելով  նպատակներ  հետապնդող հոգեբանական համակարգ կարողանում է իր վարքը  ճկուն կերպով փոփոխել: Մարդկանց շփման  ընթացքում առաջ եկող հոգեկան  երևույթներն  ու գործընթացները կարելի է հասկանալ միայն սոցիալական  միջավայրերի այդ բաղադրիչների հետ դրանց փոխներգործությունը հաշվի  առնելու դեպքում: Սոցիալական հոգեբանությունն  ուսումնասիրում  է  երևույթների  լայն  շրջանակ, երևույթներ, որոնք  դիտվում  են  մարդկանց  առօրյա  կյանքում  և  հետաքրքրական  են  բոլորի համար: Աշխարհի  տարբեր  երկրների  բուհերում  հազարավոր ուսանողներ զբաղված են սոցիալական հոգեբանության  ուսումնասիրությամբ:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ   ՎԱՐՔԻ  ՏԵՍԱԿՆԵՐԸ

        Սոցիալական հոգեբանության սահմաններըգծելու համար կարևոր է իմանալ  թե որոնք  են  դրա  տեսակները: Դրանք  երեքն  են .

     1. անհատական սոցիալական վարք. սա անհատական և իդիոսինկրատիկ վարքն է, գտնվում է սոցիալական գործոնների ազդեցության տակ,

     2. անհատական սոցիալական  վարք, որը հատուկ  է նաև  ուրիշներին, այսինքն` անհատական–սոցիալական է:

     3. միջանձնային վարք, այսինքն այնպիսին, որն  առաջ է գալիս երկու կամ  ավելի  անձնավորությունների  փոխազդեցության  դեպքում:

       Սա սոցիալական վարքի տեսակների միակ հնարավոր դասակարգումը չէ: Տարբերվում  են նաև երեք տեսակ.

1.Ինքնահաստատման վարք: Այս տեսակի հիմնական  առանձնահատկություններն են`

ա)մարդու  իսկական, անկեղծ  զգացմունքների  դրսևորումը,

բ)սեփական  օրինական իրավունքների  պաշտպանությունը և

գ) անհիմն  պահանջների  և  սպասումների  մերժումը:

2. Ենթակայական  վարք: Ենթակայական  վարքը   դրսևորող  անձինք  ունենում   են  խոցված ինքնասիրություն, երբեմն  հուզական  անտեղի  պոռթկումներ  են  տեղի  ունենում :

3. Ագրեսիվ  վարք: Ագրեսիվ  վարքը  լինում  է  և խոսքային, և շարժողական: Որոշ   դեպքերում  ագրեսիվ  վարքի  օգնությամբ  մարդը  հասնում  է  իր նպատակներին:

Հուզականության գերակշռության դեպքում առանձնանում են զգացմունքներն ու   տրամադրությունները: Կան նաև այնպիսի հասարակական–հոգեբանական  երևույթներ, որոնցում, հուզական,իմացական և կամային բաղադրիչները  ներկայացված  են  միաձույլ  կերպով:

http://ar.uawsi.com/istoriya-sotsialnoy-psihologii.html

 

https://www.simplypsychology.org/social-psychology.html

 

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%B8%D6%81%D5%AB%D5%A1%D5%AC%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%B0%D5%B8%D5%A3%D5%A5%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6

http://www.universalis.fr/encyclopedie/psychologie-sociale/

https://explorable.com/fr/experiences-de-psychologie-sociale

http://lesdefinitions.fr/psychologie-sociale

«ՈՒԳԸ – ԱԳԸ. կրթական կամուրջներ» նախագիծ| Սթրեսի մասին. մաս առաջին (ընդհանուր բնութագիր)

Հեղինակ` Գոհար Հովհաննիսյան (10-րդ դասարան)

Խորհրդատու ուսանող` Լուիզա Գևորգյան (ԵՊՀ, փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, III կուրս)

Ի՞նչ է սթրեսը։ Ինչի՞ համար է այն։ Օգտակար է, թե՞ վնասակար։ Ինչպե՞ս խուսափել և որո՞նք են սթրեսի ախտանշանները։ Իմ այս հետազոտական աշխատանքում ես կծանոթացնեմ ձեզ սթրեսի հետ։

Սկսեմ նրանից, որ բոլորս էլ վաղ, թե ուշ ընկնում ենք սթրեսային իրավիճակների մեջ, հնարավոր է արդեն ընկել ենք։ Դա այդքան էլ հաճելի չէ։ Սթրեսն իրենից ներկայացնում է հոգեբանական ուժեղ լարվածություն։ Սովորաբար սթրեսը առաջանում է շատ տարբեր պատճառներով։ Բերեմ օրինակներ՝  Տղամարդ, արդեն 15 տարի է նույն աշխատանքով է զբաղված, օրինակ մեծ կազմակերպության ղեկավար է։ Նա ստիպված է լինում իր գործերը անել արագ և հնարավորինս քիչ ժամանակ վատնել մեկ գործի վրա, քանզի նրան սպասում են ևս 10ը։ Նա համարյա չի հանգստանում և գիշերը չի քնում շատ աշխատանքի պատճառով։ Նա նյարդայն է դառնում, սկսում է շփոթել օրերը և ետ մնալ գրաֆիկից։ Այդ ժամանակ էլ ի հայտ է գալիս սթրեսը։ Չափից դուրս լարվածությունը նպաստում է սթրեսի ազդեցությանը։ Էլ չեմ խոսում, որ կան մարդիկ, որոնց մոտ սթրեսը խրոնիկ է և արդեն վաղուց իրենց կյանքի մի մասն է դարձել։ Բայց թողնենք չափազանցությունները, մենք այդ թեմային կանրադառնանք մի փոքր ուշ։ Հիմա կենտրոնանաք մեր հորինած մարդու վրա, ով ինչպես արդեն ասացինք արդեն սթրեսային իրավիճակում է։ Նա չգիտի ինչպես հասցնի լրացնել կազմակերպությանը շտապ անհրաժեշտ փաստաթղթերը, նրան անդադար ճնշում են, նա նույնիսկ չգիտի ինչի մասին մտաշի առաջնայինը։ Դժվար է ասել հնարավոր է օգնել այս մարդուն դուրս գալ այդ իրավիճակից, երևի թե ոչ, նա ինքը պետք է դուրս գա և հենց դա էլ վախեցնում է։ Մեզանից յուրաքանչյուրը ինչ որ պատճառով ընկնում է սթրեսի մեջ և մեզ սկսում են տանջել այն մտքերը, թե մենք մենակ ենք և ոչ ոք մեզ հիմա չի կարող օգնել։ Եթե որոշ մարդկանց համար դեռ անհասկանալի է, թե որոնք են սթրեսի ախտանշանները ես կփորձեմ թվարկել։

  • Անհանգստություն
  • Կասկածամտություն
  • Վատ տրամադրություն
  • Մշտական լարվածություն
  • Վստահության կորուստ
  • Օտրացման զգացողություն
  • Ցածր ինքնագնահատական
  • Հետաքրքրության բացակայություն
  • Տագնապի զգացում
  • Կյանքից ամբավարարության զգացում
  • Աշխատանքից անբավարարվածություն
  • Անճշտություն
  • Ժամանակի զգացողության կորուստ

Բայց սա դեռ ամենը չէ, ես թվարկեցի միայն հուզային դաշտի անկայունությունը սթրեսի ժամանակ։ Կթվարկեմ նաև ֆիզիկական փոփոխությունները սթրեսի ժամանակ և վարքային փոփոխությունները։

Ֆիզիկական

  • Կայուն գլխացավեր
  • Անորոշ ցավեր
  • Փորկապություն
  • Սրտխառնոց
  • Ալերգիաների հակվածություն
  • Ուշագնացություն
  • Մկանային լարվածություն
  • Քաշի ավելացում կամ նվազում
  • Առարկաների դիտման մեջ դժվարություն
  • Նախկին հիվանդությունների ի հայտ գալ

Թվարկածներն իհարկե ամպայման չէ, որ բոլորի մոտ ի հայտ գան։ Յուրաքանչյուր օրգանիզմ իր ձևով է արտահայտում սթրեսը։

Վարքային

  • Հիշողության թուլացում
  • Վատ երազներ, մղձավանջներ
  • Անքնություն
  • Սխալ գործողություններ
  • Տեսողության մթեցում
  • Դատողությունների խաթարում
  • Անընդհատ բացասական մտքեր
  • Շուտափույթ լուծումներ
  • Բռնկություն
  • Ցրվածության ավելացում, չի ստացվում կենտրոնանալ
  • Ախորժակի կորուստ կամ շատակերություն
  • Ծխախոտի կամ ալկոհոլի ինտենսիվ օգտագործում
  • Ձայնի դող
  • Ժամանակի վատ բաշխում

Նորից եմ կրկնում, որ սա ոչ բոլորին է վերաբերվում։ Հիմնական դեպքերում առկա են միայն գլխացավերը, բռնկությունը և շփոթված մտքերը, դատողություններ անելու դժվարացումը։ Հայտնի է այն վարկածը, որ կինը սթրեսի ժամանակ սկսում է շատ ուտել։ Չեմ հերքի քանզի դա ճիշտ է, բայց ոչ բոլոր դեպքերում է այդպես։ Կան մարդիկ, ովքեր սթրեսի ժամանակ կորցնում են ախորժակը և դժվար է իրենց համոզելը, որ ուտեն։ Պետք է լինել համբերատար սթրեսի մեջ գտնվող մարդկանց հետ։ Մեծամասնությունը կուզենա ուղղակի մենակ մնալ, որպեսզի կենտրոնացնի մտքերը, բայց չարժե երկար ժամանակով մենակ թողնել, պետք է հետևել արդյոք նրա մոտ ստացվում է հանգստանալ։ Եվ իհարկե պետք չէ այդ ժամանակ մարդու <գլուխը արդուկել> խորհուրդներով, քանզի նա հիմա դրանց կարքը ամենաքիչ ունի և դժվար թե ինչ որ էական նշանակություն տա դրանց։

Սթրեսը կարող է փոխել ամբողջ մարդու կյանքը և իր բնավորությունը։ Երկարատև սթրեսից դուրս գալու համար մարդիկ նախընտրում են ամենահեշտ տարբերակը, այս դեպքում դա անտարբերությունն է։ Մարդիկ դառնում են անտարբեր շրջապատի և դրանից ելնող ճնշմանը։ Ոչ միշտ է այդ տարբերակը կատարյալ, քանզի ընտրելով այդ լուծումը, մենք ռիսկի տակ ենք դնում մեր մարդկայինությունը և էմոթիաները։ Կարևոր բաներին կարող ենք նշանակություն չտալ և այդ արարքը մեզ կզրկի շատ բաներից՝ ընկերներից, աշխատանքից և վերջ ի վերջո երջանկության զգացումից։ Այդքան հեռու չգնալով կարող եմ ասել, որ կարճատև անտարբերությունը այդքան բանի չի հանգեցնի։ Ի տարբերություն լրիվ բնավորության փոփոխումից դեպի մշտական անտարբերությունը, կարճատև անտարբերությունը իմ տեսանկյունից շատ խելացի լուծում է։ Լինել անտարբեր այն աղբյուրի հանդեպ, որը առաջացնում է սթրես, ժամանակի ընթացքում մենք դա կամ կլուծենք, կամ կհարմարվենք, բայց երկու դեպքում էլ մենք կխուսափենք սթրեսի բացասական ազդեցություններից։

Սթրեսը ունի երեք փուլ՝ առաջինը, երբ զգում ենք տագնապ։ Տագնապը դա նորմալ ռեակցիա է մեզ անհարմար պայմանների դեպքում։ Օրինակ՝ երբ սկսում ենք նկատել ընտանիքի անդամի ոչ նորմալ պահվածքը, դա մեզ ստիպում է զգալ տագնապ, քանզի մենք չգիտենք որն է պատճառը և արդյոք դա նորմալ է իր համար։ Երկրորդ փուլը լարվածությունն է։ Գտնվելով տագնապի մեջ երկար ժամանակ այն վերածվում է լարվածության։ Մեզ սկսում է դա դուր չգալ և հաճախ նաև չուզենալով հարմարվել այդ պայմաններին մենք փորձում ենք անել ինչ որ մի բան։ Եվ վերջապես երրորդ փուլը դա բուն սթրեսն է։ Երբ մենք արդեն զգում ենք սուր դիսկամֆորտ՝ չկարողանալով անել ինչ որ բան սթրեսի աղբյուրի հետ։ Այսպիսով, զգալով սթրես մենք ունենք մի քանի տարբերակ, որոնցից ամենահաճախը կամ ինքներս ենք փորձում դա հաղթահարել, կամ դիմում ենք մասնագետի։ Հոգեթետապևտը օգնում է հաղթահարել սթրեսը, բայց երբ մենք հանգստանում ենք և կրկին վերադառնում սթրեսային իրավիճակին, ամեն ինչ կրկնվում է՝ սթրեսը նորից է հարձակում կատարում։

Սթրեսի աղբյուրը այդքան էական չէ, քանզի ինչպիսին էլ այն լինի բոլոր մարդիկ զգում են սթրեսը միանման։ Կինը, որ ունի մի քանի երեխա և չի հասցնում զբաղվել սիրելի գործով զգում է նույն սթրեսը, ինչ մի ուրիշ մարդ, ում հարազատը մահացել է։ Ուրիշ հարց է, թե մենք ինչպես ենք պայքարում և դուրս գալիս իրավիճակից, այդ դեպքում մարդիկ իրենք են որոշում ինչպես գործել։ Իսկ հիմա սթրեսի հանգեցման պատճառները։

  • Չափից դուրս լարվածությունը
  • Բացասական մտքերը
  • Վատ շրջապատը
  • Հաճախակի կռիվները, վեճերը
  • Անելաների իրավիճակներ
  • Առօրյա խնդիրները
  • Աղմուկը
  • Մշտական մեղադրանքները
  • Ինքնաքննադատությունը
  • Արգելքները

Վերջ մաս 1-ին

Օգտվել եմ հետևյալ աղբյուրներից՝https://arevayin.wordpress.com/2012/05/06/%D5%BD%D5%A9%D6%80%D5%A5%D5%BD/

http://www.ysu.am/newspaper/hy/1380542055#.WMJ51Tt9600

http://www.doctors.am/hy/emotion-regulation/stress

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%A9%D6%80%D5%A5%D5%BD